Անմեղ զրույցներ. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անմեղ զրույցներ - Մուրացան страница 3

Անմեղ զրույցներ - Մուրացան

Скачать книгу

կնճռոտ ճակատ և երկարամազ ու խիտ հոնքեր, որոնք ավելի ևս խտացնում էին խոր ընկած աչքերի հայացքը, թեպետ և դրանք պատսպարված էին լայնագոգ ակնոցներով: Մի առանձին վեհությամբ նա քաշում էր յուր սաթե համարիչը` աշխատելով ցուցահանել ձեռքերի կապույտ ծաղկատիպը, որ, ընդհանրապես, իսկական մահտեսության ապացույց է համարվում:

      Երեցփոխի աջ կողմը նստած էր Լալյունց Մեսրոբ դային, իսկ ձախ կողմը՝ Տուտուշենց Մցական բեգը: Առաջինը երեցփոխին հասակակից, բայց նրանից ավելի բարեդեմ մի մարդ էր և քաղաքում հայտնի յուր սնըխչիական (կոտրածը ողջացնող) արհեստով, որով սակայն պարապում էր ոչ իբրև մասնագետ, այլ իբրև սիրող և այդ պատճառով էլ ավելի հարգի էր ժողովրդի աչքում: Երկրորդը նրանից տարիքով պակաս, բայց խիստ հաստափոր մեկը, որ թե՛ խոսելիս և թե՛ ճանապարհը գնալիս շարունակ հևում էր: Սա էլ հայտնի էր քաղաքին իբրև կալվածական վեճերի հմուտ կարգադրիչ կամ նրանց վերաբերյալ խնդիրներ շարադրող, որովհետև քաղաքի հողերը բաժանող մասնաժողովի նախագահն էր: Դրանցից հետո գալիս էին՝ Բալաղուզին և Դաստակենց Ավան ապերը: Առաջինը նիհար և փոքրահասակ, աչքի էր ընկնում յուր միշտ հինայած կարմիր մորուքով. երկրորդը նրանից քիչ հաղթանդամ, բայց տեսությամբ տկար. այնպես որ ձեռքին պատրաստ ուներ միշտ մի մոնոկլ, որով նայում էր հանդիպողին (մանավանդ երիտասարդներին) միշտ մի առանձին ուշադրությամբ: Սրանք երկուսն էլ անորոշ պարապմունքի տեր մարդիկ էին և հայտնի միայն նրանով, որ առաջինն ապրում էր եկեղեցու հարավային կողմը, իսկ երկրորդը՝ հյուսիսային: Ապա գալիս էր Սափարունց Դավութ բեգը, որ թեպետ Մցական բեգի չափ կարճահասակ և հաստափոր լինելով, նրա պես էլ գոտին փորի վրա կապելու տեղ, կրծքի վրան էր կապում, այնուամենայնիվ գիտությամբ բարձր էր նրանից, որովհետև կարող էր ընտիր արզաներ (խնդրագրեր) գրել ոչ միայն կալվածական, այլև քաղաքացիական ու քրեական ամենաբարդ խնդիրների մասին: Ամենից վերջը նստած էր Լղարենց Աբրահամ ապերը, որ մի բարձրահասակ, բայց հեզ ու հանդարտ մարդ էր և երևելի նրանով, որ Դավութ բեգի հարևանն էր:

      Ներս մտնելուս պես բոլորն էլ հայացքները սևեռեցին վրաս, իսկ Մեսրոբ դային հեղինակավոր ձայնով նկատեց.

      – Ա՛ բալամ, խի՞ եդացար, Էսքան հոգի քեզ ենք սպասում:

      – Ներողություն, Մեսրոբ դայի, չեմ եդացել, գուցե ժամկոչն է ուշ եկել, – արդարացա ես:

      – Կըլի եր էն հիմարն ա՞ ուշ գնացել, – մեջ մտավ երեցփոխը, կամենալով հաճելի լինել ինձ:

      – Լավ, վնաս չունի, Էդ ա Էկել ես, հմի մեր գործը տեսնանք, – համաձայնվեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց.

      – Գիտո՞ւմ ես քեզ խի՞ ենք կանչել:

      – Կարծեմ երեցփոխի հաշիվներին…

      – Հա, երեցփոխի հաշիվներին ձեռք քաշելու (ստորագրելու) համար, – ընդհատեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց – ըստեղ վեց հաշվատեսներ ենք, օխտնջինն էլ (յոթերորդ) քո հերն (հայրն) ա, նա հու ըստեղ չի…

      – Երկու օրից կգա, – հայտնեցի ես:

      – Երկու օրն ուշ ա. էս հաշիվները սրբազանն ուզել ա. էսօր պետք ա ղրկենք կանդստորը, հիմի մենք վեց հոգիս ձեռք կքաշենք, դու էլ, վնաս չունի, քո հոր տեղ ձեռք կքաշես:

      – Շատ բարի, – համաձայնվեցա ես:

      – Դե վեր ա՛ռ, Դավութ բեգ, թուղթը հազիր քեզ մոտ ա, առաջ դու ձեռք քաշիր, – կարգադրեց

Скачать книгу