ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 5

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

Երկար նայում եմ և ինձ հանկարծ այնպես է թվում, թե այդ սարից հազարավոր սար ու ձոր անդին, հեռու-հեռվում տեսնում եմ այն անծանոթ ու գեղեցիկ քաղաքը, ուր ծնվել է Արգինան£

      Այո, մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Սիրուն է Արգինան£ Նրբագեղ կազմվածք ունի, իսկ դեմքը լուսափայլում է նուրբ գեղեցկությամբ ու հմայքով£ Ձյունաճերմակ պարանոցով ու վարդաշուրթ՝ նա ասես երկնքից է իջել£ Այդպիսի գեղեցիկ աղջիկ ոչ միայն մեր գյուղում, երևի արար աշխարհում էլ չկա£ Ես մեր գյուղի բոլոր աղջիկներին մտովի համեմատում եմ Արգինայի հետ, ուզում եմ նրանց մեջ գտնել որևէ մեկին, որ գոնե մի քիչ նմանվեր նրան, բայց չեմ գտնում£ Արգինայի նմանը չկա£

      –Վըշ-շ-շ, վըշ-շ-շ®-դարերից եկող իր հնամյա երգն է մանում մեր Բարակ ջուր գետակը, և անտառի խորքից մերթ ընդ մերթ նրան ձայնակցում է բուն՝ երկար ու տագնապալից£

      Արմունկներով պատշգամբի բազրիքին հենված, ես լուռ ունկնդրում եմ գիշերային ձայները£

      Այգում հազիվ տեսանելի օրորվում են ծառերը, և իրիկնային լռության մեջ ես պարզորոշ տեսնում եմ, թե տերևներն ինչպես են օդում թրթռում, հետո, կամացուկ իջնում հողին£ Այգու խորքում՝ ոչ այն է ցանկապատում՝ մոշի թփերի մեջ, ոչ այն է ծառերի տակ, իրար ընդհատելով, անհոգ, անդադար երգում են ծղրիդները£

      Նայում եմ երկնքին£ Այսօր աստղերն աներևակայելիորեն պայծառ ու խոշոր են£ Մեծ, կլոր լուսնյակը թափընթաց սահում է անդնդախոր ձորերի, անտառների ու լեռների վրայով՝ արար աշխարհ ողողելով իր արծաթ շողերով£

      –Պապա,– ասում եմ ես,– լուսի՞նն է հեռու, թե Բաքուն£

      Հայրիկը ծիծաղում է£

      –Դու արդեն մեծ տղա ես,– ասում է նա,– և քեզ համար ամոթ է այդպիսի հիմար հարց տալը£

      –Ինչո՞ւ£

      –Նայիր երկնքին£ Ի՞նչ ես տեսնում էնտեղ£

      –Աստղեր£

      –Հետո՞:

      –Լուսին:

      –Ճիշտ է£ Իսկ Բաքուն երևո՞ւմ է£

      –Ոչ£

      –Դե, ուրեմն, գնա ու լավ մտածիր, տես, թե ո՞րն է ավելի հեռու£

      Իմ հարցը երևի շատ էր բարդ, որովհետև հայրիկիս պատասխանն ավելի բարդ էր. ես ոչ մի բան չհասկացա նրա ասածից£ Հայրիկս սիրում է հանելուկներով խոսել: Փիլիսոփայելու ժամանակ է գտել£

      Կաղնախաչ բարձր սարի կողմերում հրացանի կրակոց լսվեց: Կրակոցից լուսինը ճոճվեց տեղում ու կրկին շարունակեց ճանապարհը մուգ կապույտ երկնքով£

      Այնտեղ, Կաղնախաչի հեռավոր լեռնալանջին կրակոցը կրկնվեց£ Որսորդներ են երևի£ Ես նորից ու նորից մտածում եմ Արգինայի մասին, հիշում եմ, թե նրա կաս-կարմիր շուրթերն ինչքան քնքուշ ու կախարդող առոգանությամբ են արտասանում հայերեն բառերը, ամենևին ոչ նման մեր բարբառին, ինչպես է նայում՝ իր խոշոր, արտահայտիչ աչքերով թափանցելով մինչև հոգուդ խորքերը, ինչպես է ժպտում, ինչպես է քայլում£ Ես պարզապես անկարող եմ չմտածել նրա մասին® որովհետև ինձ համար բերկրանք է նրա անունն անգամ արտաբերելը£

      ®Արգինան կապույտ շրջազգեստ է հագել, և այն շատ է սազում նրան£ Այդ շրջազգեստի մեջ նա ուղղակի սքանչելի է£ Ես նրան ասում եմ£

      –Դու հիմա ավելի ես գեղեցկացել£

      –Ճի՞շտ,– Արգինան ծիծաղում է, իսկ այնուհետև, իմ ձեռքն առնելով իր տաք ափերի մեջ, ժպտալով ասում է®– Գյուղի օդը վերցնում եմ երևի£

      Հայրիկը նույնպես անչափ ուշադիր ու սիրալիր է Արգինայի նկատմամբ£

Скачать книгу