Դավիթ Բեկ. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 43

Դավիթ Բեկ - Րաֆֆի Столетие геноцида армян

Скачать книгу

սիրելի հայր, – մնացեք բարյավ, սիրելի բարեկամներ, – ասաց նա և հեռացավ:

      Ներքինապետի վրանում Սյուրին վաղուց սպասում էր պատանուն: Ծերունի Ահմեդը շատ անհանգիստ էր նրա բացակայության համար: Այնքան օրեր պատանին ապրում էր նրա վրանում, խիստ սակավ անգամ էր պատահել, որ նա մի ուրիշ տեղ գնացած լիներ: Այժմ ո՞ւր պիտի գնացած լիներ: Ոչ ոք չգիտեր: Ներքինապետի ծառաներից ոչ մեկը չէր տեսել նրան վրանից դուրս գալու ժամանակ:

      Վրանի վարագույրները իջեցրած էին: Տիկինը միայնակ նստած էր այնտեղ, իսկ ծերունի ներքինապետը կանգնած էր նրա սպասում: Երկուսի մեջ ևս տիրում էր մի տեսակ լարված լռություն. երկուսն էր անհանգիստ էին այն մտքով, թե ի՞նչ եղավ պատանին: Հեռու, անտառի մեջ թե ձիաները, թե մարդիկը պատրաստ էին, որ նրան պիտի տանեին: Գիշերը անցնում էր. պետք էր շուտով ճանապարհ ընկնել, որ մինչև լուսանալը կարողանային բավական հեռացած լինել խանի կացած տեղի սահմաններից:

      – Ի՞նչ եղավ, – հարցրեց տիկինը անհամբերությամբ. – ես կասկածում եմ, որ նրա հետ մի վտանգ պատահած լինի:

      – Այստեղ ամեն բան կարող է պատահել, տիկին, – պատասխանեց ծերունին շվարած կերպով. – այստեղ ծիտն էլ իր բույնի մեջ ապահով չէ:

      Լսելի եղավ շատ հաչելու ձայնը: Ծերունին դուրս գնաց: Մի քանի վայրկյանից հետո նա վերադարձավ ուրախ դեմքով, իր հետ բերելով պատանուն: Բայց վերջինիս գունաթափ դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն. խորին տխրությունը նկարված էր նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ: Տիկինը տեսնելով գեղեցիկ, վայելչահասակ պատանուն, բոլորովին զմայլեցավ. նրա քնքուշ, սիրող սիրտը լցվեցավ այն քաղցր զգացմունքով, որ տիրում է հարազատ քրոջ սրտին, երբ նա առաջին անգամ տեսնում է կարոտած եղբորը, երկար տարիների անջատումից հետո: – «Ո՛րքան սիրուն է, որքա՛ն մեծացել է իմ եղբայրը», – ասում է նա և փաթաթվում է նրա պարանոցին:

      Զգացմունքի այդ տեսակ արտահայտություններ տեղի չունեցան: Պատանին տիկնոջ ոչ եղբայրն էր և ոչ ազգականը, այլ մի որդ, հայրն ու մայրը կորցրած տղա, որ ինքն էլ մի բախտով ազատված էր նույն կրակի բոցերից, որ այրեցին նրա ծնողներին: Պատանու այդ վիճակը ազդում էր տիկնոջ մեջ ցավակցություն, մաքուր սիրո հետ խառնված:

      – Ինչպե՞ս է անունը, – հարցրեց նա, դառնալով դեպի ներքինապետը:

      – Դավիթ, ձեր ծառա, – պատասխանեց ծերունին:

      – Դավի’թ, – բացագանչեց տիկինը խորին տհաճությամբ, կարծես ափսոսելով, որ մի այդպիսի գեղեցիկ, անարատ պատանին կրում է իր չարագործ հոր անունը:

      Բայց մանկահասակ Դավիթը մնացել էր բոլորովին զարմացած, ամոթխածությունից չգիտեր ինչ անել, երբ նկատում էր` մի նազելի, շքեղ կերպով հագնված կին նրա վրա ուշադրություն էր դարձնում: Այդ կինը, անտարակույս, խանի հարեմներից մեկը պետք է լիներ: Բայց մի՞թե պարսիկ կնոջ մեջ կարող էին լինել այն աստիճան քնքուշ զգացմունքներ դեպի մի անբախտ հայ պատանի: – Այդպես էր մտածում նա, երբ ծերունի ներքինապետը ասաց նրան, թե տիկինը քրիստոնյա է, և հայտնեց նրան ում աղջիկը լինելը:

      Կարծես, մի սուր ցցեցին պատանու սրտի մեջ. նա լսեց այն մարդու անունը, որ իր հոր, իր մոր, իր ազգականների դահիճն էր, իսկ այդ նազելի կինը – նրա աղջիկը: Տիկնոջ բոլոր արժանավորությունները, որ այնքան հարգելի էին երևում նրա աչքում, իսկույն կորցրին

Скачать книгу