Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 47

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

այս գործն իրոք պատկանում է հուշագրության ժանրին, որը 1920-30-ականներին ծաղկում էր ապրում հայ իրականության մեջ։

      4

      Լեոյի տունը եղել է մահմեդական թաղի Ջհուդլար կոչվող թաղամասում, ուր մահմեդականների հետ բնակվել են հրեաներ, ռուս զինվորականների ընտանիքներ, ինչպես նաեւ հայեր (տե՛ս, Ս.Պետրոսյանի հրապարակումը)։

      5

      Շուշիից ավանդված է 6 եկեղեցի եւ 3 մզկիթ։ Ըստ կառուցման ժամանակագրության՝ եկեղեցիներն էին՝ 1. Կուսանաց անապատի Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 2. Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ), 3. Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 4. Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (պահպանված է մասամբ), 5. Ռուսական ուղղափառ Սուրբ Գեորգի (չի պահպանվել), 6. Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ամենայն հավանականությամբ, տեղ է գտել գրաշարական վրիպակ, տեքստում գրված է «Ասլանչեցոց». այդ բառի սկզբնային գրանիշերը բավականին մոտ են «Ղազանչեցոցին»։ Եկեղեցին այդպես է կոչվել Նախիջեւանի Ղազանչի գյուղից վերաբնակվածների անունով։

      6

      Ռուսերեն՝ «Թիֆլիսյան լրաբեր», ռուսալեզու թերթ։

      7

      Լեոյի գործում նշվող «Բոլգարիա», «բոլգար» ձեւերը դարձրել ենք «Բուլղարիա» եւ «բուլղար»։

      8

      Լեոն օգտագործել է թուրքերեն ձեւը, հայերեն՝ Ախուրյան։

      9

      Լեոն օգտագործել է ռուսերեն ձեւը, հայերեն՝ Դանուբ։

      10

      Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) – Անգլիայի վարչապետ 1868-ին եւ 1874-1880-ին, «Մեզ համար կարեւորը Թուրքիայում հայկական վտանգի դեմ պաշտպանվելու միջոցներ գտնելն է» խոսքերի հեղինակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Բեռլինում վերանայման հեղինակակից (Բիսմարկի հետ), 1878թ. Կիպրոս կղզին Թուրքիայից խլած պահպանողական պետական-քաղաքական գործիչ եւ գաղափարախոս։

      11

      Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) – Անգլիայի վարչապետ 1868-1874-ին, 1880-1885-ին, 1886-ին, 1892-1894-ին, «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» խոսքերի հեղինակ, Անգլո-հայկական ընկերության համահիմնադիր, 1881թ. Եգիպտոսը Թուրքիայից խլած լիբերալ պետական-քաղաքական գործիչ։

      12

      Տեր-Ղուկասով (Տեր-Ղուկասյան) Արշակ Հարությունի (1819-1881) – Հայազգի ռուսական գեներալ-լեյտենանտ, կռվել է Կովկասի լեռնականների դեմ, իսկ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-78) գրավել Բայազետը, Ալաշկերտը եւ այլն, նահանջելիս կազմակերպել է 20 հազար հայերի գաղթն Իգդիր։

      13

      Լոռիս-Մելիքով Միքայել Տարիելի (1825-1888) – Հայազգի ռուսական գեներալ, կոմս, Ռուսաստանի ՆԳ նախարար եւ ժանդարմերիայի շեֆ. ըստ էության՝ երկրորդը՝ ցարից հետո, նրա կառավարման ժամանակը մամուլն անվանել է «սրտի դիկտատուրայի» շրջան, իրեն՝ «թավշյա դիկտատոր»։ Մասնակցել է Կովկասյան, Ղրիմի (Արեւմտյան Հայաստանի տարածքում) եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներին, արժանացել գրեթե բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւներին։

      14

      Լազարեւ (Լազարյան) Իվան (Հովհաննես) Դավթի (1820-1879) – Հայազգի ռուսական գեներալ, որին հանձնվեց Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկարամյա ապստամբության առաջնորդ Շամիլը. 1877թ. հոկտեմբերի 3-ին թուրքերից գրավեց Կարսի մերձակա Ալաջայի բարձունքները՝

Скачать книгу