ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 2

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

արևի մեջ, մեր հնամյա թթենու տակ։

      Հայրս լիներ, մայրս լիներ, քույր ու եղբայր՝ բոլորը ողջ, հարազատներն իմ մեկեն գային, հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝ ինչպես հեռու այն հին կյանքում՝ նրանց տեսքով՝ հավերժ անջինջ, նրանց ձենով՝ հավետ անմեռ, որ հնչում է տարիներ վեր՝ իմ ականջում, իմ հոգու մեջ ու իմ սրտում։

      Լինե՛ր, լինե՛ր, այնպ՛ս լիներ՝ նորեն մեկտեղ, ախ, լինեինք, ես՝ երջանիկ, ես բարեբախտ, ցավ ու դավին դեռ անընտել մի պատանի՝ հրդեհի մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի ջերմ շողերի մեջ, թռչունների հայալեզու երգի ներքո, հեռո՛ւ – հեռո՛ւ, մեր հնամյա թթենու տակ։

      ՊԱՏՐԱՆՔ

      Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ…

      Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն… Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ ,անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով…

      Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ… Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն…

      Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած… Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից– սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան… Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ , իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր…

      …Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ…

      ՎԵՐՀՈւՇ

      Կըղնախաչ սարի ուսերին թառած աստղերի խաղը, նրանց շողշողուն լուռ մնջախաղը, վաղ լուսաբացի մեղմ շամանդաղը, մեր գյուղի շուրջը՝ դաշտերի եզրին նստած թարմ շաղը , արտերն ալիքվող՝ վաղորդյան սյուքից, վարդերը բուրյան, ձորերում հնչող հավքի դայլայլը, նրա կանչն անձկալի, նրա մեղեդին ու սիրախաղը այսօր վերստին իմ միտը ընկան…

      Չքնաղ երկիրն իմ, իմ Ղարաբաղը, լեռներից անդին՝ էն հեռո՜ւ-հեռու արևի խաղը, ցոլքը արևի՝ բարձրաբոց խարույկ, գետի խոխոջն ու ցայգալույսի մեջ տների վրա՝ էն շողը շենշող , արտույտի անուշ արտորումն արտում , խրխինջը ձիու, ամառվա տապում՝ մեղվի գվվոցն ու սոխակի տաղը՝ հոգիս այրելով մի ուրիշ աշխարհ այսօր ինձ տարան…

      Գյուղն իմ հայրենի, տունն իմ հայրական, մեր ավեր բաղը, կալերն ամայի, անտերուչ, լքյալ մորս շիրիմը՝ իմ սրտի դաղը, մարդկանց ձայները՝ թաղից այն թաղը, մեր աղջիկների զնգուն ծիծաղը՝ աղբյուրի մոտից , մանկութ օրերի մեր անհոգ խաղը՝ դավին անսովոր, ցավին անընտել , այսօր վերստին իմ միտը ընկան…

      ԲԱՔՈւ

      Прощай Баку! Тебя я не увижу,

      Теперь в душе печаль, теперь в душе испуг…

      С. Есенин

      Մնաս բարով Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջայի՜ն, շքեղաշուք տեսքը քո, արդյոք, կտեսնե՞նք էլի… Երկնայի՛ն դու դրախտ, Բաքու՜, Բաքու՜, վշտալից որդիներդ

Скачать книгу