Առակներ. Մխիթար Գոշ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 1

Автор:
Жанр:
Серия:
Издательство:
Առակներ - Մխիթար Գոշ

Скачать книгу

որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:

      Վազը հակաճառեց նրան.

      – Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։

      Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։

      ՆՌՆԵՆԻՆ ԵՎ ԹԶԵՆԻՆ

      Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.

      Առակիս իմաստն այն է, որ սիրողները նախ պետք է փորձեն միմյանց բարքերը, թե բոլոր կողմերով նման են իրար, իսկ եթե ոչ՝ հեշտությամբ կխախտվի սերը։

      ԴԵՂՁԸ ԵՎ ՍԵՐԿԵՎԻԼԸ

      Ատյանում մեկ անգամ դեղձը հանգիմանել սկսեց սերկևիլին, ասելով։

      – Տեսքով դեղին ես ու մարդկանց համար դժվարուտելի։ Իսկ ես բարետես եմ ու դյուրաճաշակ։

      Եվ նա ասում է.

      – Կեղծավոր ես ամենևին և մարդկանց խաբող, ճաշակելիս քաղցր ես երևում, բայց մտնելով որովայն, շատ վնասներ ես գործում։ Իսկ ես դեղին եմ, քանի որ տեսակցության գնալով և հիվանդությունը վերացնելով, ցավակից եմ դառնում հիվանդներին, և ոչ թե քեզ պես մերժված եմ նրանցից։

      Պարզ է միտքը առակիս, կեղծավորները միշտ ճշմարիտներին հանդիմանում են իբրև վարքով կոպիտների, և ներկայացնում իրենց քաղցրաբարո և վշտակից։ Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են, թեև առաջին հայացքից հակառակ են երևում և ցավակցելով նրանց՝ վերացնում են հիվանդությունները:

      ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ

      Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.

      – Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։

      Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում, բարուն իբրև չարի խոշտանգելով։

      ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ

      Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։ Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.

      – Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։

      Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց, ասելով.

      – Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։ Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։

      Այսպես նախատվելով բամբակենուց, սոսին լռեց։

      Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։

      ՄԱՐԴՆ ՈԻ ԾԱՌԵՐԸ

      Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

      – Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ, – ու սկսեց ավելի չարանալ։

      Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

      – Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

      Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

      Առակիս ծառը խրատում է հյուրերին ու աղքատներին, որ հարմար ժամի գնան մեծարանք փնտրելու, հյուրերը ուտելու և հանգստանալու, իսկ աղքատները՝ կարիքները բավարարելու։ Եվ ամեն ժամ հյուրընկալողները պատրաստ չեն ընդունելու, կամ բարեգործները` ողորմություն տալու: Իսկ ամբաստանելու և տրտնջալու դեպքում չպետք է չարանալ, այլ անհրաժեշտ է պատասխանել քաղցրությամբ, բացատրել անպատրաստության պատճառները և այլ ժամի առատաձեռնությունը։

      ՆՇԵՆԻՆ ՈԻ ՇԱԳԱՆԱԿԵՆԻՆ

      Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նա բարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.

      – Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:

      Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

      Առակս հայտնում է, որ թեև եղբայրները հարազատ են և վարքով հակառակ են լինում իրար, հարկադրաբար բաժանվում են և օտար բարոյակիցներին լավ համարում։

      ԽՈՀԵՄ

Скачать книгу