Չար ոգին. Ալեքսանդր Շիրվանզադե

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Չար ոգին - Ալեքսանդր Շիրվանզադե страница 7

Չար ոգին - Ալեքսանդր Շիրվանզադե

Скачать книгу

Հացթուխն այդ օրն առաջին անգամ հայհոյեց նրան լսելի ձայնով: Պայտագործը աշխատեց տեղից վերկենալ, նորից ընկավ, կրկին հենվեց ձեռների վրա, ոտքի կանգնեց և, բռունցքը բարձրացնելով, մոտեցավ հացթուխին: Կինը խույս տվեց, և մարդը իր հարվածի ուժգնությունից նորից ընկավ հատակի վրա:

      Այս այլանդակ տեսարանի միակ վկան, սենյակի մի անկյունում կուչ եկած, լուռ դիտում էր: Հանկարծ մի սուր ձայն արձակեց: Այդ վայրկյանին մատաղահաս աղջկա աչքին հարազատ հայրը թվաց իսկական գազան: Եվ ի’նչ տարօրինակ գազան, ահագին, երկար ժանիքներով, ահռելի բերանով և սարսափելի աչքերով: Կարծես, այդ բերանը ահա ահա պետք է բացվեր և կլաներ թե Սոնային և թե նրա մորը:

      – Վախենում եմ, վախենում եմ, – արտասանեց Սոնան, հեռու ու հեռու խույս տալով իր հորից:

      Նա վազեց, մտավ պատի մեծ խորշը և գլուխը թաքցրեց անկողինների մեջ: Հացթուխը շվարել էր: Մոտեցավ աղջկան, բռնեց նրա գլուխը, նայեց երեսին: Հետո վազեց դուրս, սառը ջուր բերեց, սրսկեց երեսին:

      Սոնան մի փոքր սթափվեց: Բայց ի՛նչպես գունատ էր, և ի՛նչպես դողում էր: Նա ընկավ մոր գիրկը, երկու ձեռներով ամուր սեղմեց նրա պարանոցը, կրկնելով.

      – Մի՛ հե ռանար, մի՛ հեռանար ինձանից…

      – Անե’ ծք քեզ, չար սատանա, անե’ ծք քեզ, չար սատանա, – կրկնում էր հացթուխը, խաչակնքելով մերթ իր, մերթ աղջկա երեսը: – Կորի՛ր, – դարձավ ամուսնուն – կորի՛ ր այս տնից, անաստված, անսիրտ, անհոգի, դու սպանեցիր երեխայիս…

      «Ոտաբոբիկ թափառում եմ սար ու ձոր,

      «Ես Քյարամն եմ, ինձ ղրկեցին Ասլիից:

      «Խաբար տարեք խեղճ աշուղիս հոր ու մոր,

      «Սազս ղըրկեն, ես վւախչում եմ դունյայից…»

      Այս ձայնը սթափեցրեց Սոնային: Նա մի վայրկյան գլուխը բարձրացրեց մոր կրծքից, ականջ դրեց ինչպես մի սոխակ, երբ քաղցր սուլոցի ձայն է լսում, հետո վազեց դուրս: Կարծես այնտեղից գալիս էր նրա համար մի երկնային օգնություն:

      – Սոնա խաթուն, ե՛կ, ե՛կ, քեզ համար նշխարք եմ բերել:

      Գիժ-Դանելը մի կտոր թղթի միջից հանեց նշխարքի մի փշրանք, դրեց իր շրթունքներին, հետո ճակատին և ապա տվեց Սոնային, ասելով.

      – Հիսուս Քրիստոսի զորությունը քեզ պահի, պահպանի,,, Բա՛հ, աղջի, ինչո՞ ւ ես դողում, սպրդնել ես… Շուշան բաջի, Սոնա բալիս ի՞նչ է պատահել:

      Հացթուխը, արտասուքը աչքերին, կանգնած էր խրճիթի շեմքի վրա և նայում էր Սոնային ու խենթին:

      – Գնա՛նք ներս, – ասաց խենթը, բռնելով Սոնայի ձեռից:

      Աղջիկը խլեց նրանից իր ձեռը և հեռացավ խրճիթից:

      – Բա՛հ, ումի՞ց ես վախենում, ասա, ես ցույց կտամ քեզ վախեցնողին, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

      Հացթուխը բռնեց խենթի թևից և ներս տանելով ասաց.

      – Նրանից է վախենում:

      Սենյակի իրիկնային կիսախավարի մեջ գիժ-Դանելը ճանաչեց իր քելեխասեր բարեկամին:

      – Կոնծել է ու ընկել. էհե’. համը տանում է, էլ ես նրան քելեխի չեմ տանիլ: Շուշան բաջի, երազ եմ տեսել: Տասնութ աժդահա դուրս եկան առաջս: Քյոռօղլին կանգնեց բուրջի գլխին: Ղռաթի բերանից կրակ էր դուրս գալիս: Ա’յ այսպիսի մազեր ուներ, անունը Սոնա չէր, Մանիշակ… մեծ-մեծ քարեր էին ընկել, մեկը ճակատին, մյուսը – կրծքին: Մայրը հորումն էր: Գլխից արյուն էր գալիս: Ասլան Դանելը խեղճ մարդ էր, գլուխը քաշ դարզություն էր անում: Ասեղս առան, աչքս կոխեցին.

Скачать книгу