ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան страница 17

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան

Скачать книгу

իր մարդաշատ անցուդարձով, հին Բաքուն՝ Իչարի Շահարն էր երևում, հրետանու անցքերով հաստաբեստ բարձր բերդապարսպից այն կողմ, արևի տակ փայլող ձյութածածկ տափարակ կտուրներով, քարվանսարայներով, բաղնիքներով, մզկիթներով, մուեձինի՝ նամազի հրավիրող թախծորուն կանչով ու դեպի ծով իջնող սարդոստայնային նեղլիկ փողոցներով, երևում էր և ծովը, ուր խարիսխ նետած նավի վրա անդադար պտտվում էին ճայերը, երբեմն սլացիկ նետվում ջրերի մեջ: Մինչև կենտկոմի նոր շենքի կառուցումը ծովն այստեղից լրիվ երևում էր, իսկ հիմա՝ միայն մի մասը: Գարնանային արևի տակ ջրերը կուրացուցիչ շողում էին, անդրադարձնելով արևի պայծառ ճաճանչները: Երկինքը նույնպես կիսված էր երևում իմ առանձնասենյակից: Կիրովի անվան զբոսայգու բարձունքն իրենով ծածկում էր երկնքի մի մասը և թվում էր Կիրովի հոյակերտ արձանը՝ ձեռքը պարզած առաջ, դեպի ներքևում սփռված քաղաքն ու ծովը, ոչ թե բարձրունքի վրա, այլ բարձր երկնքում էր կանգնած:

      Ես դուրս եկա միջանցք և, թեքվելով ձախ, մտա ընդհանուր բաժին:

      Լորաննան նստած էր տեղում, նրա դիմաց՝ Լեոնիդ Հուրունցը՝ ցորնագույն ալեխառն մազերը մի կողմի վրա թափած, խնդումերես ու զվարթաբարո մի մարդ:

      – Ընկեր Հուրունց, ծանոթացեք, – ներկայացրեց Լորաննան, – մեր գլխավոր խմբագրի տեղակալն է: Ծնողները Ղարաբաղից են, բայց ինքը Սումգայիթում է ծնվել:

      Որպես գրողի՝ ես Հուրունցին, իհարկե, գիտեի, կարդացել էի նրա գրքերը, հատկապես «Ղարաբաղյան պոեմ» վեպը՝ տոգորված քնքշանքով, անաղարտ սիրով ու ռոմանտիզմով, բայց իրեն՝ Հուրունցին, տեսնում էի առաջին անգամ:

      – Ղարաբաղցի ե՞ս, – նստած տեղից ձեռքը մեկնելով աշխուժորեն ասաց նա: – Ասա ինչի՞ ես հարցնում՝ առանց էն էլ երևում է՝ բոյով, բուսաթով, աստղով: Ղարաբաղցիները բոլորն էլ էդպես են՝ բարձր, գեղեցիկ: Մեր Բագրատ Ուլուբաբյանի ասած՝ սերմացու ժողովուրդ: Ամուսնացա՞ծ ես, – լայն ժպիտը դեմքին, հարցրեց նա:

      Տարուբերեցի գլուխս՝ «ոչ»: Հուրունցը մտերմիկ, հարազատորեն նայեց ինձ:

      – Քո տարիքում ես արդեն երկու անգամ բաժանվել էի, իսկ դու դեռ չես էլ ամուսնացել:

      – Ժամանակ չունի, – խորամանկ ժպտաց Լորաննան:

      – Թե՞ ժամանակ չեք տալիս, – ծիծաղեց Հուրունցը: – Մարդ ջահել ժամանակ ապրում է, որպեսզի սիրի: Հասուն տարիքում սիրում է, որպեսզի ապրի… Իմ առաջին կինը Թաթուլ Հուրյանի կնոջ՝ Մանյայի քույրն էր, դե, քանի որ Թաթուլի հետ մոտ ընկերներ էինք ու երկու քրոջ հետ էինք ամուսնացել, որոշեցինք նույն ազգանունը կրել, նա՝ Հուրյան, ես՝ Հուրունց… Էհ, աշխարհում ջահելությունից լավ բան չկա, – շարունակեց նա, – նրանից թանկ էլ ոչինչ չկա: Երբ առկա է ջահելությունը, սոսկ մի երկու չնչին մանրուք է մնում՝ լիարժեք զգալու երջանկության հմայքը: Այնպես որ՝ քանի ջահել եք, ամեն օր ժպտացեք լուսավոր ժպիտով, զվարճալի ինչ-որ բան գտեք կյանքում: Հարկավոր է ժպտալ ու երազել: Ինչպես ասում են՝ գնա երազանքիդ ետևից և այն քո առջև դուռ կբացի այնտեղ, ուր առաջ անառիկ պատ էր: Երբ մարդ դադարում է երազել՝ նա համարյա մեռած է արդեն: Մեր շուրջն ինչքան մարդիկ կան, որ մեռած են, բայց իրենք դա չեն էլ գիտակցում նույնիսկ: Մեծ տարբերություն կա ծերանալու ու մեծանալու մեջ, – ասաց Հուրունցը մի փոքր դադարից հետո: – Եթե դու երեսուն տարեկան ես ու ողջ տարին բազմոցին պառկած ոչինչ չես անում՝ կդառնաս երեսունմեկ: Դժվարին ոչինչ չկա՝ մեր տարիքին մի տարի ևս ավելացնելու մեջ: Այսինքն, դրա համար տաղանդ կամ ձիրք ամենևին պետք չէ: Ձիրքն ու տաղանդը հենց այն է, որ կարողանաս այդ

Скачать книгу