Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 52

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

Սուրմալուի գավառի Հախվերիս կամ Հախվերին գյուղն է, ուր նաեւ հայեր են ապրել։

      76

      Նույնի մասին Մ.Վարանդյանի այս տողերը մեկնաբանման կարիք չունեն. «Նախ փոքրաթիվ ձիավորներ էին այդ քրդերը, եւ տղերքը քիչ մը հագեցուցին վրեժխնդրության ծարավը՝ զանոնք կոտորելով» (նշվածը, էջ 69)։

      77

      Դատավարության ժամանակ ռուսներն այն մեկնաբանեցին որպես «Միացյալ Հայաստան», մինչդեռ դատվողները նշում էին տարբեր կերպ՝ «Միություն Հայաստանի», «Միություն Հայրենասիրաց» եւ այլն։

      78

      Ռուսերեն՝ «Ռուս հեղափոխականների միություն (դաշնություն)»։

      79

      Ռուսերեն՝ «դրոշակ»։

      80

      «Մշակ» թերթի անունից։

      81

      «Նոր-դար» ազգային-պահպանողական թերթի (1883-1916թթ.) անունից, որի հիմնադիրը եւ խմբագիրն էր Սպանդար Սպանդարյանը՝ Սուրեն Սպանդարյանի հայրը։

      82

      Քրիստափոր Միքայելյան (1859-1905) – Նախկին նարոդնիկ, ՀՅԴ երեք հիմնադիրներից, գաղափարախոսը, նաեւ «Դրոշակ» թերթի հիմնադիրը, զոհվել է ռումբ փորձարկելիս։

      83

      Սիմոն Զավարյան (1865-1913) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մինչեւ կյանքի վերջը ՀՅԴ բյուրոյի անդամ, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել պատանի հասակից՝ որպես նարոդնիկ։ Լեոն օգտագործում է «Սիմեոն» ձեւը, որ ուղղել ենք՝ հետեւելով դաշնակցական գրականությամբ ավանդվածին։

      84

      Խորեն Գալֆայան (Նար-Պեյ) (1832-1892) – Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, եպիսկոպոս, հասարակական գործիչ։ Եղել է Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության կազմում։

      85

      Գարեգին Սրվանձտյան(ց) (1840-1892) – Հայ առաջին եւ անգերազանցելի բանահավաքը, «Սասնա ծռեր» էպոսի առաջին գրառողը։ Եպիսկոպոս, որ մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872) գաղտնի կազմակերպության ստեղծմանը, «Սեւ խաչի» աշխատանքներին. հետապնդվել է օսմանյան իշխանությունների կողմից։

      86

      Շերեմետեւ Սերգեյ Ալեքսեեւիչ (1836-1896) – Կովկասի կառավարչապետ (1890-1896), գեներալ-համհարզ, գեներալ-ֆելդմարշալ։

      87

      Դաշնակցության հոգեւոր հայրերը համարվող (Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան եւ Ռոստոմ) անձանցից Սիմոն Զավարյանը միակն էր, որ նախնական կրթությամբ (Լոռի, գյուղ Այգեհատ) հայկական միջավայրից էր, իսկ մյուսների՝ հայ իրականությունից որոշակիորեն կտրված լինելուն իրենց հուշագրություններում անդրադարձել են ժամանակի բազմաթիվ հայ մտավորականներ։

      88

      Թերեւս պետք է լինի «քաղաքակրթության» (՞)։

      89

      Ռոստոմ (Ստեփան Զորյան) (1867-1919) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել որպես նարոդնիկ, ՀՅԴ ծրագրի տեսական մասի հեղինակը, «Դրոշակ» թերթի խմբագիր։

      90

      Լեզվական փոքր-ինչ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս եւ հետագա տողերի հեղինակները ոչ միայն ռուսահայեր են, այլ նաեւ ռուսական կրթությամբ անձինք, եթե իհարկե Լեոն ինքը միջամտություն

Скачать книгу