ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 38
Հրաժեշտի համար շալը եզրավոր
Կապիր, օ, կապիր ինձ տուր,
Այդ հանգույցի պես մի օր բախտավոր
Մենք կապված էինք ամուր£
Այլևս անուժ զսպելու իրեն, երեսնիվայր ընկավ մահճակալին և երկար ժամանակ լալիս էր£ Ինքն ինչո՞վ է մեղավոր, որ նրանք մենակ են, որ ծանր է նրանց համար՝ մեն-մենակ չորս պատի արանքում£ Ի՞նչ մեղք ունի ինքը դրանում, և մի՞թե իր՝ Անահիտի համար հեշտ է£ Անահիտն ինքը քիչ պատճառներ չունի մեղադրելու իրենց՝ Կարենի ծնողներին, հենց այն բանում, որ նրանք խորտակել են իր կյանքը£ Բայց ինչո՞ւ փորփրել հին վերքերը£ Մի՞թե դա որևէ բան կարող է տալ£ Եվ մի՞թե բանն այն է, որ հին են վերքերը, վերքերը թարմ են միշտ, մինչև մահ-գերեզման այդպես էլ կմնան թարմ ու կճզմեն, կցավացնեն Անահիտի սիրտը, և նա չի կարողանա այդ մասին պատմել որևէ մեկին, որովհետև, երբ խորն է վիշտը, պատմել չի լինում£ Մղկտում, վառվում է սիրտդ, ինչպես դեզն է ներսից այրվում՝ լուռ, անմռունչ, և միայն ծուխն է բարձրանում ինչպես հառաչանք£ Երբեմն Անահիտին թվում է` չի դիմանա այլևս, թվում է` ցավից կգոռա® Բայց միշտ չէ, որ անում ես այն, ինչ պետք է, երբեմն ստիպված ես ծիծաղել՝ փոխանակ լալու£ Եվ այնքան էլ հեշտ չէ գոռալ ցավից, երբ կողքիդ են որդիդ ու քեզ սիրող բարի ամուսինդ£ Ամուսինը գիտի, որ Անահիտը չի սիրում իրեն, այդ մտքից նա հաճախ բռնվում է անզուսպ կատաղությամբ, խմում, հարբում է խելագարության աստիճան (թեպետ ոգելից խմիչքներ տանել չի կարողանում) և անխնա ծեծում է Անահիտին, և ասում, որ նա խորտակել է իր կյանքը£ Իսկ առավոտյան, ուշքի գալով, արցունքն աչքերին սկսում է ներողություն խնդրել£ Եվ Անահիտը ներում է նրան, և ներում է ոչ միայն նրա համար, որ հասկանում է ամուսնուն (այն բանից, որ ինքը հասկանում է