Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 17

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

երկրներից իրար հետ միանալով, ձգտի կատարել կոմունիստական, սոցիալական հեղափոխությունը։ Այդ հեղափոխությամբ արդյունաբերող դասակարգն իր ձեռը կգցե քաղաքական ղեկը` խլելով այն ներկայումս իշխող դասակարգից, վերջ կդնե տարբեր դասակարգերի գոյության ու նրանց մեջ եղած դասակարգային կռվին եւ կհաստատե սոցիալիստական հասարակական կազմակերպություն։

      Այդ հասարակական կազմակերպությունն իրական կարողություն կտա, ուղղակի ժողովրդային օրենսդրության ձեւի տակ, ամբողջ հասարակությանը եւ յուրաքանչյուր անհատին միջամտելու, քննելու ու վճռելու բոլոր հասարակական գործերն ու դրանց կարգադրությունները. այդ կազմակերպությունը լիառատ ու անբռնաբարելի կերպով կնպաստե յուրաքանչյուր անհատի եւ ամբողջ հասարակությանը, բոլոր՝ անհատական, տնտեսական ու հասարակական ուժերի` ընդունակությունների ու կարողությունների լիակոչ մասի ու կատարյալ զարգացման եւ ներդաշնակ ու որոշ կերպով կկանոնավորե հասարակական ու տնտեսական բոլոր հարաբերությունները։

      Դա՛ է արդյունաբերող դասակարգի պատմական ձգտումն ու նպատակը կապիտալական արդյունաբերության տիրապետություն ունեցող ամեն երկրում. դա՛ է այդ երկրների նաեւ սոցիալիստ-ռամկավարականների ձգտումների նպատակակետը»59։

      Կարդալով այս տողերը, կարելի է կարծել, թե հայ սոցիալիստ-ռամկավար (սոցիալ-դեմոկրատ) հնչակյանները գալիս էին նոր սկզբունք հայտարարելու հասարակական հարցի լուծման համար։ Այս արդեն արմենականների ողորմելի տիրացուական-ազգամոլական աշխարհայացքը չէր, որ չէր կարող բազմություններ ոգեւորել ու կապել իրար հետ. այս համամարդկային այն վարդապետությունն էր, որ գալիս էր դառնալու բոլոր ճնշվածների, բոլոր հարստահարվածների կրոնը։ Եվ ուրեմն, հայ աշխատավոր ժողովրդի, հայ գյուղացիության ազատագրումը հայ առաջին սոցիալ-դեմոկրատները պիտի տանեին այն ճանապարհով, որ գծել էր գիտական սոցիալիզմը, այսինքն՝ դասակարգային ուղղությամբ, միջազգայնության (ինտերնացիոնալիզմի) նշանի տակ, որ միացնում է բոլոր ազգերի հարստահարված զանգվածներին` միասին մղելու ազատարար պայքարը բռնակալների եւ շահագործողների դեմ։

      Չափազանց հետաքրքրական տեսարան պիտի բաց անեին հնչակյաններն իրենց այդ գործառնությամբ։ Նրանք պիտի կազմակերպեին կեղեքվող դասակարգերը, պիտի հեղափոխականացնեին նրանց` իրենց տնտեսական շահերի գիտակցությամբ եւ ամբողջացնեին Ասիայի բազմատանջ հողի վրա շահագործվող աշխատանքի միջազգային համերաշխությունը, որ պիտի իրար մոտեցներ հայ ու քուրդ գյուղացիներին եւ սովորեցներ նրանց ոչ թե իրար ծառայել, այլ միացած` կռվել թուրք կալվածատիրոջ եւ հայ վաշխառուի դեմ։ Սա կլիներ մի շատ խոշոր, համաշխարհային նշանակություն ունեցող առաքելություն, հարյուրապատիկ դժվարին, քան հայդուկային գործունեությունը, բայց հազարապատիկ ավելի բարերար ու մեծագործ։

      Կարո՞ղ էր Հնչակյան կուսակցությունն իր ուսերի վրա բարձել մի այսչափ մեծ պարտականություն՝ թեկուզ այն շատ դանդաղորեն, փոքրիկ մասնիկներով կատարելու պայմանով։ Իր ծրագրի երկրորդ հոդվածով ասում էր՝ ո՛չ, չի կարող։ Այս հոդվածը հանդիսավորապես հայտարարում էր, թե սոցիալիստական գործունեությունը, կոմունիստական հեղափոխությունը նրա համար հեռավոր նպատակներ են։ Իսկ մերձավոր նպատակը, որին նա ձեռնարկում էր

Скачать книгу


<p>59</p>

Հաշվի առնելով այս եւ հետագա ծավալուն մեջբերումների փաստաթղթային արժեքը՝ հնարավորինս չի ուղղվել լեզվական եւ կետադրական խճողվածությունը։