Զահրումար. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Զահրումար - Րաֆֆի страница 5
Տունը, որի մեջ բնակվում էին Հացի-Գելենք, թեև հին էր, բայց բավական ամուր և հոյակապ շինություն էր երեք հարկով: Ճանճուր Իվանիչը ինքը չէր շինել նրան, բայց համարյա՛ կես գնով առել էր աճուրդում (տորգում): Նորա վերին և միջին հարկերը վարձով էին տված, իսկ ներքին հարկի միայն կեսը վարձով կենողներ էին:
Սենյակները, որ ընտրել էին Հացի-Գելենք իրանց կացության համար, զուրկ էին ամենայն շքեղությունից: Լուսամուտները նեղ, ապակիի փոխարեն թղթով կալած, պատերը պատած հասարակ թղթով, հատակի տախտակամածը մաշված, դռները գույնից զրկված, պատուհանները կոտրատված, ձևացնում էին որպես մթին և խոնավ գերեզմաններ: Եվրոպական կահ – կարասիք չկային այնտեղ: Վրաց թախտը, նրա վրա ձգած մի քանի թերմաշ գորգեր և կարպետներ, անկյունում փոշիով պատած սուրբ աստվածածնի պատկերը կացուցանում էին բոլոր զարդարանքը այդ տխուր ու մռայլոտ բնակարանի: Ավելացնելով դրանց հետ և մի հատ դայրա ե դիպլիպիտոն, որ խնամքով քարշ էին արված հյուրանոցի պատից, որոնք Լիզան և Ելենան, իջուցանելով իրանց նվիրական տեղից, կյուրակե օրերը ածում էին, լեզգինկա էին խաղում, մի փոքր կենդանացնելով իրանց տխուր մելամաղձական բնակարանի գերեզմանական լռությունը:
Ճանճուր Իվանիչը, որպես հասարակորեն ասում են, «փողոցի մարդ էր». նա ավելի ուշադրություն չէր դարձնում յուր տան տնտեսական կառավարության վրա, այլ սովորաբար ամեն առավոտ վաղ զարթնում էր, մինչդեռ նրա ընտանիքը քնած էին, շատ անգամ առանց թեյ խմելու, երեսը խաչակնքելով, տանից դուրս էր գալիս և դիմում էր բազար: Նա գտնում էր յուր գործակատարներին յուր խանութը բացած և ամենայն ինչ կարգին դրած. նրանց հարկավոր պատվերները տալուց հետո ինքը դուրս էր գալիս փողոց, ամեն մի հանդիպող մարդուն գլուխ էր տալիս, մի փոքր ծիծաղում էր, կեղծավորում էր, շախուշուխ էր անում. «դու իմ անգին բարեկամս ես» ասելով հեռանում էր, յուր մտքի մեջ կրկնելով «հե՜յ, շուն շան որդի» և այլ հայհոյանքներ դեպի «անգին բարեկամը»: Այնուհետև նա գնում էր դեպի մեյդանը, մանրամասնաբար հարցնում էր ալյուրի, սոխի, մոթալի և ցոցխալի գները, և եթե գտնում էր մի խեղճ թարաքամա կամ վրացի, ուտելու ապրանքը ձեռքին շվար մնացած, ամբողջ ժամեր նրա հետ բազար էր անում, մինչև զանազան հույսեր տալով, խաբում էր այն միամտին և, խղճալու ապրանքն համարյա կես գնով գնելով, մշակի