ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ. Арсен Суренович Казарян
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ - Арсен Суренович Казарян страница
Կյանքը սթափեցրեծ մեզ: Կյանքը երկնքից իջեցրեց մեզ ցած: Ցավալի ու ծանր հիասթափությամբ մենք պատրանքներից վերադարձանք իրականություն: Եվ նորից ինչպես100 տարի առաջ` կանգնեցինք“լինել թե չլինել”-ու, հայրենիք ունենալու, թե չունենալու հարցի առաջ:
Այսօրվա օրոք, թե' դրսի, թե' ներսի հանգամանքները տանում են մեր երկիրը դեպի անդունդ, դեպի կործանում:
Եվ այսօր մենք նորից կանգնում ենք մեր պատմության հազարամյակների առջև: Ամեն ոք իր համար լուծում է մի հարց. ի՞նչ անել` փախնել, լքել հայրենիքը` օտարերկյա ապահով, հանգիստ կյանքի համար, թե վատնել տարիները այս անվերջ ներքին խառնակչության, գզվրտոցի, և վտանգավոր ու անհույս ապագա ունեցող վիճակի մեջ: 30 տարիների ձևակերպված մտածելակերպն էր` հնարավորինս շատ գումար, բարիք, իշխանություն և հնարավորություն զավթել: Մարդկանց ապրելու և իրենք իրենց, ինչպես նաև ուրիշներին արդարացնելու կարգախոսն էր դարձել` “Բաշարում ա, անում ա”:
Եվ այսօր, ավելի քան երբևէ, մենք ազգովի պետք է մեզ հարցնենք` ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք մեզանից ներկայացնում, ո՞րն է մեր ազգի նպատակը: Դառնալ հայրենիքը կորցրած մի ա՞զգ, թե իր հայրենիքում մի կերպ ապրող, ինչպես ասում են` յոլա՞ գնացող ժողովուրդ, կյանքը քարշ տվող անվերջ վտանգների մեջ և առանց վաղվա օրվա: Ի՞նչ է մեզ մնում` ընդամենը գոյությու՞ն պահպանել, առանց ազգային երազանքների և նպատակի:
Բայց մի՞թե հայ ժողովուրդը դրան էր արժան: Մեր արյան մեջ են մեր հերոսները, ինչպես նաև բազմաթիվ անմեղ նահատակները: Այսօր մենք ինչպե՞ս կնայեինք նրանց աչքերին: Մենք մեծ առաքելություն ունենք նրանց առաջ, նրանց հիշատակի առաջ: Մեր ազգի գերագույն պարտքն է կառուցել երջանիկ և հզոր երկիր ողջ հայության համար: Չէ՞ որ մենք այսօր, ինչքան էլ անդունդի եզրին կանգնած լինենք` անհամեմատ ավելի լավ վիճակում ենք, քան նրանք էին:
Եկեք այսօր սթափվենք և այս դժվար ու դաժան, անհհույս թվացող օրերին, մեր երկրի այսօրվա նսեմության խորքից, մեր Հայաստանի, մեր առաջ դնենք մի վեհ, գրեթե անհնարին թվացող, գերհեղափոխական շնչով լեցուն խնդիր` 10-15 տարում դարձնել Հայաստանը աշխարհի զարգացած երկրներից մեկը և ապրելու համար լավագույններից մեկը:
Եկեք ձերբազատվենք նեղլիկ, պրիմիտիվ, սահմանափակ մտածելակերպից: Եկեք ձգտենք ոչ թե այս կամ այն հնարքներով ապրելու հնարավորություն ստանալ արտերկրներում, այլ անենք այնպես, որ այլերկրացիները ձգտեն գալ մեզ մոտ: Ես վստահաբար պնդում եմ` դրա համար մեզ մոտ կան բոլոր հնարավորությունները: Ամենակարևորն այն է, որ ճիշտ, շատ հստակ ու կոնկրետ նպատակ ու խնդիր դրվի:
Փոքր խնդիրները բերում են փոքր արդյունքներ: Պարադոքս է, բայց փոքր խնդիրները ավելի դժվար են իրագործվում, իսկ մեծ ու վեհ խնդիրները իրենց վեհությամբ մոբիլիզացնում են ինչպես անհատներին, այնպես էլ ողջ ժողովրդին, բացում են ժողովրդական ակտիվության, նախաձեռնության և հանճարի դռները:
Ունենալով դառը փորձ, մեզ պետք է հնարավորինս հույսը դնել մեր սեփական ուժերի վրա, ոչ թե այլ երկրների օգնության և ներդրումների: Նրանք երբեք լիովին անկեղծ չեն լինում: Այդպիսի օգնության ետևում միշտ քողարկված են սեփական հետաքրքրություններ կամ խորին և հեռահար նպատակներ: Այդ օգնությունները կախվածության մեջ են դնում թե` առանձին մարդկանց, թե` ամբողջ պետությունը, ինչպես նաև թուլացնում են մեր կամքը և պայքարելու ուժը:
Հիմա 21-րդ դարն է` ուր տիրում են բարձր տեխնոլոգիաները: Նրանք ջարդում են բոլոր տնտեսական օրենքները և թույլ են տալիս շատ կարճ ժամկետներում գրեթե զրոյից հասնել մեծ արդյունքների: Հիշենք` FACEBOOK-ը ստեղծվել է 2004 թվականին, YOUTUBE-ը` 2005 թ., TIK TOK-ը` 2016 թ.: Լինելով անհատների ստեղծած` նրանք կարճ ժամկետում իրենց ստեղծողներին բերել են այնպիսի ահռելի մեծ գումարներ, որոնք գերազանցում են շատ երկրների բյուջեները:
Այժմ, երբ անգամ բիզնես վարելու սահմաններն են ոչնչացել, երբ մտածելու, մոգոնելու անվերջ հնարավորություններ են բացվել, մեզ առնվազն ամոթ է գտնվել այս թշվառ իրավիճակում: Այսօրվա օրոք մեր հայրենակիցների40 – 60 տոկոսը(կախված շրջանից) գտնվում է աղքատության գրկում: Ինչպե՞ս է հնարավոր սա արդարացնել: Ի՞նչ տիպի ժողովուրդ ենք մենք:
Լավ ապրելը չի նշանակում միայն շատ գումար վաստակել: Անգամ շատ գումար վաստակելով` քրեականացված, կեղտոտ, թշվառ երկրում դուք միևնույն է լավ չեք ապրի: Լավ ապրելու համար պետք է.
1. Խաղաղություն
2. Ուժեղ և մարտունակ բանակ
3. Էկոլոգիապես մաքուր միջավայր
4. Աշխատանքի ընտրության լայն հնարավորություններ
5. Արժանի աշխատավարձեր
6. Ապագայի հավատ և ձգտում ավելի լավ ապագայի
7. Համով և էկոլոգիապես մաքուր ուտելիք
8. Հասարակության հանդուրժողականություն
9. Լավ կրթություն ստանալու