Երկեր եւ վիպակներ. Ատրպետ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Երկեր եւ վիպակներ - Ատրպետ страница 1

Երկեր եւ վիպակներ - Ատրպետ

Скачать книгу

>Թեև փլված, խարխլած, բայց մեծության նշանները դեռ երևում էին նրա տան արտաքին տեսքից, իսկ ինքն էլ թեև հին հագուստ էր հագնում, մաշված ու մաղված, բայց ժամանակին այդ շորերն ինչ թանկագին կերպասներից կազմված լինելը հայտնապես նշմարվում էր: Նա ծերացել, կորացել, դեմքը կնճիռներով ծածկվել էր, բայց վեհ հոգին դեռ չէր կորցրել: Խեղճ էր, աղքատ էր Ներսես-ախպարը, դրացիների, բարեկամների նպաստներին կարոտ, բայց երբեք չէր մուրացել, երբեք չէր զիջել ողորմություն խնդրելու և ուրիշների մուննաթներով չէր ապրել:

      Մի օր բազարում Նիկողոս-աղան մսագործի խանութի առաջ պատահեց Ներսես-ախպորն ու նրա համար տասը փարայի (մեկևկես կոպ.) մի ոչխարի թոք գնելով՝ ասաց,

      – Ներսես-ախպար, այս թոքն էլ դու տար ձեր տուն:

      – Շնորհակալ եմ, – ասաց Ներսես-ախպարն ու թոքը մսագործի ձեռքից առնելով` Նիկողոս-աղայի հետ վերադարձան իրենց տները: Նիկողոս-աղան մի շախկա միս էր առել, ամբողջ դմակն էլ հետը, տվել էր ծառայի կռնակը, որ ետևից գալիս էր, իսկ Ներսես-ախպարն էլ, համեմատաբար մի քայլ ետ ընկած, հետևում էր Նիկողոս-աղային:

      Երբ շուկայից դուրս եկան, Նիկողոս-աղան ասաց Ներսես–ախպորը, փորձված մարդու խրատական շեշտով.

      – Գիտես, քրոջս (այսինքն` Ներսեսի կնոջը) ասա, թող թոքերի, սրտի ճարպերն առաջ սուր դանակով լավ մաքրե, հետո այդ ճարպը կրակի վրա սկավառակում հանդարտ հալեցնե, մի օր այդ ճարպի մեջ սպիտակ թոքերը տապկե, մյուս օրը սևը և երրորդ օրը սիրտը: Պատվիրիր, որ լավ մանրե թոքերը, թե չէ տժվժիկը համով չի լինիլ: Գիտես, Ներսես-ախպար, մենք բարեկամ ենք, այդ պատճառով բարեկամական խորհուրդ եմ տալիս: Խո տեսնում ես, թե որքան դժվար է մի բան առնելն ու տանելը: Կես կյանքդ մաշվում է, հապա որքան դժվարությամբ է մարդ տասը փարա աշխատում: Պետք է տնտեսությամբ ապրել, ատամի տակից պետք է ավելացնել, ետ ձգել: Ասա քրոջս, թող կրակը մեղմ վառե, որ ճարպը չսևանա ու չփչանա, փայտին էլ խնայողություն կլինի, կերակրի էլ համը չի կորչի, և սեղան բերելիս՝ թող ճարպը լավ քամե, պահե, որ մյուս օրվան տապկոցին բանեցնե: Դեռ եթե լավ տնտես լինի մարդուս կինը, կարգին տնարար, տժվժիկի եղն այնպես խնայողությամբ կբանացնե, օր չորրորդ օրը նրա մեջ կարողանա բիշի եփել և մանր ու խոշորին կշտացնել: Տժվժիկը շատ համով բան է, բայց հարկավոր է լավ, զգուշությամբ աղը, տաքդեղը կարգին լցնել և մեղմ կրակով տապակել: Ավելի լավ կլինի, որ սև թոքի և սպիտակ թոքի կեսերը մի օր եփե, մյուս օրը` մնացորդները: Որքան համով կլինի տաք-տաք մարդ փափուկ լավաշի մեջ բրդուճ անե ու խշտե: Ներսես-ախպար, երբ երևակայում ես, թուքդ չի՞ վազում…

