Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ. Երվանդ Օտյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ - Երվանդ Օտյան страница 8
Արդ վասն այնորիկ թողեալ է Աստուծոյ զսատանայ իբրև ի հրահանգս կռուանոցաց յաշխարհի, զի յորժամ իւր նահատակեալքն կռուիցին և յաղթիցեն նմա՝ պարծանք առաջնոյ յաղթութեանն նորա քակեսցին 213r յայժմուն այնպիսեացն մարդկանէ, որ լաւութեանցն ցանկութեամբ պարտիցեն զնա, և նշան յաղթութեան զնահատակութեանն կանգնիցեն։ Քանզի կոխան արկեալ ընդ ոտիւք մերովք՝ անկեալ դնի մեռեալ, և կործանի՝ առ ի լաւութեանցն ցանկութեան մերոյ ի պարտութիւն մատնեալ։
[ԺԵ]
Արդ յետ այսր ամենայնի հաւանութեանց՝ յամառեալ զնոյն ի մէջ բերեն. բնութեամբ են՝ ասեն՝ չարիք, և ոչ կամածինք։
58 Եթե բնութեամբ իցեն, ընդէ՞ր աւրէնք ի թագաւորաց դնիցին, և սաստք յիշխանաց, և պատիժք ի դատաւորաց. ո՞չ ապաքէն վասն կարճելոյ չարեացն։ Եթե բնութեամբ իցեն չարիքն՝ ոչ պարտի աւրէնսդիրն աւրէնս դնել, և ոչ իշխանն պատիժս ի վերայ չարագործին ածել։ Ընդէ՞ր պատժիցեն զայն՝ որ ոչ կամաւքն չար իցէ, որում արգահատելն պարտ էր, և ոչ պատիժս ի վերայ հասուցանել։
Եւ արդ այնպիսւոյն եթե կին շնայցէ, չպարտի մեղադիր լինել. քանզի ոչ կամաւ՝ որպէս ասենն՝ յաւժարեցաւ ի չարն, 213v այլ բնութեամբ բռնադատեցաւ։
Եւ եթե որդւոյ իւրոյ սուր առեալ՝ ի վերայ խաղայցէ, մի լիցի նմա մեղադիր. զի ոչ իւրով կամաւ երթայ, այլ չարն տանի զնա յայն։
Եւ եթե [60] ի դրացւոյ և ի բարեկամէ թշնամանեսցի՝ մի փոխարէն թշնամանեսցէ, այլ առաւել արգահատեսցէ ևս. զի ոչ եթե նա ինչ թշնամանէ, այլ չարն՝ որ բռնաբար վարէ զնա։
Նոյնպէս՝ յորժամ դուստր զմայր անարգիցէ, և նու զկեսուր իւր, և կին զայր, և ծառայ զտէր, և եղբայր զեղբայր, մի ինչ տարցին ընդ միտ՝ որք անարգեցանն, այլ արգահատեսցեն նոցա որպէս ի չարէն բռնադատելոց։
59 Իսկ եթե տեսանեմք՝ եթե թագաւորն զիւրոց աւրինաց վրէժս պահանջէ, և պահանջմամբ վրիժուցն զվնասն կարճէ, և դատաւորն զգողն և զաւազակն պրկէ և քերէ՝ վասն զվնասակարութիւնն ի միջոյ բառնալոյ, և հայր զորդի դժնեայ մահապարտեալ՝ դատաւորաց մատնէ, և այլքն ամենեքեան իւրաքանչիւր զանցնիւր զանարգանաց վրէժս պահանջեն՝ կամ անձամբ կամ իշխան214rաւք, յայտ է՝ թե չարիքն որ գործին՝ կամածինք են և ոչ բնականք։ Բայց աղէ՝ դու զ[61]կարին իսկ զոք շռայլեալ ցանկութեամբ՝ պրկեա և մտրակեա, տեսանե՞ս թե բնաւ ամենևին գտանիցի ի նմա յիշատակ ցանկութեանն։ Եւ արդարև ոչ ինչ ընդ վայր ասացեալ է բան Իմաստնոյն, թե ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս տան լսել նմա։
60 Նա և այլուստ ևս մարթեմք իմանալ. զի մարդոյ բնութիւն բարեաց ցանկացող է, և ոչ չարեաց։ Զի շունն, որ շնայ, մինչ դեռ իսկ ի գործ շնութեանն իցէ՝ եթե շուն ոք կոչէ զնա, ըմբոստանայ. և պոռնիկն, որ յայտնի պոռնկի, զանուն պոռնկութեանն չախորժէ լսել. նոյնպէս և գողն և աւազակն, և այլ ևս չարագործքն, թեպէտ և զգործ չարագործութեան գործեն՝ զանուն չարագործութեանն յանձն ոչ կամին առնուլ։
61 Նա և կեղծաւորն կեղծաւորեալ, որ մեղմեխանաւք ընկերին կամիցի վնաս առնել, թաքուցանէ զկեղծաւորութիւնն, և որպէս թե բարւոյ ինչ 214v խրատ տայցէ՝ հրապուրեալ արկա[62]նէ ընդ վնասիւք զանմեղն. և եթե ոչ զբարւոյ զդէմս զգեցեալ մեղմեղիցէ, չկարէ ըստերիւրել