Դավիթ Բեկ. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 14

Դավիթ Բեկ - Րաֆֆի Столетие геноцида армян

Скачать книгу

իջևան: Այստեղ սպասում էր նրան մի երկրորդ մարդ: Նա բարձրահասակ, ցամաք կազմվածքով և բավական շնորհալի դեմքով մի ծերունի էր, որի սպիտակ, փառահեղ մորուքը, ներկված լինելով հինայով, ստացել էր ծիրանի գույն: Նա նույնպես խրած ուներ իր քիրմանի շալի թանկագին գոտիի մեջ մի զույգ ատրճանակ և երկայն թուրը, արծաթե կոթով և արծաթե պատյանով, դրած էր ծնկների վրա: Նա ծալապատիկ նստած էր նախշուն գորգի վրա և թիկն էր տված կարմիր մախմուրով պատած փափուկ մութաքաներին, որ բերված էին խանի հանդերձատնից հարգելի հյուրերին պատվելու համար: Տեսնելով Դավթին, նա անհամբերությամբ հարցրեց.

      – Ի՞նչ լուր բերեցիք…

      Դավիթը թաքցրեց նրանից, թե Սյուրին, իր աղջիկը, չընդունեց նրան, չկամեցավ տեսնվել հոր հետ: Այդ անպատվությունը կարող էր պակասեցնել Դավթի կշիռը իր խոսակցի աչքում, կարող էր կոտրել նրա համարումը: Դավիթը սովորություն ուներ պարծենալ իր աղջկանով և ամենին ցույց տալ, թե նրա միջնորդությամբ ամեն դժվարին գործ իր ձեռքում հնարավոր էր, որովհետև Ֆաթալի-խանի սիրելի խանումը նրա աղջիկն էր, և ամեն բան անել կտար իր ամենակարող ամուսնին: Սյուրիի հետ չտեսնվելու պատճառը, ասաց նա, տիկնոջ մի փոքր տկարությունն է, որի համար նա ոչ ոքի չէ ընդունում այսօր: Բացի դրանից, ասաց նա, այս գիշեր պատահել է տիկնոջ հետ մի անախորժ դեպք, և հաղորդեց նրա մազերի կտրվելու պատմությունը, ավելացնելով, թե այդ շատ լավ է պատահել, որովհետև դրա համար գուցե կարտաքսվեն խանի հարեմից մի քանի անզգամ կնիկներ, որոնք միշտ նախանձում էին Սյուրիի փառքին: Գալով դահճից ստացած տեղեկություններին, Դավիթը ասաց, թե դահիճը ոչինչ չէ կարողացել հաջողացնել… միայն թաքցրեց, որ արգելառիթը եղել է Սյուրին…

      – Դա շատ վատ է… – պատասխանեց ծիրանի մորուքով մարդը և ընկղմվեցավ խորին մտածության մեջ: Նրա բազմահոգ դեմքից երևում էր, որ խնդիրը խիստ ծանր և կարևոր էր, թե շուտով պիտի ոչնչանային ահագին հույսեր, թե այդ հույսերը կախված էին մի պատանու մահից… որը չհաջողվեցավ…

      Այդ փառահեղ մարդը Կարմիր վանքի կամ Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլն էր. հայոց հարուստ և ազդեցության տեր իշխաններից մեկը:

      – Այդ վատ եղավ… – կրկնեց նա փոքր-ինչ վրդովված ձայնով. – դրանից հետո մեզ ի՞նչ է մնում անել… Ես հույս ունեի, որ Հյուսեինը (դահիճը) կկատարե մեր ցանկությունը… բայց բոլորը ոչնչացավ…

      Նա սպասում էր Դավթից ստանալ մի մխիթարական պատասխան, բայց այս վերջինը, չնայելով իր սատանայական խորագիտությանը, այն աստիճան շփոթված, այն աստիճան մոլորված էր մտքով, որ չգիտեր, թե ի՞նչ խորհուրդ պետք էր տալ:

      Այդ երկու հայ մելիքները հագնված էին բոլորովին պարսից ավագների ձևով. գլխներին դրած ունեին բուխարայի սև մորթից երկայն գդակներ, հագել էին նուրբ մետաքսից կարմիր գույնով կաբայ (պատմուճան), որ իջնում էր ծնկներից ցած, և նրա վրա կանաչ մահուդից ջյուբբա (վերարկու), որ հասնում էր մինչև գետին: Մեջքները պնդած էին Քիրմանի գույնզգույն շալից հաստ գոտիով: Երկուսի էլ գլուխների մազերը բոլորովին ածելած էին, թեև հայերը սովորություն ունեին ածիլել գագաթի մեջտեղը միայն: Երկուսի էլ մորուքները և ձեռները ներկված էին հինայով: Երկուսն էլ խոսում էին պարսկերեն, երբ սպասավորը ներս էր մտնում և նրանց ղեյլան էր մատուցանում ծխելու համար: Բայց երբ նա դուրս էր գնում, սկսում էին հայերեն խոսել,

Скачать книгу