ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 5

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

Հատուկ խանութից սննդամթերք եմ պատվիրել, կբերեն՝ տանը չեմ լինի, ետ կտանեն: – Նա շրջվեց դեպի ինձ, ներողամիտ ժպիտով ասաց, – Լեո, վաղուց ոչինչ չեք տալիս ինձնից, ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով: Կոստյա Խաչանյանի չա՞փ էլ չկամ, նրա բանաստեղծությունները հաղորդում եք, իմը՝ չէ: Նոր բաներ եմ գրել, տղաներին կարդացել եմ, հավանում են, կուզենայի հանդես գալ: Եթե պետք է, Վլադիմիրին էլ ասեմ:

      – Վլադիմիրին ասել պետք չէ, – ասացի ես, – բերեք, այս ամսվա վերջին կտանք:

      – Շնորհակալություն, – գթաշարժ ստրկահաճությամբ նայելով՝ ավելացրեց, – թե չէ՝ ընթերցողներս կկարծեն, թե մեռել եմ արդեն:

      Մթերացանցը ճոճելով նա դուրս եկավ խմբագրությունից:

      – Մի տես ո¯նց է խեղճացել, ո¯նց է ձևացնում, – դժգոհեց Սաղումյանը: – Ամբողջ կյանքն ապրեց՝ ո՛չ կռիվ տեսավ, ո՛չ բանտ ու աքսոր՝ մյուսների նման, միշտ ապահով, բարեկեցիկ կյանքով ապրեց: Երկիրը քանդվում է, իսկ նա հասարակ բժշկուհի կնոջը կառավարական պանթեոնում վերաթաղելու մասին է մտածում:

      – Մարդն ուրիշ հոգս չունի, ինչի՞ մասին մտածի, – դառնակսկիծ արտաբերեց Լորաննան: – Աղջիկը՝ Երևանում բարվոք տեղավորված, տղան՝ Մոսկվայում, ինչի՞ մասին պիտի մտածի: Խանութները՝ դատարկ, իսկ իր համար ամեն ինչ պատրաստի բերում են: Աստված ողորմի հոգիդ, Պարույր Սևակ. «Եվ թիվն ասացեք մեր այն ժամերի՝ անթիվ, անհամար, որ ծանր ու թեթև ժամանակներում կորան-գնացին ինչ-որ հերթերի ու երթերի մեջ»: Երեկ կես կիլոգրամ նրբերշիկի համար չորս ժամ հերթ եմ կանգնել:

      – Հանրապետությունն ամեն տարի փոխանցիկ դրոշներ ու շքանշաններ է ստանում՝ պլանները գերակատարելու համար, խանութներն ինչո՞ւ են դատարկ, – հեռվից նետեց Սաղումյանը, շարունակելով իր թարգմանությունը:

      – Լսիր, Արինա, – դառնալով Արինային, ասացի ես, – դու գիտե՞ս, թե Ցիցերոնն ինչ է ասել քո մասին:

      – Իմ մասի՞ն, – ցուցամատը կրծքին տանելով՝ հարցրեց նա: – Ի՞նչ է ասել:

      – Ասել է՝ մի խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը… Դու այն ի՞նչ էիր մեկնաբանում. մեռած մարդուն ի՞նչ հեռանկար: Դու խոսում ես՝ հետո՞ մտածում, թե՞ մտածում ես՝ հետո խոսում:

      – Պարզաբանիր, չհասկացանք, – աչքերում՝ ծիծաղ, դեմքը՝ ժպիտով ողողված, նա նայում էր ինձ:

      – Մարդիկ տարբերվում են նաև նրանով, որ ոմանք նախ մտածում են, հետո խոսում, իսկ մյուսները՝ խոսում են, հետո մտածում: Դու ո՞ր խմբին ես պատկանում:

      Նույն ծիծաղը՝ աչքերում, նույն ժպիտը՝ դեմքին:

      – Էլի՞ չհասկացար:

      – Ոչ, – գլուխը ցնցեց Արինան՝ շարունակելով սևեռուն նայել:

      – Դու այդ ի՞նչ ես մեքենագրում, որ խելքդ լրիվ կորցրել ես:

      – Հուշեր, – փութաջան պատասխանեց Արինան: – Հուշերի գիրք է՝ իր տեսած և… չտեսած մարդկանց մասին:

      – Սովորաբար հուշերի գիրքը, – հանգիստ ասացի ես, – հիշողությունների շարադրանք է, ուր հեղինակը պատմում է որևէ արժանավոր անձի հետ ունեցած իր անձնական հանդիպումների մասին: Հուշեր՝ չտեսած մարդկանց մասին՝ նորություն է:

      – Նորություն է… ես ի՞նչ գիտեմ, – բարկանալու նշաններ արեց Արինան: – Ինքը գրում է, ես տպում եմ:

      – Ոչ, դու տպում ես՝ ինքը գրում է: Դու ես մեղավոր, –

Скачать книгу