ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ. Սուսաննա Հարությունյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ - Սուսաննա Հարությունյան страница 3

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ - Սուսաննա Հարությունյան

Скачать книгу

պատուհանը և քնեց բազկաթոռին: Իսկ այժմ նա չկա:

      Մայրը տարակուսանքով նայում էր աղջկան:

      – Էլե՛ն, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է, – արտաբերեց նա երկար դադարից հետո:

      – Նա ո՞ւր է կորել:

      Էլենը վեր կացավ անկողնուց և սկսեց Տեսլային փնտրել ամբողջ բնակարանում: Քսենան անհետացել էր: «Գոնե գտնվեր: Մի՞թե ինձնից իրոք խիստ վիրավորվել է», – փնթփնթում էր Էլենը:

      Մինչդեռ մայրիկի անհանգստությունը մեծանում էր:

      Նա կանչեց հայրիկին, և նրանք փորձեցին հանգստացնել դստերը և հասկանալ, թե իրականում ինչ է պատահել:

      Աղջիկը ոչ մեկին չէր լսում: Նա մոտեցավ բնակարանի դռանը: Փորձելով դուռը բացել բանալիով՝ տեսավ, որ այն փակ չէ:

      – Մայրի՛կ, հայրի՛կ, Քսենան տնից հեռացել է:

      Այդ պահին հայրիկը նույնպես անհանգստացավ դստեր առողջության համար: Եվ ամեն ինչում սկսեց մեղադրել մայրիկին.

      – Ահա թե ինչի են հասցնում համակարգչային խաղերը, երեկոյան ժամերին անվերջ ֆիլմեր դիտելը: Այսօրվանից ո՛չ մի ֆիլմ, համակարգչային խաղ կամ ձայնագրություն: Միայն առողջ ապրելակերպ:

      – Դե, լավ: Ինքներդ գլուխ հանեք: Իսկ ես գնամ աշխատանքի,

      – եզրափակեց հայրիկը:

      – Լա՛վ է, էլի: Իսկ ե՞ս ինչ անեմ: Ես նույնպես աշխատանքի եմ, – վրդովվեց մայրը:

      Ծնողների վիճաբանությունը, որ սովորաբար Էլենի մեջ տհաճ զգացումներ էր առաջացնում, այս անգամ չհուզեց նրան: Նա չափից ավելի էր տարված Տեսլայի մասին մտքերով. «Սին երազանքներ: Բավական էր միայն կենդանացնել Քսենային, և նա իսկույն լքեց ինձ»: Դառը նստվածք մնաց միայն. ինքն այսպիսի վիշտ ունի, իսկ նրանք մտածում են միայն իրենց աշխատանքի մասին:

      – Ես մենակ կմնամ տանը, – սրտնեղած արտաբերեց Էլենը: Դստեր խոսքերը սթափեցրին ծնողներին: Նրանք ամաչեցին:

      Մայրիկն առաջարկեց աղջկան տանել իր հետ: Հայրիկը թեթևացած շունչ քաշեց ու դուրս եկավ տնից:

      ԳԼՈՒԽ 3. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

      – Այստեղ ի՞նչ է կատարվում:

      – Ռուբե՛ն Նիկոլաևիչ, բարի լու՛յս Ձեզ, – պետին ողջունեց Նիկան:

      – Նմուշն անհետացել է, – զեկուցեց

      Վիտալի Սեմյոնովիչը:

      – Անհետացե՞լ է: Այդ ինչպե՞ս:

      – Ռուբեն Նիկոլաևիչ, սուրճ ուզո՞ւմ եք, – համառում էր Նիկան:

      – Հեռացի՛ր, – բորբոքվեց Ռուբեն Նիկոլաևիչը՝ հերթական անգամ զարմանալով քարտուղարուհու անհասկացողության վրա:

      – Այդ մասին հայտնի դարձավ ա՛յս առավոտ:

      – Ուրեմն զննեք տեղադրությունը:

      «Այսօր, անկասկած, բոլորը որոշել են ինձ հունից հանել: Մագնիսական ալիքներն ասես ազդում են ոչ միայն ինձ վրա», – մտածեց Ռուբեն Նիկոլաևիչը:

      – Ներեցե՛ք, Ռուբե՛ն Նիկոլաևիչ, բայց դա անհնար է: Փորձարկումներն ավարտական փուլում էին: Այդ պատճառով էլ կատարվում էին բնականին առավել մոտ պայմաններում: Ուստի արտաքին աշխարհի հետ կապը անջատված էր, – ասաց Վիտալի Սեմյոնովիչը:

      – Նշանակում է՝ նմուշը անհետ կորե՞լ է, – բացականչեց Ռուբեն Նիկոլաևիչը՝ գիտակցելով աղետի մասշտաբները: Լաբորատորիայում լռություն տիրեց:

      Конец ознакомительного фрагмента.

      Текст

Скачать книгу