ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան страница 9

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան

Скачать книгу

ասաց Արմենը, ասես օտարության մեջ հարազատներին էր գտել, որոնց մինչ այդ շարունակ որոնել էր: – Ամբողջ Հայաստանի մասշտաբով նրանց դեմ խաղ չկա: Կենտկոմի աշխատողներ են, շրջկոմի քարտուղարներ, միամսյա դասընթացների են եկել կուսակցական կադրերի բարձրագույն դպրոց: Թափով տղերք են:

      Արմենը կանչեց մատուցողուհուն, նրանց համար երկու շիշ «Ախթամար» պատվիրեց:

      Դահլիճի հայելապատ դռների մեջ նրանք՝ Ռենան ու Մարգարիտան, երևացին միանգամից: Ռենան գալիս էր առջևից՝ ժպտադեմ, գեղեցիկ ու բարձր:

      – Մի նայիր, Լեո, տես՝ ի¯նչ անուշիկ հայացք ու գայթակղիչ կազմվածք ունի, ինչպիսի կրքահարույց ու կանչող ոտքեր, – ասաց Արմենը, – բա բնավորությունը: Ասես քաղաքի աղջիկ չլինի՝ դյուրահավատ, ոնց որ երեխա:

      – Կներեք, բայց ես կուզենայի գնալ, – հասնելով սեղանին ու կրկին նստելով իր տեղը, մեղավոր տեսքով ասաց Ռենան, նայելով մեկ ինձ, մեկ Արմենին: – Արդեն ուշ է, խնդրում եմ: Շնորհակալ եմ, մերոնք…

      – Հիմա, Ռենա ջան, ես ու Լեոն մի ուղեթաս էլ խմենք՝ գնանք, – ընդհատեց Արմենը:

      Բաժակները լիքն էին, Արմենը բարձրացրեց բաժակը:

      – Առաջին հանդիպումն էր այսպես խմբովին, տա աստված՝ վերջինը չլինի: Մարգարիտա, վերցրու բաժակը:

      – Ես այլևս խմել չեմ կարող, – օրորվեց Մարգարիտան, հենվելով Արմենի ուսին: – Ռուսաց թագավոր Պետրոս Մեծն ասել է. «Օղի չի կարելի քիչ խմել, բայց շատ նույնպես չի կարելի խմել»: Ես այլևս չեմ խմի: Բայց, ի լրումն քիչ առաջ իմ ասածի, ավելացնեմ, որ կա միայն ու միայն մի տղամարդ, որից, համենայնդեպս այսօր, ես ինձ կախված եմ զգում, և դա խելացնոր կերպով ուրախացնում է ինձ… Որպես գաղտնիք ասեմ, որ Արմենն է այդ տղամարդը, և ես խոստանում եմ մինչև վաղը հավատարիմ մնալ նրան, – ծիծաղելով ավելացրեց Մարգարիտան: – Անչափ ու անչափ շնորհակալ եմ, ուրախ եմ ծանոթության համար, անմոռանալի երեկո էր, բայց, հազար ափսոս, որ այլևս խմել չեմ կարող:

      Մենք խմեցինք: Մարգարիտան հրաժեշտի համբույրներ բաշխեց բոլորիս և, կոնքերը ցուցադրաբար ճոճելով, գնաց ընկերուհիների կողմը:

      – Ես նույնպես շնորհակալ եմ, իրոք, հաճելի երեկո էր, – վեհերոտ ժպիտով ասաց Ռենան: – Հուսով եմ, որ Լեոի ծննդյանը նույնպես կհրավիրեք,– նա նայեց ինձ, բոսորով բռնկված շուրթերի բացվածքում շողացին ատամները: – Հույս ունենա՞մ, թե՞ կմոռանաք:

      – Որպեսզի չմոռանանք՝ պայմանավորվենք հենց հիմա, – ասացի ես: – Վաղը ժամը չորսի մոտերքը ես սպասում եմ Արմենի զանգին: Հրավիրում եմ «Գյուլիստան»: Դուք եղե՞լ եք այնտեղ:

      – Ոչ:

      – Նոր, շքեղ ռեստորան է՝ բազմաթիվ սրահներով: Արմենը նույնպես, հավանաբար, չի եղել:

      – Չէ, չեմ եղել, – արձագանքեց Արմենը՝ վառելով սիգարետը:

      Մեր սեղանին մոտեցավ սև կոստյումով, փողկապով, թիկնեղ ու հաստափոր մի տղամարդ:

      – Ամեն ինչ կարգի՞ն է, – հետաքրքրվեց նա սիրալիր ժպտալով: – Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան:

      – Ռաուֆ Ալիևիչ, արի մի բաժակ խմիր մեզ հետ: Կոնյա՞կ, թե՞ օղի:

      – Ո՛չ կոնյակ, ո՛չ օղի, – Ալիևիչը ձեռքերը խաչեց կրծքին: – Շնորհակալ եմ, չեմ կարող, գործի ժամանակ՝ ոչ մի կաթիլ, սա օրենք է:

      – Ռաուֆ Ալիևիչը ռեստորանի մետրդօթելն է, – բացատրեց Արմենը, հետո ներկայացրեց մեզ:

      – Ուրախ

Скачать книгу