Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 36

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց

Скачать книгу

վրա։ – Պողի՛կ, խուզի՛ս, (գառս) այդ աղջիկները փորդ չեն կշտացներ, էլի (օտար) աղջիկներ են, իրիկունները քունդ առ, որ մյուս օրը կարենաս գործիդ աղեկ նայիլ և փարա վաստկիլ։ – Փորս կշտացնելու համար չէ, որ աղջիկներուն հետ [ էջ ]կերթամ, – կը պատասխաներ Պողիկ, – ո՞վ աղջիկներով իր փորը կշտացուցեր է։Մեսրոպ գլուխը կերերցներ, կը թթվեր, բայց չէր կրնար ավելի ազդեցիկ խոսքեր գործածել, որովհետև Պողիկի բնավորությունը հայտնի էր։ Պողիկը կը սիրեր անկախությունը։ԺԹՄեկ֊երկու տարի հետո Հարությունն ալ հասավ Ամերիկա՝ թողելով Հաճի Մարկոս աղան միս֊մենակ տան մեջ, թո՛ղ որ Հարութ յունի ներկայությունն ալ ընկերակցություն մը չէր ստեղծեր Հաճի Մարկոս աղայի համար։Հարություն մեկնելե առաջ իր ճամփու ծախսեն ավելցածը տվավ իր հորր, ըսելով. – Ամերիկայեն ես քեզի կօգնեմ, տղոց ալ կը համոզեմ, որ նամակ գրեն։ – Թոր դրամ ղրկեն՝ անոթի չի մեռնիմ, էլեմը (բոլորը, ողջ աշխարհը) վայերնին կուտա, ինծի նամակ պետք չէ, գրածնին ի՞նչ պիտի ըլլա որ… Խրատներ, ես խրատի պետք չունիմ, Պողիկին ըսե, որ խրատը իրեն պետք է, որ օտար երկրի մեջ շնութենե հեռու տուներնուս նամուսը ոտքի տակ չի տա։Այս բոլորեն ետքն ալ Մարկոս աղա դաս առած չէր թվեր․ ասիկա կըպահեր տակավին իր երևութական անկախությունը, բայց չէր կրնար հրաժարիլ տնտեսական օգնութենե, որովհետև երբեք չէր ուզեր գիտցնել օտարներուն, որ իր հարազատ տղաքը երես են դարձուցեր իրմե և դրամակաև օժանդակություն անգամ չեն ըներ։Երբ մեկն ու մեկը կը հարցներ իր տղոց վրայոք, կը պատասխաներ. – Շատ աղեկ են, Մղտեսի Կարապետ, միշտ նամակ կստանամ, Հարությունը կը գրե, որ տղաքը քեզ շատ են կարոտցեր, մեկ֊երկու տարիեն պատրաստ եղիր, որ դուս ալ Ամերիկա գաս, հիմա չեմ գիտեր՝ կրերթա՜մ, չերթա՜մ։ – Գնա՛, Հաճի աղա, – կը պատասխանե Մղտեսի Կարապետը, – այստեղ կեցեր ես ի՞նչ պիտի ընես, գնա հարազատ տղոցդ քովը։ [ էջ] – Հա՛, մոռցա ըսելու, որ հարսս ալ մախսուս բարև գրել տված էր և հատուկեն ձեռքերս կը համբուրեր, – ավելցուցած էր Հաճի Մարկոս աղա. մի գուցե դիմացինը կասկածեր , որ հարսը տակավին կը շարունակեր քեն պահել իրմե։ – Կերևի քթին հովը իջեր է, Հաճի աղա։ – Որո՞ւ։ – Հարսիդ։ – Հա՛, քթին հովը շատ է իջեր, կը կարծեր, որ ես իրեն գերին պիտի ըլլայի այստեղ, հիմա խելոքցեր է, լավ է։Դուրսերր այսպես խոսելով՝ Հաճի Մարկոս աղա հետզհետե Ամերիկա երթալու միտք մը սկսավ փայփայել։Երբ մեկը բանի մը մասին շատ կը մտածե և շատ կը կրկնե՝ կամաց֊կամաց այդ միտքը կսկսի իրեն բնական թվիլ։Այսպես ալ եղավ Հաճի Մարկոս աղայի հետ, այնքան ուրիշներու Ամերիկա երթալու մասին խոսեցավ, որ ինքն ալ հավատաց, որ պիտի երթա։Չէ՞ որ մի օր իր տղաքը Ամերիկայեն կը պաղատեին, որ իրենց մոտ երթար։Սակայն այս երազներր երկար կյանք չունեցան, որովհետև Հաճի Մարկոս աղան շուտով ինկավ անկողին։Հիվանդությունը այս ծերունի և չար մարդուն համար դարձավ երկար, գրեթե անվերջանալի հոգեվարք մը։ Ոչ ոք չուներ, որ գար մոտը և թաս մը ջուր տար խմելու, ինկած տան մեկ անկյունը, աղտոտության մեջ կորսված, ավելի և ավելի ծանրանալով իր հիվանդության մեջ։Բժիշկները մասնավոր հիվանդություն մը չգտան Հաճի աղայի մեջ, անոնք հայտարարեցին, որ ծերութ յան նշաններ էին և թե առաջ եկած էր շատ մտմտուքե։Հաճի աղան կը հազար, չոր և կոտրատող հազ մը, որ դուրս կը քաշեր իր թոքերը։ Խնամքի պակասը զինք ավելի թուլացուց, քանի գնաց կմախքացավ, բայց ոչ ոք մտածեց մեղքնալ վրան, մտնել

Скачать книгу