Գթության քույրեր. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Գթության քույրեր - Մուրացան страница 4

Գթության քույրեր - Մուրացան

Скачать книгу

երբ տեսնում է յուր առաջ մի քնքուշ էակ, որ կարեկցում է իրեն… անշուշտ ռոմանտիկ է և ընտիր ասպետ… – այս ասելով բժիշկը նորեն ծիծաղեց, իսկ գթության քրոջ այտերը թեթևակի շիկնեցին:

      Երբ բժիշկները հեռացան, Սոֆիա Իվանովնան զբաղվեց դեղերի ու վիրակապի մնացորդը հավաքելով և ընդնմին հարցրեց ինձ ժպտալով.

      – Այդ դո՞ւք ցանկացաք, որ ես ներկա լինիմ ձեր դարմանադրության:

      – Այո՛, – ասացի ես և բացատրեցի պատճառը:

      – Բարի և անկեղծ սիրտ ունիք, արժե խնամել նրան… – ասաց գթության քույրը մի առանձին քնքշությամբ և ապա հավաքած իրերը աղախնին հանձնելուց հետո` ավելացրեց, – թեպետ լավ չէ շարունակ ցավի զգացումը զսպել, այսուամենայնիվ, դա անհրաժեշտ է վիրակապի ժամանակ, որպեսզի բժիշկը կարողանա անվրդով իր գործը տեսնել… այդ պատճառով ես կաշխատեմ ներկա լինել միշտ:

      – Բայց դուք մի կարծեք թե ես ուժ եմ գործ դնում ինձ զսպելու համար, ոչ, այլ ես, ուղղակի, քիչ եմ ցավ զգում, երբ դուք ինձ վրա նայում եք կարեկցությամբ, – ասացի ես ծիծաղելով:

      – Այդ հո ավելի լավ, – հարեց Սոֆիա Իվանովնան և ինքն էլ ծիծաղեց: Բայց, միևնույն ժամանակ, զգալով, որ երկուսս էլ շատ առաջ գնացինք մեր բացատրություններով, «առայժմ ցտեսություն» ասաց ու դուրս գնաց:

      Այնուհետև օրերով շարունակվում էր իմ թևի դանդաղ դարմանումը, որին, գրեթե միշտ, ներկա էր լինում, նաև, գթության քույրը: Տեսնելով իմ կրած, արդարև, ծանրատար և, յուր տեսակում, կարի չարատանջ ցավերն ու կսկիծը, որոնց ես, սակայն, ի սեր յուր չքնաղ ծավի աչերի, տանում էի համբերությամբ, գթության քույրը, կարծես, հետզհետե ավելի էր կապվում ինձ հետ հոգվով և նայում վրաս ոչ իբրև մի օտար հիվանդի, այլ իբրև ազգակցի ու հարազատի վրա: Այդ իսկ պատճառով նա հաճախ գտնում էր, նաև, ազատ ժամեր, մոտս նստելու և մտերմորեն խոսակցելու համար:

      Այդպիսի մի օր, հարցրի նրան ուղղակի թե` ի՞նչ է պատճառը, որ իր նման մի սիրուն, դեռ կյանքով ու կրակով լի երիտասարդուհին, որ կարող էր թե իրեն և թե իր նման մի ուրիշ երիտասարդի բախտ ու երջանկություն բերել, փակվել է հիվանդանոցի տխուր պատերում և նվիրել իրեն այնպիսի մի պաշտոնի, որպիսին գթության քրոջ պաշտոնն է:

      – Ի՞նչ է, միթե ես դրանով, փոքր ծառայություն եմ անում մարդկանց, – նկատեց նա ժպտալով:

      – Ոչ թե փոքր, այլ ընդհակառակը, մեծ ծառւայություն եք անում. բայց բանն այն է, որ դուք այդ ծառայությունն ուրիշներին անելով, ինքներդ զրկվում եք շատ բարիքներից: Դա մի առաքինություն է, որ շատ քչերին կարող է սիրելի լինել: Հենց այդ պատճառով էլ ես հետաքրքրվում եմ իմանալ թե` ինչ շարժառիթներ են սիրելի դարձրել ձեզ այդ առաքինությունը:

      Գթության քույրը, որ գեղեցիկ լինելու չափ, նաև, պարզասիրտ էր, ուղղակի պատասխանեց.

      – Չեմ հիշում թե առաջ մտածած լինիմ մարդկանց որևէ բարիք անելու, թեպետ չարության ի՞նչ լինելն էլ չեմ իմացել: Դեռ տղա հասակից` ես ավելի եսասեր` քան ընկերասեր էի: Այդ առթիվ հաճախ դիտողություն էին անում ինձ շրջապատողներս. բայց իմ հոգը չէր, ես սիրում էի միայն նրանց, որոնք գգվում էին ինձ, առանց իմ թերության ուշադիր լինելու: Բայց ահա՛ պատահեց մեկը (այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի), որ ծանոթացավ ինձ` հենց իմ եսասիրությունը ծաղրելու շնորհիվ և, սակայն, ես սիրեցի նրան: Դա գեղակազմ մի կադետ է, սիրուն դեմքով, հրապուրիչ աչքերով և վայելուչ շարժվածքով: Հաճախակի տեսակցությունները օգնեցին մեզ` ավելի մոտից իրար ճանաչելու: Այդ ծանոթությունը ծնեցրեց

Скачать книгу