ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 42

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

ու չհամարձակվելով նայել իրար, խոսում են կամացուկ, և ինքը հասկանում է, իհարկե, որ սիրո մասին չի կարելի բարձր խոսել£ Եվ գուցե դրա համար է, որ անհայտ ու անանուն աղբյուրը՝ մոռացված աստծուց ու մարդկանցից, իր կարճ ճանապարհն անցնում է ուրախ երգելով, ինչպես ոսկեթև թիթեռ, որն ամբողջ օրը թրվռում, անհոգ պարում է, չիմանալով, որ այս մեծ ու լույս աշխարհում ընդամենը մի օրվա կյանք ունի ինքը£ Անահիտը կուժը դնում էր աղբյուրի տակ, և, մինչև այն կլցվեր ջրով, Կարենի հետ ձեռք-ձեռքի ձորն ի վեր խորանում էին անտառի մեջ, երբեմն ծաղիկներ փնջում, երբեմն նստում գետակի մոտ՝ ունկնդրելով նրա երգը£ Գետակը գալիս էր լեռներից, նա իր հետ բերում էր լեռների հովը, այդ սառը, շնկշնկան հովը նրանց էր հասցնում բարձր լեռների կրծքին ծվարած ծաղիկների բուրմունքը, և Անահիտը չգիտեր, չէր կարողանում հասկանալ՝ ծաղիկների բուրմունքի՞ց էր արբում, թե՞ նրանից, որ Կարենն այդքան մոտ է նստած իրեն£

      Անահիտն այդ օրը չի մոռանա երբեք£ Չի կարողանա մոռանալ£ Ավարտական առաջին քննությունից հետո, դպրոցից տուն գնալու ճանապարհին, Անահիտը, առանց նախապես պայմանավորվելու, հանկարծ կամրջի մոտ թեքվեց դեպի ձորը և չնայելով ետ, ձորն ի վեր վազեց դեպի ծանոթ աղբյուրը՝ իր ետևից տանելով Կարենին£ Հասնելով աղբյուրին, նա մեջքով հենվեց սպիտակավուն հաճարենիներից մեկի բնին և, վազելուց շունչը կտրվելով, սկսեց նայել Կարենին£

      Կարենը Անահիտին չէր նայում, նա մի պահ նայեց երկնքի խորքը մխրճված հաճարկենուն, որի տակ կանգնած էր Անահիտը, և, գրպանից հանելով դանակը, սկսեց ինչ-որ բան փորագրել սպիտակավուն ծառաբնին£ Անահիտը գլուխը թեքել, հետաքրքրությամբ նայում էր ու ժպտում£ Քրտինքի կաթիլները ճակատին՝ Կարենը ջանասիրությամբ փորագրեց իրենց անունների սկզբնատառերը. «„Կ+Ա= սեր“», և, իր արածից գոհ ու երջանիկ, հաղթական նայեց Անահիտին£ Անահիտը շարունակում էր ժպտալ՝ ձյունասպիտակ ատամներով սեղմելով շուրթերը£ Կարենը նայեց նրան և, մի կողմ նետելով դանակը, արագորեն մոտեցավ Անահիտին և փութկոտ մի շարժումով գրկելով նրա տաք ու հնազանդ մեջքը, հուզմունքից շնչահեղձվելով, բերանով արագ գտավ նրա այրվող շուրթերը£

      Անահիտը, դեռևս մեջքով սեղմված ծառաբնին և անուժ դիմադրելու Կարենի մոլուցքին, դանդաղորեն սահեց ցած՝ ասես տենդի մեջ՝ հառաչելով ու տնքալով£ «Միթե՞ հնարավոր է ապրել առանց քեզ», -շշնջում էր Կարենը, անհագորեն շնչելով նրա աղջկական բույրն ու մոլեգնաբար համբուրելով հրագույն շուրթերը, թախծանուշ ջինջ աչքերը, դեմքը, մազերը®

      Այդպես շերունակվեց մինչև հունիսի վերջը£ Արդեն հանձնել էին վերջին քննությունը, պատրաստվում էին ավարտակական երեկույթին£ Աղջիկներն իրենց համար տոնական զգեստներ էին կարում, տղաներն ամբողջ օրն անց էին կացնում դպրոցում՝ նախապատրաստելով այն նոր ուսումնական տարվան. սպիտակացնում էին դասասենյակների պատերը, նստարանները ներկում, լվանում ապակիները- վաղուց ի վեր այդպիսի ավանդույթ կար դպրոցում՝ շրջանավարտները պարտավոր էին իրենց ուժերով վերանորոգել դպրոցական շենքը, և, ինչպես էստաֆետ, հաջորդ սերնդին հանձնել այն կազմ ու պատրաստ£

      Անահիտն ամեն երեկո, վերջացնելով տան աշխատանքները, գնում էր դպրոց՝ իմանալու, թե ինչպես են գնում տղաների գործերը£ Մյուս աղջիկները նույնպես գալիս էին£ Պետք էր, օգնում էին, չէ՝ պարզապես զրուցում

Скачать книгу