ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 6

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

երբ է լուրջ խոսում, երբ՝ կատակում£ Հիմա, իհարկե, կատակում է£ Իբր մայրիկից նեղացած՝ նա դառնում է Արգինայի կողմը£

      –Բարի գալուստ, Արգինա ջան® Դու որոշել ես աշխատել մեր գյուղում£ Շատ լավ ես արել, մեր աչքի վրա տեղ ունես£ Բայց նախ՝ պետք է ամբողջ հոգով սիրես քո աշխատանքը, նվիրվես դրան, որովհետև չկա ավելի մեծ հաճույք, քան սիրած գործին նվիրվելը£ Ես, օրինակ սիրում եմ իմ գործը£– Հայրիկն իրեն արդեն յոթերորդ երկնքում է զգում£– Մոտ տասը տարի կոլտնտեսության ամբողջ անասնապահության համար ես եմ պատասխանատու£ Գլխավոր զոոտեխնիկ եմ£

      –Լավ է ասացիր, թե չէ կարող էր կարծել, թե էս գյուղի տանուտերն ես,– հանգիստ խայթում է մայրիկը՝ թաքուն աչքով անելով Արգինային£

      –Դե արի ու մի խմիր,– ծիծաղում է հայրիկը՝ մի ումպով խմելով թթի օղին£– Թութն ու թթի օղին բուժական ուժեղ հատկություն ունեն,– շարունակում է նա: -Դրա համար էլ Ղարաբաղը երկարակյացների երկիր է: Մի բան պատմեմ` լսիր£ Ղարաբաղում մի շատ ծեր մարդ ճանապարհի եզրին նստած լաց է լինում£ «Ի՞նչ է պատահել°°,– հարցնում են£ Մեծ եղբայրս ծեծել է» ,-ասում է£ Զարմանում են, որ ինքն էդքան ծեր մարդ՝ մեծ եղբայր ունի£ «Ինչո՞ւ է ծեծել»,– հարցնում են£ «Հերս ներս մտնելիս՝ ոտքի չեմ կանգնել»,-ասում է£ – Արգինան լիաթոք ծիծաղում է, իսկ հայրիկն ասում է.– Արգինա ջան, էս մեծ աշխարհում մեկը չեղավ, որ հասկանար ինձ£ Տեսնում եմ, որ ինձ հասկանում ես– Նա ուզում է կրկին օղի լցնել բաժակը, բայց ձեռքի անզգույշ շարժումով շրջում է շիշը և մինչ մայրիկը կհասցներ սեղանից վերցնել շիշը, օղին թափվում է սփռոցին՝ թթօղու անդուր հոտը տարածելով սենյակով մեկ£

      –Շատ լավ եղավ,– ասում է մայրիկը ծիծաղելով£– Նորմայից ավել մի խմիր£

      –Արուս, էսօր կարելի է,– ասում է հայրիկը՝ նայելով Արգինային£– Էսօր առանձնահատուկ օր է, թանկագին հյուր ունենք£ Գնա մի ուրիշ շիշ բեր£ Ի միջի այլոց,– ավելացնում է նա,– կատակ չեմ անում, թթի օղին, իրոք, բուժական մեծ հատկություն ունի£

      Մայրիկն Արգինայի օգնությամբ փոխում է սփռոցը, ափսեները կրկին շարվում են սեղանին£

      Մայրիկը գնում է խոհանոց՝ օղի բերելու£ Հարմար պահ որսալով, ես նույնպես վազում եմ խոհանոց£

      –Մամ,– ասում եմ ես£– Մամ®

      –Ի՞նչ է, Աբիկ ջան£

      –Մամ, մեր ի՞նչն է Արգինան£

      Մայրիկը զարմանքով նայում է ինձ£

      –Դու ցնորվե՞լ ես, այ տղա,– ժպտում է նա£

      –Ոչ, բոլորովին,– ասում եմ ես և, որպես ապացույց այն բանի, որ իրոք չեմ ցնորվել, լուրջ, ինչպես դա վայել է խելքը գլխին մարդուն, շարունակում եմ թավ ձայնով,– մամ, մի՞թե որևէ բան չիմանալն ու այդ մասին հարցնելը ցնորվելու նշան է£

      Բայց մայրիկը միայն ժպտում և ասում է փութկոտությամբ.

      –Հետո, Աբիկ, հետո կպատմեմ, հիմա ժամանակ չկա,– և օղու շիշը խոթելով ձեռքս, ավելացնում է.– սա տար, ես խաշլաման բերեմ£

      3.

      Այսօր կիրակի է£ Արևը նոր-նոր բարձրանում է դիմացի սարերի ետևից£ Օդը թարմ է, թափանցիկ£ Գյուղը ստվերի մեջ է, որովհետև արևի շողերը դեռ չեն իջել մինչև մեր ձորերը£ Ես նայում եմ Սառնատուն լեռան կողմը, ուր արև է արդեն£ Այստեղ ու այնտեղ դայլայլում են լուսաբացի թռչունները, կանչում են աքաղաղները, ինչ-որ մեկը սկսեց երգել ներքևի ձորում, աղբյուրի մոտ, հետո աղջկական ձայնը

Скачать книгу