ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան страница 21

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան

Скачать книгу

Այվազյանը, Արշավիր Դարբնին, Գարեգին Բեսը, Լեոնիդ Հուրունցը և շատ ուրիշներ հարկադրված եղան հանրապետությունից հեռանալ: Ո՞ւր մնացին Բաքվի մի քանի տասնյակ հայկական դպրոցները, մշակույթի տները, գրադարանները, տպարանները, ինստիտուտն ու թատրոնը, որ անխափան գործում էր հազար ութ հարյուր յոթանասուն թվականից ի վեր: Ինչո՞ւ Ղարաբաղի գրողները, ովքեր հինգ-վեց տարին մի անգամ փոքրիկ մի բրոշյուր տպագրելու իրավունք ունեին միայն, երկարամյա հետապնդումներից հետո ստիպված եղան փախչել՝ Բագրատ Ուլուբաբյանը, Բոգդան Ջանյանը, Ժան Անդրյանը, մյուսները, որոնք Երևանում անգամ պրծում չունեն Կևորկովի ճանկերից:

      – Քո կարծիքով, ուրեմն, այստեղ ոչ մի կարգին գրող չկա: Ես էլ գրող չեմ, հա՞, – կատաղի ցասումով բացականչեց նախկին գլխավորը: – Իմ երկերի երկհատորյակը իզո՞ւր են տպել, Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծի կոչում ինձ իզո՞ւր են տվել:

      – Ժողովրդական բանաստեղծի կոչում քեզ տվել են նրանք, ովքեր քո գրածները կարդալ չեն կարող: Դա հիմարություն է, իսկ հիմարությունը, եթե ճշմարտության տեղ է դրվում՝ սարսափելի է:

      – Փառք աստծո, – դանդաղ, բառերը ձգելով արտաբերեց նախկինը, – որ ո՛չ դու և ո՛չ էլ քո նմաններն են որոշողը, թե ում կարելի է տիտղոս ու կոչում տալ և ում՝ ոչ: Փառք աստծո, – կրկնեց նա՝ մոտենալով դռանը:

      – Գնա, գնա, իմ ասածներից մենակ դա՞ կպավ քեզ, հա, – առերևույթ հանգստություն պահպանելով, քմծիծաղ տվեց Հուրունցը: – Գնա, հատուկ խանութից մթերք կբերեն, տանը չես լինի: Հատուկ խանութ, հատուկ հիվանդանոց, հատուկ հյուրանոց, հատուկ ռոճիկ ու հավելավարձ, հատուկ դեղատուն, հատուկ զուգարան, լրիվ հատուկ՝ ծննդատնից մինչև գերեզմանատուն, լրիվ հատուկ և լրիվ ժողովրդից անջատ: Հասել են իրենց պայքարի վերջնական նպատակին՝ կոմունիզմ են կառուցել, յուրաքանչյուրից՝ ոչինչ, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի, իսկ պահանջմունքներն այնքան մեծ են, որ իսկական կոմունիզմ առայժմ հաջողվել է կառուցել միայն իրենց համար:

      Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն ոչինչ չասաց, լուռ, զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը, անողոք չարախնդությամբ նետեց.

      – Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ, – և շրխկոցով փակեց դուռը:

      Տիրեց երկարատև լռություն:

      Արինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:

      – Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են, – ի վերջո լռությունը խախտեց Սաղումյանը: – Ինքը մահճակալի տակ թաքնված տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծռտի-մռտի հուշեր է գրում… Գնաց հաղորդելու, – ավելացրեց նա:

      – Գիտեմ, – ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց: – Եվ ո՞ւր է հասարակությունը, Հարություն, – նորից խոսեց Հուրունցը: – Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես մտածում, ի՞նչ են մտածում կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին:

Скачать книгу