ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 11

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

style="font-size:15px;">      5.

      Ամբողջ մի տարի® Իրոք, այդ ե՞րբ անցավ այս մի տարին£ Դպրոցական պայուսակը ուսս գցած, ես դպրոցից վերադառնում եմ տուն£

      Կոշկակար Մերուժանի փայտե փոքրիկ արհեստանոցը գտնվում է կոլտնտեսության վարչության գրասենյակի ու գյուղական խանութի արանքում՝ մեր տնից ոչ հեռու, և իմ ճանապարհն արհեստանոցի մոտով է անցնում£ Զզվելի սովորություն ունի այդ Մերուժանը, որ օձիքդ ձեռքն ընկավ, էլ պրծում չկա£

      Այս անգամ ուզում եմ աննկատ անցնել, որպեսզի նա նորից չսկսի հին երգը£ Բայց չէ® Ըստ երևույթին, արհեստանոցի նեղլիկ լուսամուտից Մերուժանը նկատում է ինձ£ Նա արագ դուրս է գալիս արհեստանոցից՝ կաշվե երկար սև գոգնոցը կապած, դեմքին քաղցրենի ժպիտ, աչքերում՝ շողոմքոր կայծեր£

      –Բարև, Աբիկ ջան,– ասում է նա մեղուշ ձայնով£

      Ճարս ինչ՝ ստիպված կանգ եմ առնում£

      –Բարև,– ասում եմ ես£

      –Էդ որտե՞ղ ես, բոլորովին չես երևում£

      Ոնց էլ ստում է. օրական երկու անգամ, չհաշված, իհարկե, կիրակի օրերը, անցնում եմ այստեղով՝ մեկ դպրոց, մեկ էլ դպրոցից ետ` տուն£ Բայց նրա համար մեկ է՝ թեկուզ միլիոն անգամ անցիր, միևնույն է, էլի իրենն է կրկնելու. «Էդ ո-ր-տ-ե՞ղ ես, բ-ո-լ-ո-ր-ո-վ-ի-ն չ-ե-ս ե-ր-և-ու-մ»£ Մի բանից պիտի սկսի, չէ՞®

      Ես, իհարկե, նրան չեմ պատասխանում£ Հո չես ասի՝ ո՞նց չեմ երևում, հրես քո առջև կանգնած եմ£

      –Քիչ առաջ կարմիր շոր հագած եկավ-անցավ® Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ® էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ նորից գարուն եկավ, գարուն աննման, կարմիր էիր հագել, վարդի պես վառման, ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ այն էլ մոռացար,– գլուխը շարժելով, թախծալի ձայնով արտասանում է Մերուժանը£– Էդ ի¯նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ®Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան բլբուլի մասին: Գրադարանից եմ վերցրել ու կարդացել էդ բլբուլի մասին…

      Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը կարծես թե աջ է նայում, իսկ մյուսը ձախ£ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ£

      –Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ,– ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը£

      –Ինչի՞ համար,– իմ հերթին հարցնում եմ ես£

      –Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես£

      –Ոչինչ չեմ հասկանում£ Ի՞նչ հույսի մասին է խոսքը£

      –Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին® Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը£– Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով£– Իմ արևը, Աբիկ, որ ինձ սպանեն էլ, որ կախ էլ տան, միևնույն է, նրան իմ սրտից հանել չեմ կարող£ Հասկանու՞մ ես, նրան կորցնելուց հետո ես էլ կորցնելու բան չունեմ… Մեղավոր չեմ, սիրում եմ, գետնից մինչև երկինք խենթի պես սիրում եմ, Աբիկ ջան, ոնց ասեմ, խմած չեմ, բայց հարբած եմ£

      –Ինչպե՞ս կարելի է չխմել, բայց հարբել£ Այդպիսի բան չի լինում£

      –Դու իմ միտքը չհասկացար, Աբիկ ջան£ Ես ուրիշ բան եմ ասում® Նա ինձ չգիտի, չի ճանաչում, հետո ինչ, թե բարևում եմ, պատասխանս տալիս է£ Դա էն չի®Դու հո կարող ես նրան մի երկու խոսք ասել իմ մասին£

      –Օրինակ,

Скачать книгу