Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 6

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

այդքան խոր կերպով դյութիչ ազդեցություն չէր գործել հայ մտքի վրա։ Ծնվում էր նոր շարժիչը՝ հայդուկային գրականությունը։

      Այս դեռ վեպն էր։ Իսկ Գամառ-Քաթիպան29 իր երգերո՞վ։ Շուշի եկավ Պետրոս Ադամյանը։ Ես բախտ եմ ունեցել տեսնելու նրա «Համլետը»։ Բայց կարող եմ վկայել, որ Համլետ-Ադամյանն այնպիսի տպավորություն չթողեց հանդիսականների վրա Համբարձում-աղայի թատրոնական դահլիճում, ինչպիսին թողեց մյուս օրը կլուբի դահլիճում, երբ դուրս եկավ երկար, սեւ սերթուկ հագած Ադամյանը եւ արտասանեց Գամառ-Քաթիպայի մի քանի ոտանավորները։ Մինչ այժմ էլ թվում է, թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները.

      Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,

      Եվ այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դնեմ,

      Ստրուկ գնա՛ արյան դաշտը, վերադարձի՛ր ազատված…

      Կամ թե՝

      Հազիվ լըրացավ քսան եւ մեկ տարիս,

      Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս…

      Տվե՛ք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,

      Ծառը արմատով գետինեն հանեմ,

      Սուր ակռաներովս երկաթ կը ծամեմ,

      Մեջըս այդքան ուժ, ասեք` ի՞նչ անեմ…

      Հայկական սնապարծությունը կամ, ինչպես ասում են երեւանցիք, լոպպազությունը, լեռնացել էր Մասիսի չափ։ Գրիգոր Արծրունին30` հայ լիբերալիզմի փայլուն ներկայացուցիչը, ազգային շովինիզմը հասցրել էր կոչման աստիճանին։ Նա առաջարկում էր, որ հայերը կուլտուրապես ձուլեն իրենց հետ [տարածաշրջանի] մյուս բոլոր ազգություններին, մանավանդ թուրքերին եւ քրդերին։ Բոլոր ոչ հայ ազգություններին խորհուրդ էր տալիս դեն ձգել իրենց մայրենի լեզուն եւ ընդգրկել հայերենը, ինչպես ավելի բարձր կուլտուրական հատկություններ ունեցող մի լեզու. թուրքերին խորհուրդ էր տալիս թողնել արաբական անհարմար այբուբենը եւ գործածել հայերեն տառերը։ Թուրք լրագրերն աղմուկ էին բարձրացնում այս տեսակ հայտարարությունների դեմ` ասելով, թե հայերը բուլղարներից էլ վտանգավոր թշնամիներ են, որովհետեւ բուլղարները զենքով էին ապստամբում թուրքերի դեմ, իսկ հայերն առանց զենքի են գործում` աշխատելով զրկել թուրքերին ու քրդերին իրենց կրոնից ու լեզվից եւ այդպես կուլ տալ նրանց։

      Հայդուկային գրականության հետ դեպի իրենց էին քաշում եւ այն դեպքերը, որոնք տեղի էին ունենում Թուրքահայաստանում։ 1880-ի ամռանը Վասպուրականում ընդհարում պատահեց հայ գյուղացիների եւ քրդերի միջեւ։ Հայերը քաջաբար դիմադրեցին քրդական հարձակմանը եւ կռվի մեջ 70 հոգի սպանեցին քրդերից։ Այս դեպքն անչափ ուռճացվեց «Մշակի» էջերում եւ ստացավ մի մեծ ապստամբական շարժման կերպարանք։ Հայերը որպես թե կռվում էին նեստորական ասորիների հետ միացած։ Իգդիրից ստացված մի հեռագիր հայտնում էր, թե ապստամբներն արդեն տիրացել են Վանի բերդին։ Մինչդեռ իրականության մեջ ոչ միայն այդպիսի բան չկար, այլ, ընդհակառակը, սկսվել էր չափազանց վտանգավոր մի քրդական շարժում, որ միացրել էր առանձին, նույնիսկ իրար թշնամի ցեղերին՝ միացյալ ուժերով ընդհանուր արշավանքներ վարելու համար։ Շարժումը դեռ բացորոշ հակահայկական կերպարանք չուներ, բայց թուրքաց կառավարությունն ամեն կերպ աշխատում էր, որ շարժումն ստանա այդտեսակ ուղղություն։

      Այս շարժումների եւ մեծամեծ խմորումների

Скачать книгу


<p>29</p>

Ռափայել Պատկանյան (1830-1892) – Հայ նշանավոր գրող. մոսկովյան իր ուսանողական ընկերների (Գ.Քանանյան եւ Մ.Թիմուրյան) եւ իր անուն-ազգանունների կրճատմամբ 1852-ին կազմվել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը, որը հրատարակել է հիմնականում Ռ.Պատկանյանի գործերը։

<p>30</p>

Գրիգոր Արծրունի (1845-1892) – 1870-1880-ականների հայ իրականության ամենաերեւելի դերակատարը, ազնվական, Թիֆլիսի առաջին քաղաքագլխի որդին, քաղաքատնտեսության եւ փիլիսոփայության դոկտոր, հայ լիբերալիզմի առաջատար գաղափարախոսը, հայկական կյանքի վրա անգերազանցելի ազդեցություն ունեցած թերթի՝ «Մշակի» (1872) հիմնադիրը։ Նրա թերթում են տպագրվել արեւելահայ գրեթե բոլոր խոշոր հեղինակները։ Լեոն եռահատոր ուսումնասիրություն է գրել նրա մասին (Թիֆլիս, 1902-1905)։ Իրենց հուշերում նրան մեծ տեղ են հատկացրել Արծրունու ժամանակին անդրադարձած բոլոր հուշագրողները։