ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 5
Ես նայում եմ դիմացի անտառապատ բարձր սարին, որը Մատուռի ձորից ելնելով, բուրգաձև բարձրանում, հասնում է մինչև երկինք£ Երկար նայում եմ և ինձ հանկարծ այնպես է թվում, թե այդ սարից հազարավոր սար ու ձոր անդին, հեռու-հեռվում տեսնում եմ այն անծանոթ ու գեղեցիկ քաղաքը, ուր ծնվել է Արգինան£
Այո, մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Սիրուն է Արգինան£ Նրբագեղ կազմվածք ունի, իսկ դեմքը լուսափայլում է նուրբ գեղեցկությամբ ու հմայքով£ Ձյունաճերմակ պարանոցով ու վարդաշուրթ՝ նա ասես երկնքից է իջել£ Այդպիսի գեղեցիկ աղջիկ ոչ միայն մեր գյուղում, երևի արար աշխարհում էլ չկա£ Ես մեր գյուղի բոլոր աղջիկներին մտովի համեմատում եմ Արգինայի հետ, ուզում եմ նրանց մեջ գտնել որևէ մեկին, որ գոնե մի քիչ նմանվեր նրան, բայց չեմ գտնում£ Արգինայի նմանը չկա£
– Վըշ-շ-շ, վըշ-շ-շ®-դարերից եկող իր հնամյա երգն է մանում մեր Բարակ ջուր գետակը, և անտառի խորքից մերթ ընդ մերթ նրան ձայնակցում է բուն՝ երկար ու տագնապալից£
Արմունկներով պատշգամբի բազրիքին հենված, ես լուռ ունկնդրում եմ գիշերային ձայները£
Այգում հազիվ տեսանելի օրորվում են ծառերը, և իրիկնային լռության մեջ ես պարզորոշ տեսնում եմ, թե տերևներն ինչպես են օդում թրթռում, հետո, կամացուկ իջնում հողին£ Այգու խորքում՝ ոչ այն է ցանկապատում՝ մոշի թփերի մեջ, ոչ այն է ծառերի տակ, իրար ընդհատելով, անհոգ, անդադար երգում են ծղրիդները£
Նայում եմ երկնքին£ Այսօր աստղերն աներևակայելիորեն պայծառ ու խոշոր են£ Մեծ, կլոր լուսնյակը թափընթաց սահում է անդնդախոր ձորերի, անտառների ու լեռների վրայով՝ արար աշխարհ ողողելով իր արծաթ շողերով£
– Պապա, – ասում եմ ես, – լուսի՞նն է հեռու, թե Բաքուն£
Հայրիկը ծիծաղում է£
– Դու արդեն մեծ տղա ես, – ասում է նա, – և քեզ համար ամոթ է այդպիսի հիմար հարց տալը£
– Ինչո՞ւ£
– Նայիր երկնքին£ Ի՞նչ ես տեսնում էնտեղ£
– Աստղեր£
– Հետո՞:
– Լուսին:
– Ճիշտ է£ Իսկ Բաքուն երևո՞ւմ է£
– Ոչ£
– Դե, ուրեմն, գնա ու լավ մտածիր, տես, թե ո՞րն է ավելի հեռու£
Իմ հարցը երևի շատ էր բարդ, որովհետև հայրիկիս պատասխանն ավելի բարդ էր. ես ոչ մի բան չհասկացա նրա ասածից£ Հայրիկս սիրում է հանելուկներով խոսել: Փիլիսոփայելու ժամանակ է գտել£
Կաղնախաչ բարձր սարի կողմերում հրացանի կրակոց լսվեց: Կրակոցից լուսինը ճոճվեց տեղում ու կրկին շարունակեց ճանապարհը մուգ կապույտ երկնքով£
Այնտեղ, Կաղնախաչի հեռավոր լեռնալանջին կրակոցը կրկնվեց£ Որսորդներ են երևի£ Ես նորից ու նորից մտածում եմ Արգինայի մասին, հիշում եմ, թե նրա կաս-կարմիր շուրթերն ինչքան քնքուշ ու կախարդող առոգանությամբ են արտասանում հայերեն բառերը, ամենևին ոչ նման մեր բարբառին, ինչպես է նայում՝ իր խոշոր, արտահայտիչ աչքերով թափանցելով մինչև հոգուդ խորքերը, ինչպես է ժպտում, ինչպես է քայլում£ Ես պարզապես անկարող եմ չմտածել նրա մասին® որովհետև ինձ համար բերկրանք է նրա անունն անգամ արտաբերելը£
®Արգինան կապույտ շրջազգեստ է հագել, և այն շատ է սազում նրան£