Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 12
Հարց – Ո՞վ պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։
Պատասխան – Ինքը՝ հայ ազգը, պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։
Հ. – Ի՞նչ հնարներով։
Պ. – Հնարները զանազան են, նայելով հանգամանքին` երբեմն սեփական զենքով, երբեմն փողով եւ երբեմն օտարի օգնությամբ։
Հ. – Ո՞վ է իսկական հայը։
Պ. – Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձա եւ կնպաստե Հայաստանի անկախության. մնացյալները ոչ միայն անպիտուն48 հայեր, այլեւ անպիտան հայեր են։
Հ. – Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամեն մի հայ մարդ։
Պ. – Յուր անձը վտանգի չենթարկելով` ամեն մի հայ մարդ կարող է եւ պարտավոր է այս գործերը կատարել.
1) Հայերեն լեզուն պահպանել իր ընտանիքի մեջ եւ իր ազգակիցների հետ խոսակցության մեջ։
2) Հայ ոգով դաստիարակել զավակացը։
3) Սովորեցնել նոցա զենքի գործածությունը։
4) Չամուսնանալ օտարի հետ։
5) Կարելի եղածին չափ աշխատել Հայաստանի մեջ ունենալու մեծ կամ փոքր հողային կալվածք։
6) Հայոց հայրենասիրական միության որեւէ մի օգնություն հասցնել ուղղակի կամ անուղղակի, ինչ միջոցով որ այդ հարմար կլինի իր գտնված դրության մեջ։
Հ. – Որո՞նք են հայկական առաքինությունները։
Պ. – 1) Ամենագլխավոր հայկական առաքինությունն է իր ստացվածքն ու արյունը նվիրել Հայաստանի ազատության սուրբ գործին։
2) Իր բոլոր ուժը թափել` հորդորելով իր ծանոթ հայերին, որ երթան դեպի Հայաստան։
3) Համոզել եւ օգնել հայերին` իրենց սեփական անշարժ կալվածքը եւ հողը ունենալու Հայաստանի մեջ։
4) Օգնել այն հայերին, որոնք հայ ազգի օգտի համար կաշխատեն Հայաստանի մեջ։
Հ. – Առավոտ ու գիշեր ի՞նչ աղոթք պիտի անե հայը։
Պ. – Հայը քնեն զարթնելիս կամ քուն մտնելիս՝ միայն այս աղոթքը պիտի կարդա՝ «Ով բարեգութ Աստված, օգնիր ինձ Հայաստանը ազատելու»։ Դրանից ավելի ոչ մի աղոթք հարկավոր չէ հային։
Հ. – Հայ պատանիների համալսարան մտնելը կնպաստե՞ հայկական նպատակներին։
Պ. – Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը, վերաբերմամբ հայոց նպատակներին, այն նշանակությունն ունի, ինչ նշանակություն որ կունենար ավազակի հենց վրադ հարձակված րոպեին կամենայիր սուրի եւ զենքի գործարաններ շինելու։ Այս մասին հայերը առ սակավ հարյուր տարի ուշացել են։ Մյուս կողմե` 40-50-ամյա փորձը ցույց տվավ, որ համալսարանների տված արդյունքը հայ պատանիներին դոքա էին` 1. Դյուրին միջոց` ապահով ապրուստ ճարելու եւ ասպարեզ շինելու եւ 2. անզգալի կերպով սառչելու իր
48
Հավանաբար խոսքը «պիտուկ» բառի մասին է, որ նշանակում է ցածրակարգ կենդանի (սրատուտ), նաեւ՝ անարգ, թափթփուկ մարդ. այդ պարագայում էլ՝ անհասկանակլի է «ան» ժխտական նախածանցի հետ հանդես գալը։