      Ներսես-ախպարը լուռումունջ հետևում էր բարերար Նիկողոս-աղային և վերջինս երբ հարցեր էր տալիս ու նրա երեսին մտիկ անում, Ներսես-ախպարը գլուխը խոնարհեցնում էր համաձայնության նշան տալու ձևով: Նիկողոս-աղան սպասում էր, որ Ներսես-ախպարը շնորհակալություն հայտնի, երախտագիտությունն արտահայտի լեզվով ու որոշ բառերով, բայց Ներսեսն ամոթից ձայնն անգամ չէր կարողանում բարձրացնել: Նիկողոս-աղան, իբր մի մեծ բարիք գործած, դարձյալ շարունակեց իր խրատական հորդորներն ու տիրական հարցերը, Ներսես-ախպոր բերանից երախտագիտության խոսքեր լսելու մտքով, բայց Ներսեսը, խորասուզված դառն մտքերով, չէր էլ ըմբռնում Նիկողոս–աղայի ասածները:

      Խեղճ Ներսես, ասում էր նա իր մտքում, մի ժամանակ հարյուրավոր աղքատներ, կարոտյալներ, թշվառներ և օտարականներ քու հովանու տակ պատսպարան էին գտնում, ուտում, խմում, կշտանում, հագնվում և ծածկվում ու այնպես ճանապարհ ընկնում, հարյուրավոր կարոտյալներ գործ էին ճարում քո դռանը և ընտանիքներ ապրեցնում, ամեն մի դրացուդ, ծանոթիդ ու անծանոթիդ օգնության էիր հասնում և ոչ ոքից մի օր երախտագիտության նշան մտքովդ անգամ չէր անցնում պահանջել, իսկ այսօր Ուռում-Նիկողոսը, կարկատող Թոդորի որդին, մի թոք առնե ընտանիքդ կերակրելու համար, այդքան քարոզ կարդա գլխիդ և երախտագիտություն պահանջե…

      Մինչև տուն հասնելն էլ ինչ քարոզ չկարդաց Նիկողոս-աղան Ներսես-ախպոր գլխին, ինչ խրատներ չտվեց, որ ժուժկալ լինի, քչով բավականանա, ուրիշի արած բարիքը գիտենա և ոչ ոքի երախտապարտ չմնա: Նա ասում էր անդադար.

      – Ինչ մեծ բան է, որ տղայիդ ուղարկես մի օր գա մեր աթարը կտրե, խո հոգին չի դուրս գալ, ձեռները չեն չորանալ: Ես տանը մի քանի տեսակ ծառաներ ունիմ. այնքան ձրիակերներ, հացկատակներ կան, որ կարիք չունիմ ուրիշ մարդու: Բայց թող լինի, պատիվ պահելը մեծ բան է: Մի օր աղջկադ ուղարկե, թող գա մեր տախտակները լվանա, ինչ վնաս, խո մեջքը չի՞ կոտրի: Մեր տունը, խո գիտես, մի քանի տասնյակ բան անողներ, աղախիններ կան, մեր սենյակների հատակներն այնքան մաքուր և այնպես ճերմակ են, որ եղ թափես՝ կժողովվի, առանց մի հատը աղտոտելու կամ փչանալու. բայց իմ ասելը, միտքս ուրիշ է: Պատիվ պահե, որ պատիվդ բարձրանա: Եթե քո կինը մի օր գա և մեր լվացքը լվանա կամ հացը եփե, խո չի՞ մեռնիլ. բայց չէ որ կինս նրա պատիվը պիտի պահե, փոխադարձաբար նրա վրա իր շնորհքը պիտի ավելացնե:

      Նիկողոսը ճարպիկ մարդ էր, իսկ Կ. Պոլսում երկար ապրելով՝ լեզվել ու զելվել էր: Այնքան լեզու թափեց, որ խլացուց Ներսես-ախպորը, որ մտքում ասում էր. «Երանի այսօր քեզ պատահած չլինեի, գլուխդ ուտեր այս թոքը: Թող ընտանիքս քաղցից կոտորվեր ու դու այս թոքն ինձ չտայիր տուն տանելու»: Բայց Նիկողոսը խո մարգարե չէր, որ հասկանար Ներսես-ախպոր մտքիցն անցածն ու խոսքը փոխեր: Նա միայն մի բանի էր ձգտում, որ մարդիկ ասեն, խոսեն, թե կա-չկա Էրզրումում մի մարդ կա, այն էլ Ուռում-Նիկողոսն է և ամենքն էլ երախտագիտությամբ խոնարհվեն նրա առաջ:

      Երբ հասան Ներսես-ախպոր դռան առաջ, Նիկողոս-աղան կանգնեց ու ասաց. «Տանդ տեղը շատ լավ է եղել, բայց ափսոս որ շինողներն անտաշ, կոպիտ մարդիկ են եղել, այնպես չեն կարողացել շինել, որ դարերի դեմ կռվի»: Ուզում էր այս խոսքերով ծակծկել Ներսեսի սիրտը

Скачать книгу