Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 9

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

style="font-size:15px;">      Զարմանալի էր այդ եռանդոտ և վերին աստիճանի բանիմաց մարդու բարոյական ազդեցությունը քրդերի վրա: Քրդերի զանազան ցեղերի մեջ, ուր նրա անունը հայտնի էր, ուր ճանաչում էին նրան` նա համարյա թե պաշտելի էր: Լինում էին կռիվներ քրդերի մեջ, թշնամություն, արյան վրեժխնդրություն, բավական էր, որ վարպետ Փանոսը հայտնվեր նրանց մեջ և մի երկու խոսք ասեր, իսկույն կտիրեր խաղաղություն: Շատ անգամ իրանք, քրդերը, փոխանակ իրանց շեյխերին դիմելու, հրավիրում էին նրան վճռելու իրանց մեջ ծագած այս և այն վեճերը: Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում, որ ամենադժվարին խնդիրներում անգամ, կարող էր մի քանի խոսքով հաշտություն կայացնել:

      Վարպետ Փանոսի բարեկամությունը քրդերի հետ ոչ սակավ օգուտ էր բերում հայ գյուղացիներին: Ինձ պատմում էին այսպիսի դեպքեր. պատահում էր, որ հայ գյուղացիներից մեկի կովը, եզը կամ ոչխարները գողանում էին քրդերը. բավական էր, որ գյուղացին գիտենար, թե իր անասունները ո՛ր ցեղի մեջ են տարել կամ ո՛վ է իր գողը: Նա այլևս փաշային կամ մուֆթիին չէր դիմում գանգատվելու, ուղղակի գալիս էր վարպետ Փանոսի մոտ, հայտնում էր իր հետ պատահած անցքը: Վարպետը ուղարկում էր նրան նույն ցեղի ցեղապետի մոտ, ուր տարել էին կողոպուտը: Գյուղացին գնում էր, ներկայանում էր ցեղապետին այսպիսի խոսքերով. «Իմ այս և այն անասունները գողացել են. ասում են, որ ձեր «էլի» մեջն են բերել. ինձ ուղարկեց ձեր սպասին վարպետ Փանոսը, խնդրեց, որ գտնվի կողոպուտը»: Եթե, իրավ, գողացված անասունները այնտեղ էին տարված, իսկույն գտնում էին և հանձնում տիրոջը իսկ եթե տերը սխալվել էր, նրան ցույց էին տալիս կողոպուտի տեղը (քրդերի մեջ ոչ մի գողություն գաղտնի չէ մնում): Տերը հայտնվում էր ցույց տված տեղը՝ դարձյալ միևնույն խոսքերով, և ետ էր ստանում իր կորուստը:

      Այդպիսի դեպքերում վարպետ Փանոսը նամակ չէր գրում, այլ ամեն հանձնարարություն կատարվում էր բերանացի պատվերներով: Բայց որպեսզի հավատային, որ ներկայացողը իսկապես նրա կողմից էր ուղարկված, նա սովորաբար տալիս էր նրա ձեռքը մի որևիցե նշան, օրինակ` իր դանակը, «տեր-ողորմյան», մորուքի սանդրը, վերջապես մի բան, որ տանողը ցույց էր տալիս` ասելով. «Այդ էլ վարպետի նշանն է»:

      Երբ ճանապարհների վրա Քրդերը պատահեին մի հայ գյուղացու, բավական էր, որ նա ասեր, թե ես վարպետ Փանոսի մարդն եմ, այլևս նրան չէին դիպչի: Իհարկե, այդ բոլոր հարգանքները վայելում էր վարպետը այն ցեղերի կողմից, որոնց հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր, իսկ թշնամի ցեղերը ոչ միայն հայերին, այլ նույնիսկ քրդերին կկողոպտեին, եթե նրանք օտար ցեղի էին պատկանում: Գողությունը, հափշտակությունը, կողոպուտը քրղերի համար ապրուստի սովորական միջոցներից մեկն է:

      Մի անգամ ես հարցրի վարպետ Փանոսից.

      – Ի՞նչ միտք ունի քո այդքան բարեկամությունը քրդերի հետ, որոնց այդքան ատում ես:

      Նա պատասխանեց հայկական առածով.

      – «Շան հետ բարեկամացի՛ր, բայց փայտը ձեռքումդ պատրաստ պահի՛ր»…

      Վարպետ Փանոսը կարդացած մարդ էր. հայոց հին գրականությունը նա բավական լավ ոաումնասիրած էր. Եղիշեից, Թոմա Արծրունուց նա ամբողջ գլուխներ անգիր գիտեր. իսկ Խորենացու հետ այնքան ծանոթ էր, որպես մի հմուտ քարոզիչ, որ գիտե, թե Ավետարանի այսինչ գլխի այնինչ համարում ինչ է ասված: Նրա մանկության օրերում

Скачать книгу