Սալբի. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Սալբի - Րաֆֆի страница 15
– Բա, չե՞ք լսել, ասում են գիշերով մարդագայլը ման է գալիս :
– Տեր ողորմյա, – գլուխը շարժելով կրկնեց պառավը: – Դեռևս շատ այդպիսի բաներ կլսեն մեր մեղավոր ականջները…: Բայց դուք ե՞րբ եք լսել, Խաթուն-Բաջի, – խոսքը փոխեց պառավը:
– Արդեն մեկ շաբաթ է, այդ զարհուրելի լուրը պտտվում է, – շարունակեց Խաթուն-Բաջին. – ասում են մի քանի գյուղերից մարդագայլը հափշտակել է գառներ, ոչխարներ, այլև՜, քա՜ր դառնա նրանց ծնողների սիրտը… – խլել է օրորոցներից տղաներ…
Պառավ Մարթան վերջին խոսքը լսելով զարհուրեց:
– Այդ աստուծո պատիժն է, որով կամենում է խրատել մեղավոր մարդոց, – ասաց նա. – մի անգամ ևս մարդագայլը երևաց, երբ ես իմ հոր տանը աղջիկ էի:
– Բայց այս վերջինը խիստ շատ կատաղի է, – պատասխանեց Խաթուն-Բաջին:
– Անտարակույս, դա մի դև է լինելու, որ մի սուրբի անեծքով ստացել է գայլի կերպարանք: Քրիստոսն էլ հրամայեց, որ դևերը մտնեն խոզերի մեջ:
– Չէ՜, Մարթա, հոգիս, ասում են մարդագայլը եղել է մի վանքի վարդապետ, Կ… գյուղացի Թոմաս անվամբ: Այդ պատճառով նա խոսում և խաբում է մարդկային լեզվով: Մի գիշեր նա մի ջրաղացի դուռն է բախում. «բաց արեք, խեղճ ճանապարհորդ եմ, – ասում է նա, – բուքը և բորանը ինձ խեղդում են, ողորմություն արե՜ք, հոգի ազատեցեք, ես մի հայ մարդ եմ…», ջաղացպանը բացում է դուռը և զարհուրում է, տեսնելով ահագին մարդագայլը ներս մտած: Այս խոսքերը պառավ Մարթայի վրա սարսափ են ազդում. նա սկսում է մունջ խաչակնքել յուր երեսը և աղոթք կարդալ:
– Մարդագայլը վնաս չէ՜ տալիս ջաղացպանին, որովհետև նա վառում է թոնիրը և սոված մարդագայլի համար «շոթեր» է թխում: Նա անհագ կերպով ուտում է: Եվ որովհետև երկար ժամանակ նրա մարմնի վրա բույն էին դրել լվերը, ոջիլները և անիծները, նա մերկանում է յուր գայլի մուշտակից, որ այն փոքրիկ ուտող-մաշող գազանները թոթափե թոնրի կրակի մեջ: Ջաղացպանը զարմանում է տեսնելով թոնրի շրթան մոտ նստած մի սև վարդապետ գայլի մուշտակը ձեռքում: Նա հարձակվում է նրա վրա, որ խլե մուշտակը և կոխե թոնրի մեջ, որ այրվի: Բայց մարդագայլը իսկույն աներևութանում է…:
– Վա՛յ քո հոգուն, վարդապետ, որքան նա սիրում է գայլի մուշտակը, որ մարդկությունից գազանի փոխվելով՝ հափշտակե և ուտե մարդոց և ոչխարների միս… – ասաց պառավ Մարթան անկեղծ պարզամտությամբ17:
Համարյա ամեն օր ծերունի Մկրտչի տանը տեղի էին ունենում այդ օրինակ կախարդական տեսարաններ, և ամեն օր փոքրիկ Սալբին լսում էր այդպիսի առասպելաբանական զրույցներ յուր վարժուհուց և նրա այցելուներից: Եվ այսպես սնոտիապաշտությունը, յուր բոլոր այլանդակ կերպարանքներով, սկսված մանկության մատաղ հասակից նրա հստակ և մաքուր սրտի վրա խոր կերպով տպավորվում էր:
Բոլոր այցելուներից ավել, պառավ Մարթայի գիտության մասին նրա ամուսինը մեծ համարում ուներ: Այս պատճառով, նրա առտնին հասարակ խոսակցությունը յուր կնոջ հետ ավելի հետաքրքիր էր յուր սնահավատության հատկություններով: Օրինակ, շատ անգամ, ծերունի Մկրտիչը, եկեղեցուց կյուրակե օրերը տուն դառնալով, երբ ճանապարհին գլուխը մի փոքր տաքացած է լինում «արաղ» – ով, ներս է մտնում և յուր խռպոտ ձայնով «ողորմի աստված » ասելով` նստում է թոնրի մոտ, յուր կնոջ կողքին: Նա լուռ է.նրա երեսի խորհրդավոր գծագրությունը ցույց է տալիս, թե նա մի բանի