ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 20

ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

style="font-size:15px;">      Կաքավների կախկղան՝ կալից անդին հանդերում, տրտում երգը արտույտի՝ ոսկեորած արտերում, սիրտն իմ լցրին անձկությամբ՝ մեր հին լքված կալերում։

      Ա՜Խ, ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ…

      Զույգ որդիներն իմ թևերն էին իմ, հատված թևերով, ա՜խ, ես ի՞նչ անեմ: Ու՞մ բացեմ սիրտս, որ ինձ հասկանա:

      Անընդգրկելի, ծանր է ցավս, առավել ծանր, որ այս լույս օրն ու ալվան աշխարհը նրանց համար չէ, որ ես այլևս չեմ տեսնի նրանց, չեմ լսի ձայնը նրանց հոգեթով, խոսքն ու ծիծաղը անուշաբարո էլ չի հնչելու մեր ականջներում:

      Ու՞մ պատմեմ ցավս՝ ծովի պես խորը, ո՞վ կհասկանա, որ ներսում այրվում, խորովվում եմ լուռ և ամեն անգամ, որդիներին իմ մտաբերելիս, մեռնում – հառնում եմ՝ պատկերը նրանց իմ աչքի առջև, սուրբ անունները՝ շուրթերիս վրա:

      Մեծ տառապանքը տանում են լռին, ու ես ինքնակամ ժպտում եմ մարկանց, քանզի ուրիշը ժպիտն է տեսնում, քո հոգու ցավը ոչ ոք չի տեսնում:

      Ես ու՞մ, ու՞մ պատմեմ ցավը իմ անանց, մարդ արարածը ինձ չի հասկանա… Գնամ հայրենի հանդերին պատմեմ իմ տվայտանքը, հովից օրորվող խոտ ու ծաղկունքին, մենավոր կանգնած ծառերին տրտում, անտառի խորքում զմրուխտ մամուռով պատած քարերին, երգող հավքերին, ձորում կարկաչող ջրերին պատմեմ ու նրանց հետ լամ ցավն իմ մորմոքուն:

      ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

      Ես այս աշխարհից հոգնել եմ արդեն:

      Էլ չեմ դիմանում կեղծիքին, ստին, շողոմքոր մարդկանց

      շողոմ խոսքերին, հանկարծ փող տեսած՝ հոգով աղքատի զազիր պահվածքին, փող ունեցողի քամահրանքին, չունեցողների խղճալից տեսքին էլ չեմ դիմանում:

      Սիրտս տարագիր էլ չի դիմանում դրացու դավին, նախանձ ու դժխեմ բարքերին նրանց ու լեզուներին՝ նենգարկու, քսու, ես չեմ դիմանում:

      Հոգիս կեղեքող մորմոքուն ցավին էլ չեմ դիմանում, զի անկարող եմ գեղեցկատեսիլ իմ որդիներին տեսնել վերստին, անհուն կարոտից փշրված սրտով իմ գիրկը առնել… ախ, որովհետև այլևս չըկան:

      Ոչ ոք չի հիշում՝ ով չկա արդեն, ոչ ոք չի հիշի, երբ չենք լինի էլ։ Ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, քանզի ապրել կա՝ մեռելուց վատ է:

      Դժվար է ապրել այնպիսի մի տեղ, ուր որ Կայենը և օրենսդիր է, և վայրագ դահիճ, դատավոր նաև, և որ նրանցն է արքայությունը երկըրի վրա ու բիլ երկնքում:

      Ես այս անիրավ աշխարհից, իրավ, հոգնել եմ արդեն:

      Երանի նրանց, որ չեն ծնվել դեռ…

      ԿՅԱՆՔԸ ԵՐԿԱՐ Է ԹՎՈՒՄ

      Կյանքը երկար է թվում, քան թե որ կա իրապես:

      Կարճատև է այն, ավաղ, փութկոտ անցնում է օրը, օրը դառնում է տարի, փոփոխվում է ամեն ինչ՝ ինչ որ թանկ էր մեզ համար ոչ հեռավոր անցյալում, դառնում է սին ու չնչին… Եվ վաղանցիկ այդ կյանքում՝ վատ օրերը անհատնում, լավ օրերը՝ աննշմար, ու անցնում է կյանքը մեր՝ մեր իղձերին խոտորնակ, մեկն ապրում է հրճվալից, աջ ու ահյակ կտտելով, մյուսը՝ բախտին հնազանդ, աղի արցունք կուլ տալով:

      Արդարություն անձկացի ողջ իմ կյանքում՝ ապարդյուն, որտեղ բարին՝ չարն այնտեղ, ու հաղթյողը նա է միշտ: Հազար ափսոս արդարին՝ այս անարդար աշխարհում: Աստված վատին ստեղծեց՝ լավերի տեղն իմանանք, ոչ արդար գործ, ոչ էլ խոսք, մի սպասիր դու տմարդից, մարդու լեղին, իմացիր, չի

Скачать книгу