ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ. Ֆեմիդա Դավթյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ - Ֆեմիդա Դավթյան страница 12
Մի ժամանակ վստահ էի' Մայր Հայաստանի հուշարձանը իմ պատկերով է լինելու և կոչվելու է ''փրկչամայր''։ Տեսնու՞մ եք, ինչ ''ռոմանտիկ'' խելագար եմ։ Հիմա մտածում եմ, որ լավ հարևանի ծառի շվաքը անհուսալի ծնողի չբացվող անձրևանոցից լավ է։ Սա ռեալիզմ է։
«Փրկչամոր» արձանը հարևան Վրաստանին էլ կսազա, ֆրանս – ռուսական շախմատային դաշտում ''Դևդեն'' ն էլ խաղա…
Մի խոսքով,, նախագահ հայոց ես, հե~չ, բայց այս բանտը փրկեք ինձանից։ Խղճացեք հայերին։
Իմ միայն «հիվանդությունս» է հայկական։ Մինչև ՀՀ-ի սահմանը չանցնեմ, բուժում չկա… Ամեն օր « նկատողություն» եմ վաստակում։ Դե, հասկացանք, էլի, հայ չեմ, սուրբ չեմ, «Միակ» հանցագործն եմ։ Անշնորհք արյունս էլ չի վերջանում, որ ձեռք քաշեն ինձանից։ Հայոց Դանթեականում եմ։ Առաջ Հայաստանից։
Առա՜ջ Հայաստա'ն… Ֆեմիդա Շղթայված։
26
Ամենայն հայոց հանճարեղ նախագահին Ամենայն հայոց հանցագործից
Դիմում
Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, ազգությունից, համակարգի պատիժը մենակ այս պետության մեջ կրելուց, հայի շնչած օդը շնչելուց։
Լեգիտիմ նախագահիդ հրամանով հայկականը ինձ ձերբակալեց և մեղադրեց իրենց հիշողության և համակարգի հիդրածնության մեջ։
Այո', ես այս տարածքի միակ պետական մտածողության կրող տղամարդն եմ, բայց հրաժարվում եմ համակարգի հիշողության և որձէգերի հիշողության պատասխանատվու-թյունից։ ԴՆԿ-ի անալիզը իրականացնեն ոչ հայ մասնա-գետները։ Հրաժարվում եմ հայի քննությունից։ Մազոխիզմը իր գենետիկ ծագումը կարող է ինձ վերագրել։ Ստիպված եմ պատ-ռել մազոխիզմի դիմակը, հիվանդ գենի ուղեղային դեղահաբ խնդրել աշխարհից։
Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որի տրամաբանական սիլոգիզմները բնական մարդուն անհասկա-նալի են։
Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, ուր կոռուպցիան համակարգ է, դեկանի պաշտոնը տարեկան 100000$-է, բայց սարքելիս սարքում են 300$-ի կաշառքի հա-մար։
Կաշառակերությունը այս պետության մեջ համակարգ է կամ նեգատիվ նկարի տակ։
Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, որտեղ կաշառքի անվան տակ ձերբակալվածիս «Կալանքը գրավով փոխարինելու մասին» որոշման մեջ շեշտում են, որ գործիս նախադեպերն են Գազերովսկու, Մյուլլերի, Դոլգովայի գործերը և պատճառաբանում, որ գրավը կիրառելու դեպքում կարող եմ փախչել երկրից։
27
Արդարադատությունը սադիստական մաֆիայի մենա-շնորհն է` ընդդեմ Ֆեմիդայի։
300$ կաշառքի չնայող ՀՀ-ում, եթե 300$-ի համար փախչող-ներ լինեին, ՀՀ-ն վաղուց դատարկ կլիներ և ղարաբաղյան կլանը իր պուլտով քաղաքական ու թուրքական հալածանքների չէր ենթարկի նույնիսկ հայագետիս` թուրք որակելով։ 30 տարի հայ կրթող հայագետս գիտակցաբար եմ հայտարարում, որ ամեն ազգից եմ, բացի հայից։
Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որտեղ եզակի հրաշամանուկ, 7 գրքերի հեղինակ որդուս զրկել են մորից, դպրոցից և նետել փողոց, երբ շներն անգամ տեղավորվում են շնանոցներում։ Քարապետության