Սալբի. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Սալբի - Րաֆֆի страница 16

Սալբի - Րաֆֆի

Скачать книгу

Սալբին յուր վարժուհու մոտ ոչ միայն կար ու ձև էր սովորում, այլև կարում էր գեղեցիկ ասեղնագործած նկարներ, պատրաստում էր յուր հարսանիքի հագուստը, որ նրա կյանքի հանդիսավոր օրերի փառավոր զգեստը լինելով` լինելու էին – նրան գերեզմանի պատանքը: Նույնպես պառավը սովորեցնում էր նրան բարոյական և իմացական խրատներ, որ անհրաժեշտ էին ամեն մինի առօրյա կյանքի մեջ: – Օրինակ, – ասում էր նա, – մի շուն, որ երկար ժամանակ ծառայում էր մի տան մեջ, երբ սատկում է, նրա գլուխը բակի դռան շեմքի տակ թաղելը օղուրով է (բարեհաջող է): Խուզած մազերը ոտքի տակ ձգես – գլուխդ կցավի, պետք է ջրի մեջ գցել: Կտրած եղունգները մի բանի մեջ փաթաթած պատերի ճեղքում դնելու է, որովհետև մյուս կյանքում կպահանջեն: Կրակի վրա սառն ջուր ածելը մեղք է: Տաք ջուրը գետնի վրա ածելու լինիս – դևերը կբարկանան, պատահմամբ կթափվի նրանց երեխաների վրա, որոնք աներևութապես ման են գալիս տան մեջ: Ագռավի կռնչալը արևամուտից հետո՝ չար բան է գուշակում: Շների տխուր ոռնալը մահաբեր է: Թոնրի կրակի բոցերի կամ թխած լավաշի սուլելով ձայն հանելը – սով կբերե: Բայղուշի (բու) ձայնը – ավերում է գուշակում: Մարին երբ աքաղաղի պես է խոսում, եթե նրա գլուխը չկտրես – տերը կմեռնի: Պառավը շատ անգամ ասում էր յուր աշակերտուհուն զանազան սովորական բաների մասին. թե կաչաղակին ո՜վ է իմաց տալիս, երբ նա խաբարներ (լուրեր) էր բերում. աղունակի (աղավնու) միս ուտելը ինչո՞ւ է մեղք. ճնճղուկին ո՜վ անիծեց. կամ Սողոմոնը ո՞րտեղից էր սովորել թռչունների լեզուն, և ինչ գաղտնիք ուներ նրա մատանին:

      Պառավը երկար խոսել գիտեր հրեշտակների, սերովբեների, քերովբեների, դևերի, սատանաների և «մեզնից աղեկների»մասին: Նա պատմում էր խիստ զարմանալի բաներ արքայությունից և դժոխքից, թե արքայության ճանապարհի վրա մի մեծ հրեղեն գետ կա, որ վառվում է ծծմբով և նավթով (քարյուղ), նրա վրա կա մի մազե կամուրջ, արդարները առանց վնասի անց են կենում, բայց մեղավորների ոտները սայթաքում են և նրանք գլորվում են հրեղեն գետի մեջ, որ տանում էր դեպի դժոխքը:

      Նա ասում էր, եթե մի երիտասարդ աղջիկ խոսում և ծիծաղում է մի նորահաս երիտասարդի հետ, որ նրա ազգակից չէր և կամ յուր երեսի և մարմնի վրա արվեստական խալեր էր շինում՝ նա երբեք չէր կարող անցնել մազե կամուրջից, այլ ընկնելով հրեղեն գետի մեջ, օձերի և կարիճների բաժին պիտի դառնա:

      Պառավը սովորեցնում էր նրան և շատ «դրոց» բաներ, թե ո՜րպես Քրիստոսին տվին մի րաբիին աշակերտելու, և Քրիստոս առանց այբ և բենը սովորելու՝ կարդում էր թովրաթը. րաբիի մոտից արտաքսվելով` աշակերտում է մի ներկարարին և միևնույն կարասի մեջ ներկում է ամեն գույներով կտավներ: Ուրիշ շատ բան է պատմում Հիսուսի և Հովհաննեսի մանկությունից, և նրանց կատարած հրաշագործություններից, որոնցից և ոչ մինը չէ գտնվում մեր ընդունած Ավետարանի մեջ. նա շատ անգամ ծիծաղելի եղանակով պատմում էր, թե ինչպես մի օր Քրիստոս և Մուհամմեդը դաշն կապեցին, որ գետնից կաթի աղբյուր բխեցնեն. Մուհամմեդը գիշերով գետնի մեջ թաղել տվեց կաթով լիքը տիկեր, և մի հնար բանեցրեց, որ գավազանը զարկելուն պես դուրս հոսեր կաթը: Առավոտյան, երբ գնացին որոշված տեղը, Քրիստոս գավազանը գետնին զարկելուն պես կաթ բխեց, բայց Մուհամմեդը ոչինչ չկարողացավ անել, որովհետև խոզերը գիշերով պատռել էին յուր թաղած տիկերը, այդ պատճառով Մուհամմեդը պատվիրեց մուսուլմաններին խոզի միս չուտել: Նա պատմում էր խոտաճարակ ճգնավորի, անառակ որդու և «աճուճ-պճուճների» մասին: Խրատում էր

Скачать книгу