ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան страница 24

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան

Скачать книгу

ձայներով պաղպաղակ էր վայելում, նրանց անհոգ ծիծաղը տարածվում էր այգով մեկ…

      – Նա պարտավոր է խմբագրել ուրիշի նյութերը, չի անում ու, պարզ է, չի էլ կարող անել, – ասաց Սաղումյանը Թելման Կարաբաղլի-Չալյանի հասցեին: – Այդքանը հերիք չէ, մեկն էլ պիտի նստի ու այս ու այնտեղից թռցրած նրա մանկամիտ բարբաջանքները թարգմանի, մշակի ու պատրաստի, որպեսզի նա չզրկվի ամենամսյա հոնորարներից:

      – Սա նույնպես մեր ժողովրդի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի արտահայտություն է, – եզրակացրեց Հուրունցը, – հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կոմիտեում տասնյակ խմբագրություններ կան, մի՞թե հնարավոր չէր նրան մի այլ խմբագրությունում տեղավորել:

      – Ադրբեջաներեն տառերը նույնպես չգիտի՝ ո՞վ կուզենա նրան պահել, – կատակեց Սաղումյանը: – Երկու հոգով են բաժնում, ինքն ու քո ասած էդ Գևորգ Աթաջանյանը, մի նադինջ, ամբարիշտ ու կռվարար տիպն էլ դա է, ամբողջ օրը կռիվ ու վեճ է: «Գրական Ադրբեջան» հանդեսում սրբագրիչ էր, հանեցին, ընդունել ենք ու մնացել ձեռքը կրակն ընկած:

      – Իսկ գիտե՞ք, որ ցարի օրոք ու դրանից էլ շատ առաջ այստեղ, Բաքսովետի մետրոյի այս տարածքում, հիմիկվա ֆիլհարմոնիայի շենքից սկսած մինչև կենտրոնական ունիվերմագ, հայ-ռուսական մեծ գերեզմանոց էր: – Հուրունցը շրջվեց, արևով ողողված մայթին կանգնած՝ երկար նայում էր մեր շենքին, ուշադիր դիտում պատերի համաչափ ու ներդաշնակ համամասնությունները, պատուհանների կամարաձև շրջանակները, վահանաձև զարդերն ու խորաքանդակները: – Կյանքը մի ակնթարթ է՝ ներկայի ու անցյալի արանքում, – դեմքին խորին ափսոսանքի արտահայտություն, արտաբերեց Հուրունցը, մատներով սանրելով անհնազանդ մազերը: – Ինձ թվում է, ջահելության հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ, որ դու ամեն ինչ կանես: Մարդ իր կյանքն ապրում է երազելով՝ ջահել ժամանակ ուզում ես ուրախ ապրել, թեպետ ջահելությունն ինքնին ուրախություն է, մեծացած՝ ուզում ես լավ ապրել, ծեր հասակում մի բան ես ուզում միայն՝ երկար ապրել… Ասես երեկ էր, ջահել, ամբողջ կյանքս առջևում, թռվռալով իջնում-բարձրանում էի այս աստիճաններով, հիմա աստիճանների քարերն էլ են մաշվել իմ կյանքի նման… Ութ տարի աշխատեցի այստեղ, հեռուստատեսություն դեռ չկար, ռադիոհաղորդումների ռուսական հաղորդումների խմբագրությունում էի աշխատում, հաղորդումները հավասար կերպով տրվում էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, կոմիտեի նախագահը հայ էր, Հովհաննիսյան ազգանունով, կենտկոմի հայազգի քարտուղար էլ կար, կարծեմ՝ Առուշանով, իսկ մինչև Բագիրովը՝ Կիրովից հետո, կենտկոմի առաջին քարտուղարը Լևոն Միրզոյանն էր՝ Ղարաբաղի Աշան գյուղից: Նրանից հետո էլ առաջին քարտուղարը հայ էր՝ Ռուբեն Ղուկասովիչ Ռուբենով՝ հայտնի Ռուբենը: Բագիրովն ու Բերիան երեսունյոթին երկուսի գլուխն էլ կերան: Իսկ այս շենքը գիտե՞ս ումն էր, – հարցրեց նա:

      – Իհարկե, գիտեմ, – կարծես թե նեղացավ Սաղումյանը: – Էդ մեր Լեոն կարող է չիմանալ, ես գիտեմ՝ Միրզաբեկյան եղբայրների շենքն է, ինը հարյուր իննսունինը սենյակ ունի, մեր կոմիտեից բացի տասնյակ ուրիշ հիմնարկություններ կան՝ է՛լ դատախազություն, է՛լ մինիստրություններ, է՛լ նախագծային ինստիտուտներ, տարբեր խմբագրություններ՝ ինչ ասես: Այս շարքի բոլոր տասներեք հոյակերտ

Скачать книгу