Պատմվածքներ. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 2

Պատմվածքներ - Մուրացան

Скачать книгу

հետևում էր նրան:

      Մի քառորդ ժամից բոլոր եկեղեցին գրեթե ժողովվել էր, ոսկերիչի բակը: Մի քանիսի խնդրանոք Խաթունը համառոտ պատմեց, թե բանը ինչումն էր: Այնուհետև ամբոխի միջից ավելի տաք գլուխները գոռում գոչումով սկսան տան դուռը բախել: Ոսկերիչը այս խայտառակությունից ավելի համառված ոչ մի կերպ չհամարձակվեցավ դուռը բանալու: Ամբոխի խառնաշփոթ ձայնը ավելի վախեցրավ ներսը գտնվող երեխաներին, որոնք իրանց բոլոր ուժով սկսան գոռալ:

      Նրանց լացի ձայնը և հոր համառությունը ավելի և ավելի գրգռում էր ամբոխի զայրութը: Այս տեսնելով վարպետ Սարգիսը, Խաթունի ծերունի, բայց դեռ ուժեղ մարդը, դուրս եկավ ամբոխի միջից և մոտենալով փակված դռանը հրամայաբար կանչեց. «Գրիգո՛ր, բա՛ց դուռը»: Գրիգորը թեպետ ճանաչեց ոսկերիչների համայնքի գլխավոր – վարպետ Սարգսի ձայնը, բայց դարձյալ դուռը չբացավ: Վարպետ Սարգիսը մի փոքր սպասելուց հետո հրամայեց յուր մոտը կանգնող երիտասարդներին, «Տղայք, դուռը կոտրեցե՛ք»: Երկու ուժգին հարվածների առաջ դռան փականքը կոտրվեցավ, և դուռը ճռնչալով բացվեցավ: Ամբոխը հետաքրքիր և զայրացած կամենում էր ներս խուժել, բայց նրան արգելեցին մի քանի առաջավոր մարդիկ և իրանք պառավի հետ ներս մտան:

      – Ահա այս մարդն է, որ սպանում է յուր կնոջը, – այս ասելով Խաթունը ցույց տվավ ոսկերիչին, որը սպառնացող դեմքով կանգնած էր ներս մտնողների դիմացը: – Ամբողջ գիշերը ծեծել է նրան, – շարունակեց Խաթունը, – և մեկը չէ գտնվել, որ թշվառ զոհին ազատե դրա ձեռքից: Այս խեղճ աղջիկն էլ կամեցել է յուր մորը պաշտպանել, նրան էլ դուրս է արել և դուռը վերան փակել: Բոլոր գիշերը անցրել է սա դուրսը ցրտում:

      Այս ասելով բռնեց նա Մանիշակի ձեռքից, որը ամոթահար կծկվել էր սենյակի մի անկյունում, և նրան առաջ քաշելով շարունակեց, «Նայեցեք սրա գույնին, նայեցեք, կարծես գերեզմանից դուրս հանած լինի: Եթե մի փոքր էլ ուշանայի, խեղճ աղջիկը դրսումը պիտի սառչեր»:

      Խաթունի պատմածները վերին աստիճանի գրգռեցին վարպետ Սարգսին: Նա մոտեցավ ոսկերիչին և բարկացած ձայնով գոչեց. «Այ մարդ, ի՞նչ ես ուզում այս խեղճ կնոջից, ինչու ես ծեծում նրան»:

      Ոսկերիչը ոչինչ չպատասխանեց:

      – Քույրիկ, ինչու՞ համար սա ծեծում էր քեզ, – դարձավ նա դեպի կինը մեղմ ձայնով:

      Համայնքի գլխավորը բոլոր արհեստավորների ընտանիքում ընդունվում է իբրև հայր, ուստի Մարիամը չքաշվեցավ նրա մոտ բացարձակ խոսելու: Նա պատասխանեց,

      – Վարպետ, ձեզ հայտնի է, որ դա ամբողջ չորս տարի է, որ լութերական է դարձել, և ամբողջ չորս տարի է, որ ինձ տանջում է: Ամեն մի եկեղեցի գնալովս, ամեն մի քահանա իմ տանը ընդունելովս, ամեն մի սուրբի դիմելովս մի մեծ խռովություն է ձգել տան մեջ: Էլ նախատինք, էլ հայհոյանք չէ մնացել, որ դա իմ գլխին չթափեր: Եվ ահա մի քանի ամիս է, որ սովորել է ծեծել:

      – Բայց այս գիշեր իսկապես քեզ ինչու՞ համար էր ծեծում, – հարցրավ վարպետ Սարգիսը:

      – Տեսնո՞ւմ եք, որ երեխաս հիվանդ է, – ամենայն պարզությամբ շարունակեց Մարիամը, ցույց տալով անկողնի մեջ նստած հիվանդ երեխային, – երեկ մոմ – հալող Վարդին բերի երեխայիս սրտին մոմ հալելու. նա ասաց, որ երեխայի հիվանդությունը խաչիցն է: Դորա համար էլ ես էլ մի գառն ունեինք, վերցրի երեկ և մատաղ արի մեր սուրբին: Երբ դա երեկոյան տուն դառնալով այդ բանը իմացավ, գազանի պես կատաղեց: Ամբողջ երկու ժամ նախատինքներ ու հայհոյանքներ թափեց իմ գլխին, երբ ես էլ համբերությունից դուրս գալով

Скачать книгу