Կայծեր Մաս 1. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 9

Կայծեր Մաս 1 - Րաֆֆի

Скачать книгу

որ պատիժը ավելի սաստիկ պետք է լիներ,քան այն վիրավորանքը, որ Մարիամը հասցրել էր նրան, ետ առեց իր խոսքը:

      – Չէ, մի՛ կտրե, ասա, որ ինձ վատ բան չասի, թե չէ ծամերը մեկ-մեկ կփետրեմ…

      Մայրս սեղմեց նրան իր կուրծքին և համբուրեց:

      – Հարսի, – առաջ տարավ շատախոս Մարոն, – ի՛նչ լավ է ձյունը… վազում ես, վազում, չես կշտանում… ընկնում ես, այնքան փափուկ է, որ կողքդ չէ ցավում… – Հարսի, ե՞րբ կսառչի մեր լիճը:

      Մարոյի վերջին հարցմունքը մեր տան մոտ գտնված փոքրիկ լճակի մասին էր, որը ձմեռը սառչելով, մեծ զվարճություն էր պատճառում խաղասեր երեխաներին: Մայրս այդ մասին ոչինչ չպատասխանեց, միայն հարցրուց, արդյոք վախեցա՞վ նա, որ այնպիսի մթին և վատ եղանակում մեր տունը եկավ:

      – Ինչի՞ց պիտի վախենամ, – ասաց նա մի առանձին հպարտությամբ, – գայլ չկա, սատանա չկա, բոլորը ցրտից փախել, մտել են իրանց ծակերը: Ես խո Մարիամը չեմ. որ վախենամ: Ո՜ւհ, սատկած, հիմա կքնե՞ն: Տես, ի՞նչպես քնել է, մտիկ տո՛ւր, Ֆարհատ, մտիկ տուր, հարսի…

      Վերջին խոսքերի միջոցին Մարոն այնպիսի մի հեգնական ծամածռություն գործեց իր սևուկ դեմքի վրա, որ չէր կարելի առանց ծիծաղելու նրա երեսին նայել: Բայց հանկարծ նրա մեծ և գեղեցիկ աչքերը վառվեցան, նա դուրս թռավ մորս գրկից և վազեց մահճի մոտ, ուր քնած էին քույրերս: Նա խոնարհվեցավ, համբուրեց Մագթաղի երեսը, բայց Մարիամի մազերից այնպես սաստիկ ձիգ տվավ, որ խեղճ աղջիկը ծվաց, սարսափելով քնած տեղից վեր թռավ, և տեսնելով իր ոխերիմը կշտին նստած, գոչեց վրդովված ձայնով:

      – Տո, սև սատանա, այստեղ ի՞նչ ես շինում:

      Դեռ քնաթաթախ Մարիամը ջանք արեց, որ նրան բռնե, վրեժը առնե, բայց վայրենի Մարոյի ճարպիկ մատները պինդ սեղմվեցան նրա կոկորդին և շնչասպառ աղջիկը գլորվեցավ բարձի վրա: Ես մոտ վազեցի, որ ազատեմ քրոջս: Նույն միջոցին Մարոն կատվի արագությամբ դուրս թռավ, և աներևութացավ գիշերային խավարի մեջ: Մայրս չգիտեր` ծիծաղել թե բարկանալ. նա ասաց ինձ, որ գնամ և այն «դևի ծնունդին» հասցնեմ իրանց տունը, չիցե թե ճանապարհին փորձանքի հանդիպի: Ես դուրս վազեցի, նա արդեն անհետացել էր, միայն փողոցում տեսա մի ահագին կերպարանք, որին մոտեցավ Մարոն: Դա նրա հայրն էր:

      – Մի՞թե կարելի է թողնել փոքրիկ աղջկան այս խավարում, այս ձների մեջ, տնից դուրս գալ, – հարցրի նրանից:

      – Թո՛ղ սովորե՛… – պատասխանեց հայրը և հեռացավ:

      Այդ սառն և խստասիրտ պատասխանը ինձ խիստ օտարոտի երևաց: Ի՞նչ պիտի սովորեր փոքրիկ աղջիկը: – Գիշերային փոթորիկի ժամանակ, ձյունի և սառնամանիքի մեջ միայնակ ման գալ: Ես չէի հասկանում դրանում ինչ միտք կամ նպատակ կարող էր լինել: Այդ ինչ տարապայման կրթություն էր, որ խստասիրտ հայրը ցանկանում էր տալ մանկահասակ աղջկան: Մարոն առանց դրան ևս վայրենի բնավորություն ուներ: Ամեն անգամ, երբ մեր տունն էր գալիս, առանց մեկին կծելու, առանց մյուսին ճանկռելու չէր հեռանա: Նա անպատճառ մեկ ղալմաղալ պետք է սարքեր: Այս պատճառով վերջին անկարգությունը մեզ երևաց բոլորովին սովորական: Նա խիստ չար աղջիկ էր, բայց մենք ամենքս սիրում էինք այդ կյանքով լի և միշտ ուրախ փոքրիկին: Իսկ Մարիամի հետ նրա ոխակալությունը ուներ իր պատմական պատճառները. չգիտեմ մի տարի առաջ, թե երբ, մի անգամ Մարիամը նրան կոչել էր «բոշա». այդ վիրավորանքը Մարոն երբեք չէր կարող մոռանալ, թեև քրոջս խոսքը բոլորովին հեռու չէր ճշմարտությունից, որովհետև Մարոյի մեջ կար շատ ինչ բոշայական: Մարոն չէր կարող համբերել, երբ նրան հիշեցնում

Скачать книгу