ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки. Таёжный Волк
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки - Таёжный Волк страница
Մկներից ամենատարեցը` Համոն, նստեց ուսուցչի սեղանին, իսկ մյուսներն` աշակերտական սեղաններին: Համոն ձեռքը պարզեց, Համոն կարգադրեց.
– Մստո, դու լույսը վառի, Սեթո, դու էլ աթանդա կանգնի. հենց որ պահակը գա, ձեն հանի…
Լույսը միացնելուն պես Համոն ազդարարեց ժողովի բացումն ու դիմեց մկներին.
– Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը…
Այդ պահին դուռը ճռռալով բացվեց, և ներս սողոսկեց մի փոքրամարմին մկան շվաք: Նա զկրտալով առաջ եկավ ու կանգնեց դռան դիմաց:
– Համեցեք, – սիրալիր տոնով ասաց Համոն:
– Ասում եմ, համեցեք, – շուտով կրկնեց Համոն` տեսնելով, որ նորեկը չի շտապում տեղ զբաղեցնել դասարանում:
– Բարի իրիկուն, – վերջապես խոսեց նորեկը:
– Ուշանում ես, Պստո, ուշանում… – Ասաց Համոն:
– Ինչա էղել որ, բանա պատահել? – ՀարցրեցՊստոն` զարմացած իր շուրջը նայելով:
– Պատահելա, Պստո, պատահել… Նստի, կպատմեմ, – պատասխանեց Համոն, ապա նորեն սկսեց իր ճառը, երբ որ տեղավորվեց Պստոն.
– Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը: Ինչպես հայտնումա Վզգոն, երեկ նա մի շատ քստմնելի արարքի ականատեսնա դարձել: Ըստ նրա պատմածի` քշերվա կեսին էս մեր Վաղոն գյոզերով մտնումա մեզ բոլորիս հայտնի պադվալն ու կռիսություն անում. սաղիցս թաքուն բացումա ռահաթ լոխումի տուփն ու մենակով ռնդում…
– Այ քեզ Վաղոոո, այ քեզ Վաղինաաակ… – Իրենց զարմանքն արտահայտեցին մկները` սուր հայացքներ նետելով վերջին սեղանին թառած Վաղոյին…
– Ինչնա մենակով ռնդում? – Հարցրեց դռան մոտ աթանդա կանգնած Սեթոն:
– Ռահաթ լոխումը, Սեթրակ, ռահաթ լոխումը, – պատասխանեց Համոն:
– Յահ, դրան մի տեսեք!… – Դուրս տվեց Սեթոն քթի տակ:
– Էն աջաբ-սանդալին հո ձեռ չի տվել? – Մի մուկ խոսեց իր հերթին, սակայն, արձագանք չգտնելով իր հարցին, սսկվեց…
– Էդ հլա վերջը չի, – ասաց Համոն:
– Բա հետո? – Հարցրեց Անդրանիկը` խոշորացնելով աչքերը:
– Ռահաթ լոխումի հարցերը լուծելուց հետո անցնումա լեչոյին… Ճիշտ եմ հիշում, Վզգո, հաջորդ զոհը լեչոն էր?
– Հա, հա, լեչոն էր, հենց էդ պահին բռնեցի, – հաստատեց Վզգոն:
– Յահ, էդ մուկն էլ լեչո ուտել գիտի? – Զարմանքով հարցրեց մկներից մեկն ու սկսեց հռհռալ…
– Որ հասցներ, կուտեր, – պատասխանեց Վզգոն, ապա շարունակեց, – ձեռ գցեց բանկին, ու իրար հետևից մի քանի բանկա ղռռալով ընկան գետնին, ջարդուխուրդ էլան…
– Որ սրա մասին պադվալի տերն իմացավ, մեր վերջը կտա, լավագույն դեպքում կփակի սաղ անցքերը, որ մենք ներս ու դուրս անել չկարողանանք, – նշեց Համոն…
Այդ պահին նորից դուռը ճռռալով բացվեց, և դռան հետևից նշմարվեց գլուխ մը տղայի:
– Բարև ձեզ: Կներեք, կարողա ավելորդ կավիճ ունենայիք? – Հարցրեց նա` չնկատելով մկներին:
– Էս ջահելն ինչա անում դպրոցում քշերվա կեսին? – Ինքն իրեն հարցրեց Մամիկոնը` տեսնելով տղային:
– Սեթո, լույսն անջատի, դուռն էլ փակի, – բղավեց մկներից մեկը:
– Տվեք, թող տանի, – հանգիստ ասաց Համոն:
Սեթոն վերցրեց մի կավիճ ու վազացրեց դեպի դուռը, բայց տղան արդեն չկար, տղան արդեն գնացել էր…
– Որտեղ էինք հասել? – Հարցրեց Համոն, ապա շարունակեց, – հա, լեչոյի բանկեքը շուռ տալու պահին ներսա մտնում Վզգոն ու գործի վրա բռնում…
– Բա որ բռնեցիր, Վզգո ախպեր, նավսյակի մի էրկու հատ սիլա չտվեցիր? – Մունաթով հարցրեց Շմավոնը:
Վզգոյի փոխարեն պատասխանեց Համոն.
– Իրա ասելով խփելա, սֆթա մի հատ թաթալոշա տվել, հետո էլ անցելա քացիներին… Թե սֆթա քացի ես տվել, հետո նոր թաթալոշ? – Հարցրեց նա Վզգոյին:
Վերջինս պատրաստվում էր պատասխանել, բայց մկների մեջ հարգանք վայելող Ջիվոն կանգնեցրեց:
– Լավ, էդ կարևոր չի, դրա համար չենք հավաքվել գլուխ գլխի, – ասաց նա, – մենք Վզգոյին լսեցինք, հիմա էլ մեր մյուս հերոս Վաղոյի խոսալու ժամանակնա:
– Ոնց կասես, Ջիվո ախպեր: Մոտիկ արի, Վաղո, – նրան իր մոտ կանչեց Համոն:
Վաղոն, ով մինչ այդ հանգիստ լսում էր, վերջին սեղանին նստած, մեյդան հելավ ու կանգնեց Համոյի կողքին:
– Դե հիմա ասա տենամ, Վաղո, ստեղ ինչ որ խոսում էինք քո մասին, էդ ճիշտա? Դու ես կերել ռահաթ լոխումն ու ջարդել լեչոյի բանկեքը? – Հանգիստ տոնով հարցրեց Համոն:
– Չէ, ես չեմ արել, – կարճ ու կոնկրետ պատասխան տվեց Վաղոն:
– Դա Ձեր վերջնական պատասխանն է?
– Հա, –