Պատմվածքներ. Հովհաննես Թումանյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ - Հովհաննես Թումանյան страница 6
– Քո՛ւրդը, քո՛ւրդը… – աղաղակեցին երեխաները, և տանըցիք նոր ճաշերն ավարտած, թմփթմփալով սրնգի ձայնին դուրս եկան պատշգամբը, նայելու աղքատ քուրդին:
Ավելի ոգևորված` քուրդը կրկնապատկեց եռանդը, աշխատում էր ցույց տալ յուր բոլոր շնորհքը զանազան ծամածռություններ ու խեղկատակություններ անելով… Եվ նա հասնում էր յուր նպատակին. վերևից հրճվում, ուրախ կրկչում էին:
Բայց նրանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչու ինքը` պարողը չի ուրախանում, ինչու մենակ նա է տխուր…
Եվ ի՞նչ կավելանար աղքատ քրդին, եթե մեկն այդ հարցներ: Նրան մի քանի կոպեկ սև փող էր հարկավոր, առավ դուրս եկավ:
Մտավ ուրիշ բակ:
Պատրաստվում էր դարձյալ յուր պարն սկսելու, երբ մեկը հարցրեց.
– Ո՞րտեղացի ես, տղա՛:
– Սասունիցն, աղա:
– Հապա ո՞ւր ես եկել:
– Ես չոբան էի, աղա. թուրքեր մեր գեղ քանդեցին… իմ ոչխար լե թալլեցին…
Նա բաց արավ կռան տակը, որտեղ երևում էր խանչալի տված լայն վերքի սպին, քոլոզը վերցրեց, ցույց տվեց գլխի պատռվածը, երևի դրանով ուզում էր ասել, թե հեշտ չի տեղի տվել, թշնամուն, և դարձյալ ծածկելով` սկսեց յուր սրինգն ածելու պարել:
– Где это Сасун, папа? – հորը փարելով հարցրեց օրիորդը:
– Это там… далеко, – ձեռը թափ տալով, իբրև պատասխանեց հայրը և շարունակեց «ղնջռտալով» նայել աղքատ սրնգահարին, որ, զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով, պար էր գալիս ներքև` բակում:
Զվարթ էր նրա սրնգի ձայնը, պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին նրա թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև…
Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածված, ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը: Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ցավալի տեսարան:
ՔԱՋԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
«…Քաջ լոռեցիք էլ որ իմացան, էլ դինջություն չունեին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց մեջը բերեն, պատիվ տան: Մեկ ամսաչափ էլ էստեղ մնաց (Աղասին)…»
«Վերք Հայաստանի»
I
182… թվականին բացվեց Երևանի պատերազմը: Ռուսաց զորքը դեռ չէր հասել պատերազմի բեմը, և սանձարձակ պարսիկներն ասպատակելով, կողոպտելով Շիրակը, Փամբակն ու Աբարանը, առաջ էին գալիս:
Հասան խանի խաժամուժ հրոսակներն արդեն Խըլղարաքիլիսեն քանդել, Ղշլաղը կրակել, Մեծ Ղարաքիլիսեն ավերել, ռուսաց սակավաթիվ զորքը ջարդել, Լոռու ձորերի բերանն էին հասել:
Նրանց առաջից փախչում էր զարհուրած հայոց ժողովուրդը. փախչում էր ամեն բան թողած, յուր չոր գլուխն առած, որ ետևից եկող թշնամուց ու մահից պատսպարվելու մի տեղ գտնի:
Պարսիկների այս բարբարոսական շարժումը ոգևորեց, ոտի կանգնեցրեց իրանց կրոնակից Ղազախ–Բորչալվի թուրք ցեղերին, ուր դեռ չէր հասել Հասան խանը: Այս կողմերից էլ հալածվեցան, տեղից ու գեղից պոկ եկան, փախստական դարձան հայերը, և Փամբակ, Շորագյալ, Աբարան, Ղազախ, Բորչալու տակնուվրա եղան, դատարկվեցան մի քանի օրում:
Այս բոլոր հալածականներն ամեն կողմից փախչում-թափվում էին Լոռու ամուր ձորերը, մինչև կհասնեին