Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա. Վահան Թոթովենց

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - Վահան Թոթովենց страница 5

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - Վահան Թոթովենց

Скачать книгу

խոսքը միջերնիս, – վերջացրեց մայրս։

***

      Մինչև հիմա էլ չեմ մոռանա այն սարսափը, որ ես պատճառեցի իմ բարի մորը։

      Ամառ էր։ Տապից փախած՝ գնացել էի մեր տան մութ խզենը7 և պառկել էի հովանալու համար։ Չգիտեմ ինչքան էի քնել, երբ մեկն սկսեց իջնել ցած։ Ես աչքերս բաց արի և սկսեցի դիտել։ Հանկարծ ներքև իջնողը սարսափելի ճիչ արձակեց և փռվեց գետին։ Ես ցատկեցի անմիջապես, դրսից վրա հասան ընտանիքի մյուս անդամները։

      Գետին փռվողը մայրս էր։ Գրկեցինք և տարանք ննջարանը։ Զանազան կաթիլներով հազիվ կարելի եղավ զարթեցնել։ Ամբողջովին դժգունել էր, նայում էր վախեցած աչքերով, մեկ՝ մեկին էր հառում, մեկ՝ մյուսին – պարզապես հորս էր որոնում։ Վրա հասավ մեծ եղբայրս (մեծ եղբայրս տասներեք տարով փոքր էր մորիցս), անմիջապես գրկեց մորս գլուխը և հարցրեց

      – Ի՞նչ եղավ։

      Մորս լեզուն բացվեց։

      – Խզենը սատանա կար, – շշնջաց մայրս, – աչքերը բոցի պես կփայլեին։

      Մեծ եղբայրս կարծես ցնցվեց։ Նա կարծեց, թե մայրիկին մի բան էր պատահել, խելքին մի արատ էր հասել, բայց ես անմիջապես գլխի ընկա, մոտեցա մայրիկիս, գլուխս գրի նրա անուշաբույր կրծքի վրա և լացով ասացի

      – Խզենը պառկողը ես էի, սատանա չէր։

      Մեծ եղբայրս ուզեց պատմել ինձ, բայց մայրս թույլ չտվեց։

      Շրթունքների վրա, այնքան սարսափից հետո, ծաղկեց մի թեթև ժպիտ, գրկեց ինձ և ասաց.

      – Սատանայի աչքեր ունիս։

      Եվ գուրգուրանքով շոյեց նա իմ ոսկեգույն մազերը։

***

      Գիշերը ես վեր կացա իմ անկողնից և գնացի մայրիկիս մոտ։

      Տակավին իմ հոգին չէր հանգստացել նրան պատճառած սարսափից։ Մինչև առավոտ ես քնեցի նրա անկողնում՝ վզովը պինդ փաթաթված։

      Առավոտյան երբ նայեցի մայրիկիս աչքերին և հոգով ընկղմվեցի նրանց պայծառության մեջ՝ նրա ժպիտն օրորեց իմ հոգին։

***

      Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։

      Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։

      Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։

      Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

      Ասում էին, որ մեզանից մեկ ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

      Մորս կաթը լինում էր հորդահոս։ Գնում էինք, խնդրում կաթ չունեցող մայրերից, որպեսզի իրենց լղար երեխաները տան մորս կերակրելու։

      Ես պայծառորեն հիշում եմ, դեռ 3 – 4 տարեկան, որ նստում էի մորս գիրկը և սկսում էի ծծել կաթը։ Մայրս մի մատով սեղմում էր ստինքը, որպեսզի քթիս փոքրիկ ծակերն ազատվեն շնչելու։ Ծծում էի անհագ և փստփստացնելով, ամբողջ հագագս լցվում էր թանձր կաթով։ Հիշում

Скачать книгу


<p>7</p>

ներքնահարկ