Վաղուց մեռածը. Egretta Garzetta
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Վաղուց մեռածը - Egretta Garzetta страница 1
_Ո՞ր մեղքիս համար։ Բալես ինչպե՞ս չկարողացանք քեզ ետ պահել այդ ճանապարհից։ Ինչու՞ այսպես վարվեցիր մեզ հետ։ Անուշիկս… քաղցրս… շաքարս, ո՞նց եմ առանց քեզ ապրելու։ Ինչու՞ չխղճացիր մեզ… խեղճ հայրդ չի կարող անգամ մոտենալ քեզ… նստել է այնտեղ հեռվում։ Ոտքերը քո մոտ չեն բերում, թուլանում ծալվում են։
Խոսում էր, անվերջ շոյում հանգուցյալի դեմքն ու ձեռքերը։ Շուտով գալու էր այն ժամը, որից հետո այլևս չէր տեսնելու զավակին երբեք։ Սիրտը կտոր-կտոր էր լինում։
Շուրջը նստածների մեջ քչերն էին ի սրտանց կարեկցում։ Բոլորի համար էլ Վարդանը վաղուց դարձել էր ատելի, անգամ զզվելի՛ արարա՛ծ։ Այդ երեսունհինգամյա տղամարդը կենդանության օրոք մրով ծածկել էր իր անունը, իսկ ամոթալի մահով անդառնալի ծեծեց այն գյուղի «սև ցուցակի» մեջ։
Տան առջև լայնատարած դաշտ էր, որի չորս կողմը գտնվում էին չորս տուն ամեն մեկը անցած հորից որդուն։ Նրանք արդեն հարյուր տարի վկա էին այստեղ տեղի ունեցած անցուդարձին։
Ու հիմա էլ տան պատուհանները լուռ նայում էին ինչպես Վազգենը նստել էր դաշտի աջ մասում գտնվող հին չինարի տակ ու մտախոհ ծխում։ Հայացքը աննպատակ շրջում էր մարգագետնով շաղ եկած տարբեր ծաղիկներով։ Հերթով զննում նրանց նուրբ թերթիկները, տերևներն ու ցողունները։ Ուշադիր զննում հողին կպած մասը ու մտածում, ինչո՞ւիր միակ որդին նույն ձև չկպավ իրեն ինչպես այս խատուտիկը մայր հողին։ Ինչո՞ւ իր միակ ժառանգը փոխանակ ուրախություն պարգևի սուգ ու շիվանով պատեց հայրենի օջախը դեռ կենդանության ժամանակ։ Ինքը երջանկության արցունքների տեղ դառնությամբ կուլ է տալիս ամոթի լեղի հյութը։
Վազգենը ոչ մի անգամ չէր մտել որդու մոտ։ Չէր տեսել նրան մեռած, չէր էլ կամենում։ Որդուն կենդանի մեռած էր համարում արդեն մի քանի տարի։ Իսկ նրա վերջին արարքը լրիվ ջախջախեց փրկության հույսը։ Մի՞թե սխալ է դաստիարակել որդուն կամ սիրո պակաս է տվել։ Գուցե եղել է չափից ավելի խիստ կամ չափազանց բարի, ու տղան սանձարձակ մեծացավ։ Հիմա հազար ու մի տարբերակ էին պտտվում գլխում․ Բայց այնպես էլ չէր հասկանում թե որ պահին փշրվեց կապը իր ու որդու միջև։ Ե՞րբ էր ճակատագրական պահը, որ վերջնականապես ոչնչացրեց որդիական սերն ու հարգանքը։ Վարդանը․․․ իր փոքրիկ Վարդանիկը՜․․․ ի՞նչ պատահեց նրան, որ արմատահան արեց ամեն ինչ։
Սրանից մի շաբաթ առաջ
Հավաքվեցին Արազի մոտ։ Այդ խորամանկ հայացքով, արծվենի քթով ու միջին հասակի տղամարդը, ակամա սարսուռ էր առաջացնում տեսնողի հոգում։ Նրա ցածր ձայնը, սառը հայացքը ահ էին առաջացնում հետը շփվողի մեջ։
_Լավ գործ կա այս օրեր,_բանալին ձեռքում խաղացնելով ասաց Արտեմը։ Նա կարճահասակ, ճաղատ ու հաստ փորով քառասունն անց մի տղամարդ էր։ Նրա կանաչ աչքերը անհանգիստ պտտվում էին, կարծես դուրս էին գալու խոռոչներից։ Բերանում ատամնաչոփիկ կար, որը մեկ այս մեկ այն կողմ էր գցում։
_Ի՞նչ գործ,_հարցրեց կողքը կանգնած Վարդանը։ Ի տարբերություն Արտեմին, նա բոյով, նիհար ու վտիտ կազմվածք ուներ։ Կարմրած աչքերի տակը կապտած, անքնությունից դեմքը ուռած, թմրած ուղեղը մեծ դժվարությամբ էր ընկալում լսածը։
Նա ինքն էլ չհասկացավ ինչպես ընկղմվեց «կյանքի հատակ»։ Այդ բառերն էր ասում հայրը երբ սկսում էր խրատները։ Ձանձրալի ծերուկ… Ոչինչ չի հասկանում։ Իսկական կյանքը այստեղ է՝ քաղաքի լույսերի մեջ։ Ուր չկա «ամոթ է», «կտեսնեն», «հարգանք ունեցիր, մեծը սխալ լինել չի կարող», «չի կարելի», «դա հակառակ է մեր ադաթներին», «այդպես չէ, այսպե՛ս է», «դու սխալ ես», «այսպես ես անելու», «այստեղ ես գնալու», «մի խմի», «բավական է», «ասում էի՛, չէ՛…»ու անվերջ նման խրատներ։ Այստեղ նա իմացավ ինչ է նախնադարյան օրենքներից ու ծնողների հսկողությունից ազատ լինելը։ Շունչ քաշեց ու տրվեց հաճույքներին։ Այս տասնհինգ տարվա ընթացքում տեսավ ի՛նչ է իսկական կյանքը։ Հետամնաց գյուղացիները թող փտեն իրենց ադաթների մեջ։ Շատերը երազում են ունենալ գոնե կեսը այն վայելքներից, որ ունի նա ամեն օր։ Մայրը ասում է «փչացած շրջապատ»։ Փչացա՛ծ… խեղճ կին երանի ամեն մեկը ունենա Արտեմի ու Արազի նման ընկեր։ Ի՜նչ օրեր են անցկացրել իրենք։ Հենց այդ ընկերության շնորհիվ ինքը տեսավ ի՛նչ է փողը՛, ի՛նչ է, երբ կոպեկները չես հաշվում, ուտում ու խմում ես ինչքան սիրտն է ուզում։ Այո աշխատանքն էլ դժվար է ու դրա հետ կապված մութ գործեր էլ կան, սակայն անհնար է լավ ապրել ազնիվ գործով, դա երեխաներն էլ գիտեն։ Ինքը միայն մեքենաներ բերելով է զբաղվում, մնացածը ինչ են բերում այդ ավտոներով իրեն չի վերաբերում։ Հիշեց ինչպես քիչ մնաց կալանավորեին իրեն ու կորցնեին ապրանքը, սակայն Արազը կաշառեց ում որ պետք է ու իրեն արձակեցին։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.