Պատմվածքներ. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 31

Պատմվածքներ - Մուրացան

Скачать книгу

ինչու համար այդ մարդու պատկերը, որ երեկ նավակում ինձ զվարճություն էր պատճառում, այսօր չափից դուրս հակակրական և ատելի երևաց: Մի ներքին նախազգացմունք վրդովեց իմ ուրախ տրամադրությունը:

      – Սա ինչո՞ւ համար է այստեղ գալիս, – մի տեսակ տանուտիրական եղանակով հարցրի ես իմ ընկերուհիներից:

      – Ի՞նչպես թե ինչու համար, նա հրավիրված է, – նկատեց քույրս:

      – Ուրեմն Լուսինյանների հետ ծանո՞թ է:

      – Նա նրանց քահանան է: Մի՞թե այդ չգիտեք դուք, – պատասխանեց օր. Մարանջյանը և ծիծաղեց:

      – Վարդուհի, դու էլի՝ պատերի վերա ծիծաղում ես, և չե՞ս վախենում, – նկատեց օր. Վարվարան, և երկուսը միասին սկսան ծիծաղել:

      – Ա՛խ, դուք դեռ հիշո՞ւմ եք ձմեռվան անցքը, – խոսեց քույրս, և նրանց հետ միասին ինքն էլ սկսավ ծիծաղել:

      Ես ոչինչ չէի հասկանում նրանց ծիծաղելուց և խորհրդավոր ակնարկություններից, բայց և չէի հետաքրքրվում իմանալու: Ես հանկարծ հիշեցի այն կանանց խմբակը, որը երեկ նավահանգստի մոտ շրջապատել էր պատեր – Սիմոնին և որի միջից դուրս եկավ օր. Լուսինյանը և շնորհավորեց քրոջս իմ գալուստը, հիշեցի որ երեկ մի քանի անգամ ցանկացել էի հարցնել քրոջս, թե ինչ ունեին այն կանայքը կաթոլիկ քահանայի հետ. և ամեն անգամ էլ մոռացել էի հարցնելու:

      Բայց այժմ ամեն բան պարզվեցավ ինձ համար, երեկվա կանանց խմբակը հայ – կաթոլիկուհիներից էր կազմված, և նրանք իրենց քահանային դիմավորելու էին գնացել, ուրեմն Լուսինյանները հայ – կաթոլիկներ են, ահա բոլորը:

      – Դուք ինչի՞ վերա եք մտածում, պարոն, – ծիծաղելով սկսավ խոսել օր. Մարանջյանը, – նրա վերա, թե ինչու օր. Մարգարիտան կաթոլիկ է, հա՞:

      – Բնավ, ի՞նչ կա դրա վերա մտածելու:

      – Ինչպե՞ս չէ, մի՞թե դուք չէիք կամենալ, որ նրա նման մի բարի և գեղեցիկ աղջիկը հայ լիներ:

      – Առանց իմ կամենալուն էլ նա հայ է:

      – Ընդհակառակը, ձեր կամենալով էլ դարձյալ նա հայ չէ:

      – Այդ դու՞ք եք ասում:

      – Ո՛չ, այդ ինքն է ասում:

      – Սխալվո՛ւմ եք, – ընդհատեց Վարդուհուն օր. Վարվարան, – այդ յուր ծնողներն են ասում:

      – Դուք երկուսդ էլ սխալվում եք, – հարեց քույրս, – ոչ Մարգարիտան և ոչ նրա ծնողները այդպես բան երբեք չեն ասել, դա պատեր – Սիմոնի խոսքն է:

      – Այդ ավելի հավանական է, – նկատեցի ես, – օր. Մարգարիտան իմ աչքում այնքան զարգացած է երևում, որ նա յուր մասին այդպիսի բան չէր ասի:

      – Բայց եթե ասեր անգամ, մի՞թե նա կստեր, չէ որ նա կաթոլիկ է և ո՛չ հայ, – խոսեց օր, Վարվարան:

      – Իհարկե՞ ոչ, – ձայնակցեց նրան Վարդուհին, – նա կաթոլիկ է:

      Ես իսկույն տեսի, որ ինձ շրջապատող ընկերությունը շատ սահմանափակ հասկացողություն ունի կրոնի և ազգության գաղափարները միմյանցից որոշելու համար, ուստի հարկ չհամարեցի այդ խնդրի վերա առ ժամն խոսելու: Բայց պատեր – Սիմոնի և նրա հոտի մասին մի քանի տեղեկություններ կամեցա իմանալ:

      – Այդ պատերը միշտ այս քաղաքումն է մնում, – հարցրի ես:

      – Ո՛չ, նա տարեն չորս անգամ է միայն այցելում այս քաղաքին և յուրաքանչյուր անգամ մի մի ամիս այստեղ մնալուց հետո հեռանում է, – պատասխանեց

Скачать книгу