ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 9

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

մարդուն չգիտես, չես ճանաչում, նա իր համար է ապրում, դու՝ քեզ համար, բայց ահա պատահաբար հանդիպում ես, նա դառնում է քո հարազատը, գուցե նույնիսկ ավելին, քան հարազատը, և քեզ թվում է, թե առանց նրան այլևս ապրել չես կարող և զարմանում ես նույնիսկ, թե մինչև հիմա ինչպես ես ապրել առանց նրան® Մայրիկն ասում է, որ Արգինան այսուհետև մնալու է մեր գյուղում£ Արգինան ինքը ևս մի անգամ ասաց. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու£ Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ® Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ կարծես այստեղ եմ ծնվել£ Չէ, ես աշխարհի ոչ մի տեղի հետ չեմ փոխի այն»£ Ազնիվ խոսք, այս բառերը լսելիս քիչ է մնում հալվեմ ուրախությունից£ Տարօրինակ բան. այն օրվանից, ինչ Արգինան ապրում է մեզ մոտ, մեր գյուղի բոլոր տղաները սկսել են մի ուրիշ ձևի վերաբերվել ինձ, չգիտեմ ինչու, բայց դա իրոք այդպես է, մի անգամ չէ, որ նկատել եմ£ Գուցե մեծացել եմ մի տարով՝ դրանի՞ց է£ Նույնիսկ տրակտորիստ Մաքսիմը, որ առաջ չէր թողնում անգամ մոտենալ գութանների նստատեղին, այժմ, նկատելով ինձ, իսկույն կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և տրակտորը սկսում է կամացուկ աշխատել՝ թրկ, թրկ, թրկ® Գլուխը հանելով խցիկից, Մաքսիմը ժպտադեմ նայում է ինձ և մատով կանչում իր մոտ£ Ես, իհարկե, մոտենում եմ£ Նա իր հսկայական ձեռքը դնում է ուսիս (ձեռքի ծանրությունից քիչ է մնում ծալվեն ոտքերս), և տալիս է իր առաջին հարցը.

      –Հը, գործերդ ինչպե՞ս են, Աբիկ£

      –Ոչինչ,– պատասխանում եմ ես£

      –Իհարկե,– ասում է նա այնուհետև և միաժամանակ հառաչում ու երազկոտ նայում է Սառնատան կողմը£– Իհարկե, ինչո՞ւ պիտի վատ լինեն®– Մաքսիմը ժպտում է£ Նրա ժպիտն այնպիսին է, որ թվում է, թե ահա ուր որ է նա լաց կլինի£ Շշմել կարելի է ծիծաղից£ Բայց ես, իհարկե, չեմ ծիծաղում, թե չէ մեկ էլ տեսար այնպես հասցրեց, որ մեծ կտորդ ականջդ մնաց£ Ես միամիտ տեսքով ասում եմ.

      –Շատ գեղեցիկ տրակտոր ունես£

      Նա ուշադիր նայում է ինձ՝ կատակո՞ւմ եմ, թե ոչ£ Եվ տալիս է երկրորդ հարցը.

      –Ճի՞շտ ես ասում£

      –Այո£ Ոչ ոք այդպիսի տրակտոր չունի,– ասում եմ ես£

      Մաքսիմը հպարտությամբ նայում է ինձ£

      –Հիմա ճապոնական լավ տրակտորներ են դուրս եկել,– ասում է նա՝ նայելով իր հերկած ցելերին£– Բայց մեր տեղերի համար չեն, հարթ տարածությունների համար են դրանք£ Այստեղ ճապոնական տրակտո՞ր կդիմանա՝ ընկուզենիների արմատները մի հեկտարի վրա գնում են£

      –Ճապոնական տրակտորն ի՞նչ է քոնի մոտ,– ասում եմ ես, սպասելով Մաքսիմի ամենագլխավոր հարցին£

      –Իսկ ձեր Արգինան գիտի՞, որ այսպիսի տրակտոր ունեմ,– վերջապես ասում է նա՝ կարմրելով մինչև ականջների ծայրերը£

      –Իհարկե, գիտի,– անխղճորեն ստում եմ ես£ Մաքսիմի դեմքը շողում է բավականությամբ£ Եվ նա, միանգամայն անսպասելի ասում է.

      –Ուզո՞ւմ ես սովորեցնեմ քեզ տրակտոր քշելը£– Չսպասելով պատասխանի, նա իմ թևատակերից բռնում, արագ թռցնում է խցիկ և, տեղավորելով իր կողքին, կարգադրում է.– Բռնիր լծակն ահա այսպես£ Ոտքդ դիր ահա այստեղ£ Ապրես£ Սեղմիր ոտնակը և կամաց բաց թող£ Այ, այդպես, ապրես£

      Տրակտորը հռնդում, ծուխ արձակելով դանդաղ առաջ է գնում՝ ակոս-ակոս շուռ տալով սև հողը£ Երջանկությունից շունչս կտրվում է, ես արագ նայում եմ այս ու այն

Скачать книгу