Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 10

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

բացատրում էին իրենց եւ իրենց ընկերների հայեցակետը։ «Պետք է, – ասում էին, – հեղափոխականացնել ժողովրդական մասսաները պատմական նմանությունների, անալոգիաների միջոցով։ Ամենացայտուն խրատական անալոգիաներ տալիս է մեզ բուլղարական հեղափոխությունը, որ թե՛ շատ մոտիկ է մեզ ժամանակով եւ թե՛ հարուստ է թուրքահայերի կյանքը հիշեցնող պատկերներով։ Մենք, – շարունակում էին երկու երիտասարդները, – թեեւ ինքներս ոչինչ չենք ասում, քարոզչություն չենք անում, բայց մեր տված գրականությամբ այն դաստիարակությունն ենք տարածում, որ թուրքահայերի ազատությունը կարող է այն կերպով լինել, ինչ կերպով եղել է բուլղարների ազատությունը»։

      Այս ճիշտ էր։ Բայց այս դաստիարակության մեջ չափազանց շատ էր սպանիչ միակողմանիությունը։ Հարցն այն բանի մասին չէր, որ թուրքահայերը տանջվում են բուլղարների նման, նույնիսկ նրանցից էլ մեծ չափերով։ Հարցն այն էլ չէր, որ արյունարբու բռնակալության ճիրաններում ծվատվող մի աշխատավոր ժողովուրդ, որի 95 տոկոսը կազմում էր հողագործ գյուղացիությունը, պիտի աշխատի իրեն ազատելու համար։ Այս բաների վերաբերմամբ ի՞նչ վեճ կարող էր լինել։ Հարցը` զարհուրելի, սասանեցուցիչ հարցն այն էր, որ բուլղարների եւ հայերի ճակատագրի մեջ կար ահագին տարբերություն էլ։ Բուլղարներին ազատողն այն փոքրիկ հայդուկային խմբերը չէին, որոնք թեեւ կռվում էին զարմանալի, անօրինակ հերոսությամբ, բայց միշտ էլ, վերջիվերջո, օսմանյան կանոնավոր բանակի ծանրության տակ պիտի ճմլվեին։ Բուլղարներին ազատողն այն համասլավոնական ուժեղ բռնկումն էր43, որ հրդեհեց Ռուսաստանը եւ ցարական բանակները Թուրքիա նետեց։

      Բուլղարական հայդուկները միայն պատրվակներ էին, որոնց ստեղծողն ու կազմ եւ պատրաստ պահողը Կ.Պոլսի ռուսաց հզոր եւ եռանդուն դեսպանն էր` գեներալ Իգնատեւը։ Ռուսաստանի սլավոնական կոմիտեներն էին, որ դրամ, զենք ու զգեստ էին հայթայթում բուլղար չեթեներին։ Երկրի աշխարհագրական դիրքն էլ չափազանց բարերար էր։ Հայդուկային շարժումները տեղի էին ունենում գլխավորապես Բալկանյան լեռներում։ Հենց որ չեթեները նեղ տեղ էին ընկնում թուրք զորքերի գործողությունների հետեւանքով, նրանք փախչում էին մինչեւ Դանուբ գետը եւ ապահով ապաստան, օգնություն էին գտնում նրա մյուս ափին։ Հայ պահպանողականները, հակառակելով հեղափոխական շարժման կողմնակիցներին, ասում էին, թե թուրքերը կջարդեն հայերին, բայց դրանով միայն հեգնական ժպիտ էին պատճառում հեղափոխականներին։ Չէ՞ որ սրանք [հեղափոխականները] շատ լավ գիտեին, որ 1876թ. բուլղարական կոտորածներն ընդհանուր վրդովմունք առաջացրին Եվրոպայում, առաջ քաշեցին Գլադստոնին, որի ճառերը Բուլղարիայի ազատության հիմքը դրին։

      Այս այսպես ասվում էր։ Բայց իրականությունն այն էր, որ Գլադստոնի ճառերն ու գրությունները միայն համակրական զգացմունքներ զարթնեցրին, որոնք սակայն ուժ չկազմեցին։ Այնպես որ, թուրքական գազանությունների պաշտպան Բիկոնսֆիլդի մինիստրությունը ոչ միայն չընկավ, այլ զգալով իր ուժը` շարունակեց մաքառել Ռուսաստանի դեմ՝ Թուրքիան պաշտպանելու համար, իսկ երբ ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով ստեղծվեցին պայմաններ, որոնք սպառնում էին Լոնդոն-Սիթիի44 գրպաններին, Գլադստոնը բոլորովին լքվեց ու մենակ մնաց, իսկ այն հասարակությունը, որ մի ժամանակ ծափերով էր ծածկում Գլադստոնի անեծքները թուրքերի հասցեին,

Скачать книгу


<p>43</p>

Անշուշտ, Լեոն ճիշտ է, սակայն մասամբ։ Խնդիրն այն է, որ համասլավոնականությունը ընդամենը ռուսական հատուկ ծառայությունների միջոցով հետադարձ կապի սկզբունքով նետված օժանդակ միջոց էր, որով ռուս հասարակությանը ներշնչվում էր սեփական «պատմական առաքելության» մտածում եւ հոգեվիճակ՝ լեգիտիմացնելու համար ինքնակալության ձգտումները, պատերազմի պատճառելիք հոգսերը եւ այլն։ Իսկ բուլղարների հաղթանակն ապահովվեց, քանի որ այդպիսի չորս հզոր գործոն էին համընկել եւ կուտակվել մեկ կետում՝ ա) կայսրության գեոստրատեգիան եւ աշխարհակալական նկրտումները, բ) տվյալ պահի իրերի միջազգային բարենպաստ դասավորությունը՝ պայմանավորված եվրոպական գերտերությունների շահերով, գ) բուլղար ժողովրդի պայքարը գ) ուղղափառ ռուսներին ներշնչված գաղափարախոսական պատրաստվածությամբ պայմանավորված ամեն կարգի օգնությունը։

<p>44</p>

Լոնդոնի պատմական միջուկը, որ համաշխարհային առանցքային ֆինանսական կենտրոններից էր եւ է։