Կայծեր Մաս 1. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 15

Կայծեր Մաս 1 - Րաֆֆի

Скачать книгу

ուզում էր վախեցնել ինձ… ռան, մի մեծ մողես դարձած, վազում էր որ ծոցս մտնի… Ամենից ավելի ես ատում էի ճեն, նա միշտ երևում էր ինձ վիզը ծռած ուղտի պես… ես շատ էի վախենում ուղտից: Բայց մի տառ, որին ես շատ սիրում էի, էր օն. ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակ աչքերին…

      Նազելի՜ Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլո՜րը, բոլո՜րը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ… դու էիր իմ մխիթարությունը… դու էիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը…

      Սոնան վարժապետիս աղջիկն էր: Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի. բարի և անմեղ բնավորություն: Պատահում էր, երբ վարժապետս ծեծում էր ինձ, Սոնան մի թաքուն տեղ նստած, լաց էր լինում: Խե՜ղճ աղջիկ, ի՞նչու էր լաց լինում նա:

      Է

      ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

      Վարժապետիս ընտանիքը կազմում էին երեք հոգի` կինը, որդին և փոքրիկ Սոնան: Նրա կնոջը կոչում էին Գյուլ-Ջհան: Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհի վարդը, երեցկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր: Այսուամենայնիվ տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան: Թեև պատահած ժամանակ մանր հայհոյանքներ տալիս էր, բայց շատ սակավ էր պատահում, որ ծեծեր նրան: Դա ուներ իր առանձին պատճառները. որպես մարգարեի առաջին երկրպագուն լինում է իր կինը, այսպես էլ «աշխարհի վարդը» տեր հոր ամենամոլեռանդ պաշտողներիցն էր: Նա էր հռչակում կանանց հասարակության մեջ, թե որպիսի հրաշալի ներգործություններ էին անում իր ամուսնի կախարդական թղթերը: Նա էր տարածում լուրեր, թե այսինչ և այնինչ տիկինը որպիսի բախտի հասավ տեր հոր կախարդությունների շնորհիվ: Այսպիսով ավելանում էր վարժապետիս հաճախորդների թիվը:

      Որդին – Ստեփանը – վարժապետիս երեխաների անդրանիկն էր. դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը: Միշտ լուռ, միշտ, մունջ, գունաթափ դեմքով և մարած աչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր: Չէր կարելի առանց խղճալու նայել նրա երկչոտ երեսին: Նրա հետ խոսելու ժամանակ ես միշտ նկատում էի, որ առանց պատճառի ժպտում էր, ծիծաղում էր, արձակում էր մի քանի անմիտ, անկապ խոսքեր և իսկույն գժի նման փախչում էր, վախենալով, չիցե թե իրան ծեծեն: Խեղճը ցնորված էր: Երբեմն ամբողջ գիշերներ անցուցանում էր նա անհանգիստ զառանցության մեջ, շատ անգամ քնած տեղից վեր էր թռչում և անգիտակցաբար գնում էր, ուր որ հանդիպում էր: Այս պատճառով նրան կապում էին: Հոր բոլոր կախարդական հնարները, որոնք ուրիշների վրա հրաշալի կերպով ազդում էին, բոլորովին անզոր մնացին գեղեցիկ Ստեփանի առողջությունը վերականգնելու, խեղճը մնաց միշտ խելագար: Որքան ճիշտ էր, ես չգիտեմ, միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը: Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ, – ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը: Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով: Բայց լինում էին օրեր, որ Ստեփանի խելքը գլխին էր գալիս, նա խիստ քաղցր և Աղջիկը – Սոնան – նույնպես լուռ երեխա էր, և չնայելով իր փոքրիկ հասակին, կատարում էր տնային շատ գործեր: Սոնան կրում էր եղբոր հեզ, հանդարտ և մուգ-երկնագույն աչքերը, այն զանազանությամբ միայն, որ քրոջ աչքերը ավելի պայծառ և կենդանի էին, մինչդեռ եղբորը`

Скачать книгу