Դավիթ Բեկ. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 5

Դավիթ Բեկ - Րաֆֆի Столетие геноцида армян

Скачать книгу

նա, – ա՛խ, ո՜րքան ծանր է անիծվածի ձեռքը…

      Հարունը այնպես էր խոսում այդ բոլորի վրա, կարծես նա շատ կվիրավորվեր, եթե նրան չծեծեին: Ոսկիները նրան մոռանալ էին տվել մարմնի ցավերը: Նա խնդրեց իշխանից ցույց տալ, թե ինչ անուններով և ինչ տեսակ կնիքներ է կամենում:

      Իշխանը հանեց իր ծոցից թղթերի մի մեծ կապոց, որոնց վրա դրոշմված էին քառասունի չափ կնիքներ զանազան ձևերով և զանազան տառերով: Նրանց մեջ կային եպիսկոպոսների, քահանաների, իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքներ, հայերեն կամ պարսկերեն տառերով:

      – Դրանցից մի քանիսը իմ ձեռագործն է, – ասաց վարպետը ակնոցները քնթի ծայրի վրա դնելով, և ուշի-ուշով քննելով կնիքները, – բայց սատանայի աշխատություն պետք է այս բոլորին ճշտությամբ նմանացնելու համար:

      Միևնույն ժամանակ նա իր մտքում հաշվեց այն խոշոր գումարը, որ պիտի ստանար քառասուն կնիք փորագրելու համար, և սրտի հրճվանքը թաքցնելով, հարցրեց.

      – Թող իմ տերը չբարկանա համարձակությանս վրա, փողերը ե՞րբ կարող եմ ստանալ:

      – Կեսը այս րոպեիս, իսկ մյուս կեսը` երբ աշխատությունը կվերջանա:

      Հրեան առանց հարցնելու, թե ի՞նչ նպատակով է իշխանը փորագրել տալիս այդ կնիքները, սկսեց բացատրել այն բոլոր վտանգները, այն բոլոր աշխատությունները, որ ինքը հանձն է առնում իշխանի պատվերը կատարելու համար: Նա ասաց, թե ինքը ստիպված կլինի մի ամբողջ ամիս իր խանութը կողպել և տանը աշխատել, որովհետև այսպիսի աշխատությունը բազարում, հրապարակավ չեն կատարում: Եվ այդ ժամանակ նա իրան կձևացնե իբրև հիվանդ, տանը պառկած: Բայց որքան վնաս կկրե, երբ մի ամբողջ ամիս, գուցե ավելի, նրա խանութը կողպված կլինի: Այդ ժամանակ նրա ոսկերչության առևտուրը պիտի դադարի: Բայց այդ բոլոր զոհողությունները հանձն է առնում Հարունը միմիայն աղայի սիրտը շահելու համար, միմիայն աղային մի «լավություն» անելու համար:

      – Շնորհակալ եմ, – պատասխանեց իշխանը, – բայց եթե դու կհամարձակվես այդ գաղտնիքը երևան հանել, գիտցած եղիր, որ քեզ, այդ կնոջդ և այն երկու երեխաներիդ անպատճառ կմորթեմ:

      – Այդ ես գիտեմ… – պատասխանեց հրեան խորհրդավոր ձայնով:

      Սակարկությունը վերջացավ: Իշխանը հանձնեց կնիքների օրինակները և այն գումարը, որ կանխիկ պիտի վճարեր: Փայլուն ոսկիները բոլորովին շլացրին Հարունի և նրա կնոջ աչքերը, որը դեռ նստած երեխաների մոտ, լուռ լսում էր իր ամուսնի և պատվելի հյուրի խոսակցությունը:

      Այդ ոսկիները իշխանը այն օր պարտքով էր վեր առել մի ագուլեցի հարուստ վաճառականից, այն պայմանով, երբ կունենա, այն ժամանակ կվճարե: Բայց իշխանի որևիցե ժամանակ փող ունենալը շատ կասկածավոր լինելով, վաճառականը սկզբում չհոժարվեցավ տալ: Բայց երբ իշխանը բռնեց նրա կոկորդից և սպառնացավ գլուխը կտրել, ժլատը իսկույն բաց արեց քսակի բերանը: Հարունը լսելով այդ պատմությունը, ծիծաղելով բացականչեց.

      – Ա՛յ, լավ բան եք արել, աստված է վկա, շա՛տ լավ բան է:

      – Բայց եթդ մի այսպիսի լավ բան քեզ հետ անեին, դու, կարծեմ, շատ գոհ չէիր լինի:

      – Օրհնած, ինձ մոտ ի՞նչ է մնացել. մի քանի շահի ունեի, բոլորը կորցրի, ում տվեցի, չկարողացա հետ առնել. տոկոսն էլ գլխի հետ կերան: Թո՜ղ հառա՛մ լինի, հառա՛մ…

      Հրեան շարունակեց գանգատվել իր գրության վրա, թե հազիվ է կարողանում ծայրը ծայրին կպցնել. ժամանակը վատ է, ամեն ինչ թանկ է: Այդ երեխաները նրան իսպառ կողոպտեցին, ուտում են, ուտում և

Скачать книгу