Պատմվածքներ. Հովհաննես Թումանյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ - Հովհաննես Թումանյան страница 2
– Ո՞ւր ես գնում… աներդ խանը ձեռին դռնեդուռը ման ա «գալիս, ալիր չի գտնում… մեր կողմերը սով ա, սո՜վ…
– Կամա՛ց… կիմանա, – դեպի կինն ակնարկելով ահով շշնջաց շիրակեցին և էլ ոչինչ չիտսաց:
«Ո՞ր կողմը գնամ, մտածում էր նա. ո՞ւր տանեմ կինս, էրեխաներս…»
«Վերադառնա՞մ… – մտածում էր լոռեցին. – բայց ինչ ասեմ կնոջս… բայց երեխաներս քաղցած առաջս կվազեն…»
– Քա՜ մթնում ա, – մի քանի անգամ արդեն Նազլուն ետևից մարդուն կանչել էր կիսաձայն: Նա հիշեցնում էր, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու:
Բայց մարդը ամաչում էր ետ մտիկ տալ, կնոջ երեսին նայել: «Ինչ պատասխան տամ սրան… որ կողմը գնամ», մտածում էր նա:
Եվ երկու գյուղացիները Զամանլվի հովտում նստած մտածում էին:
– Գիտե՞ս ինչ կա, Գոքոր, – հանկարծ գլուխը վեր քաշելով խոսաց լոռեցին:
– Ի՞նչ կա:
– Մեր գեղումը մի հարուստ մարդ կա. Եգոր աղա են ասում, մի կատաղած շան տղա. էս րոպեին էլ ամբարներն ու հորերը լիքը հաց ունի: Ով որ նաղդ փող ա տալիս` թաղարը երեսուն մանեթով հաց ա տալիս, ով չէ` թամասուկ ա տալիս թաղարին քառասուն մանեթ, մանեթին էլ ամիսը տաս շահի կամ երեք աբասի շահ:
Պա՛հ, անիսափ մարդ, – բացականչեց կռոն, – նրանից, ո՞վ կվերցնի:
Տո՜, ես վերցնում էի, չտվեց, – շարունակեց Անդրին. – հմի գիտես ի՞նչ կա:
– Ի՞նչ կա:
– Դու ղոչաղ մարդ ե՞ս, թե չէ…
– Ինչ ասեմ, ախպեր… – և շվարած շիրակեցին չգիտեր ինչ պատասխան տա:
– Գիտես ի՞նչ կա, – խոսքը փոխեց Անդրին. տեսնելով, որ դժվարության մեջ է դրել խոսակցին:
– Ի՞նչ կա:
– Աստոծ վեր կունի, որ մի մարդի ամբար լիքը հաց ըլի, ու նրա հարևանը սովից մեռնի՞:
– Իսկի մարդն էլ չի էդ բանին հավանիլ, – համաձայնեց Գոքորը. – էդ անօրենություն ա:
– Չէ՛. արի կարճ քեզ մի ուրիշ բան ասեմ:
– Մի բան ես ուզում ասես, սիրտ չես անում, խնամի Անդրի, – նկատեց շիրակեցին. – ինձանից արխեին կաց, ինձ չես ճանաչում դու:
– Որ քեզ մի քանի թաղար ցորեն տամ, կարո՞ղ ես հասցնել Շորագյալ, – վերջապես հայտնեց Անդրին:
Այս խոսքերի հետ Գոքորի սովից նվաղած աչքերը փայլատակեցին:
– Քանի՞ թաղար, – գոչեց նա ուրախացած, – տա՞սը… քսա՞ն… ե՞րբ կտաս… Եգոր աղի՞…
– Սո՛ւս, գոռգոռալ մի… – զգուշացրեց Անդրին, – ամա գիտես, ուրիշ մարդ չպետք է իմանա… գիշերով պետք է անցկացնենք… այ այս մոտիկ սարերով… – նա ձեռքը մեկնեց դիմացի սարերին:
Այդ րոպեին վերևից մի գոռոց բարձրացավ. «Ա՛յ տղերք, ո՞վ եք, հե՜յ»:
Մեր ծանոթները ցնցվեցին, և ետ նայելով տեսան վերևից մի ուրիշ Գրանցի է գալիս. նա գոռգոռալով ուշունց էր տալիս, թռչկոտում, վազում էր դեպի ցած:
Այս տարօրինակ ուրախ տրամադրությունը զարմացրեց գյուղացիներին. «ո՞վ պետք է լինի, այսպես ուրախ այս աղետի ժամանակ, երբ ժպիտը մեղք է համարվում, եթե միայն խելագար չի…», մտածում էին նրանք. կարծես նրանց կասկածն ավելի հաստատելու համար մոտեցողը բարձրացրեց յուր գլխարկը և հարբած քեֆ անողի նման սկսեց աղաղակել. «հե՜յ-հե՜յ»:
Գոքորն