ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 16

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

Գլուխս հանելով մեքենայից, ես հետաքրքրությամբ նայում էի արևազօծ սարալանջերին, կուսական անտառներին ու պարզկա Թարթառին՝ ներկված լեռների խայտաբղետ գույներով£

      Արմենն ու Արգինան՝ զրույցով տարված, համարյա մոռացել էին իմ մասին£ Նրանք անընդհատ խոսում էի ինչ-որ բաների մասին, ծիծաղում, և, չնայած հանդիպական ուժեղ քամուն, ես լսում էի պատառիկներ նրանց զվարթ խոսակցությունից£

      Արմենը մեքենան քշում էր մեծ արագությամբ, ինձ անչափ դուր էր գալիս, որ ճանապարհը սրընթաց ետ էր թռչում անիվների տակ, ու քամին անդադար սուլում էր՝ ֆուշ-շ-շ®

      –Կամաց քշիր, Արմեն,– խնդրում էր Արգինան՝ ձեռքը թեթև հպելով Արմենի ուսին£– Չես տեսնում՝ շարունակ ոլորաններ են£

      –Վախենո՞ւմ ես,– ժպտում էր Արմենը՝ մի պահ նայելով Արգինային£ Նրա ձեռքն իջնում էր Արգինայի ձեռքին, և նրա մատները քնքշորեն գրկում էին Արգինայի մատները£ Նա հիմա միայն ձախ ձեռքով էր վարում մեքենան£

      –Ճանապարհին նայիր՝ մեկ էլ տեսար մեզ գլորեցիր ձորը,– կրկին խնդրում է Արգինան£

      –Իմ մեքենան գիտի, թե ով է այստեղ նստած, նա այդպիսի բան չի անի£

      –Միևնույն է, ճանապարհին նայիր£ Դու, ինչ է, առաջին անգա՞մն ես տեսնում ինձ£

      –Ոչ, իհարկե, բայց ամեն անգամ քեզ տեսնելիս, թվում է, թե առաջին անգամ եմ տեսնում և ամեն անգամ սիրահարվում եմ առաջին հայացքից£ Գիտե՞ս, ինձ մի ակնթարթ էր պետք քեզ տեսնելու համար և ամբողջ մի կյանք՝ այլևս չմոռանալու համար:

      – Եվ դրա համար էլ քիչ է մնում փախցնես, տանես ինչ-որ հեռու-հեռավոր մոլորակ,– ծիծաղում է Արգինան£

      –Այո, ճիշտ կռահեցիր£ Որոշել եմ փախցնել£ Պետս բարի ծերուկ է, նա անպայման կտա մեքենան£

      –Իսկ ինչո՞ւ փախցնել® երբ ես համաձայն եմ®– Արգինայի աչքերը շողարձակում են խորհդավոր փայլով, և ժպիտը ծաղկում է նրա ուռուցիկ շուրթերին՝ հետզհետե ծավալվելով ամբողջ դեմքին£

      –Ես համաձայն եմ,– կիսաշրջվելով Արմենի կողմը, կրկին ասում է Արգինան£– Փախցրու, բայց ոչ այս մեքենայով£ Քո հին բեռնատարով£ Տար ինձ հեռու-հեռավոր մի մոլորակ£

      Արմենը մտացրիվ նայում է Արգինային, ժպտում£

      –Դու գիտե՞ս, վերջին ժամանակներս®միայն թե չծիծաղես իմ խոսքերի վրա, լա՞վ£

      –Ասա, չեմ ծիծաղի,– պատասխանում է Արգինան£– Միթե՞ ես երբևէ ծիծաղել եմ քո խոսքերի վրա£

      –Այն, ինչ ես զգում եմ վերջին ժամանակներս, շատ նման է այն բանին, ինչ կրոնական էքստազի մեջ զգում են հավատացյալները£ Ծիծաղելի է, երևի, բայց ես իմ հին բեռնատարը, որն այժմ դուրս է գրված, ընկած է գարաժի մի անկյունում, մոռանալ չեմ կարողանում£ Եվ մոռանալ չեմ կարողանում այն պատճառով, որ նրանով առաջին անգամ քեզ տարա մինչև գյուղ, և երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ մտնել գարաժ և, բոլորից թաքուն, ծնկի գալ նրա առջև ու երկրպագել ինչպես կուռքի£

      Ես Արմենին պատկերացնում եմ հին բեռնատարի առաջ չոքած աղոթելիս և, ազնիվ խոսք, քիչ է մնում բարձր ծիծաղեմ£ Եվ այն էլ ով է ասողը՝ Արմենը® Չէ, ես իմ կարծիքը փոխեցի նրա մասին£ Արգինայի փոխարեն ես լինեի, չէի դիմանա, ուղղակի ուշքս կգնար ծիծաղից£ Իսկ նա® Իսկ նա չի էլ մտածում ծիծաղել, մի տեսակ հետաքրքրասիրությամբ ուշադիր

Скачать книгу