Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 21
Իմ մտատանջությունը, իմ նույն ժամուն տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սագոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպ ինձ այս խոսքերով.
– Կե՛ր, սիրտդ բաց արա՛, ի՞նչ ես ռեխդ թթվացրել ձմեռվա երկնքի պես: Չլինի՞ թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի. – «ա՜խ, ի՞նչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ա՜խ չեկավ, որ ուտե»… Իմ խեղճ մայրն էլ այս խոսքերը լսելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ… խա՜… խա՜… խա՜… – Դու էլ, Ֆարհատ, մյուս անգամ մորդ եփած փլավը չե՜ս ուտի…
Նա սկսեց դարձյալ ծիծաղել: Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող: Արևելյան կերակուրների այդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այն է զատկական տոնի օրը: Բայց իմ ցավը փլավը չէր, ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրանց քառասուն օրվա պասը բաց անել: Ինձ միայն դուր չեկավ Սագոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը. ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Կարոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով.
– Խմի՛ր:
– Այսքանը չեմ կարող խմել, – պատասխանեցի ես հրաժարվելով:
– Խմի՛ր, կսովորես… – ասաց նա ժպտելով:
Ես դարձյալ հրաժարվեցա:
– Ես էլ առաջ գինու հոտը առնելիս հարբում էի. – մեջ մտավ Սագոն, – բայց հիմա՞…
– Հիմա ուրիշները քո հոտը առնելիս հարբում են… – վրա բերեց երկու անծանոթ երիտասարդներից մեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր:
Ես ընդունեցի Կարոյի ձեռքից գինու գավաթը և դատարկեցի մինչև կեսը. այդ առաջինն էր մինչև այնօր, որ միանգամից այնքան խմեցի:
Խոսակցությունը գնալով ավելի կենդանանում էր. գինու գավաթը արագությամբ պտտվում էր. լուռ էր միայն Ասլանը, թեև նա ևս ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր:
Ինձ բոլորովին անծանոթ մնացին երկու երիտասարդները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, իսկ մյուսին Ջալլադ: Ովքե՞ր էին նրանք կամ ո՞րտեղացի, – ես չկարողացա գիտենալ. միայն ինձ երևում էր, որ Զեյթունի կողմերից պետք է լինեին, և նրանց թե հագուստի ձևերը և թե բարբառը հաստատում էին իմ կարծիքը: Չգիտեմ, թե ինչո՞ւ ես այնպես հակակրությամբ էի վերաբերվում դեպի այդ երկու վիթխարի տղամարդիկը, որոնց թե խոսակցությունը, թե վարմունքը և թե դեմքերը արտահայտում էին կատաղի վայրենություն:
Ընթրիքը վերջացավ, երբ տկճորից գինին սպառվեցավ: Խարույկի վրա ավելացրին փայտ և կրկին մինարեթի մթին կամարները սկսեցին փայլել ծիրանի լուսով:
Այդ միջոցին նրանք սկսեցին խոսել ինձ բոլորովին անհասկանալի մի լեզվով: Խոսակցությունը, որ սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկանալով, հասավ տաք վիճաբանության: Ասլանը նույնպես սառն և հանդարտ կերպով վիճում էր, որպես ընթրիքի ժամանակ խմում էր: Սագոն չէր դադարում անընդհատ շատա-խոսելուց. նրա կատվի դեմքը բարկությունից բոլորովին լրջացել և ճակնդեղի գույն էր ստացել: Կարոն հանդարտ էր, որպես միշտ. բայց նրա ճակատի երակները