ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 10

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

բոլորի հետ էլ սիրով է խոսում,– ասում եմ ես£

      –Հըմ, բոլորի հե՞տ®

      –Իհարկե£

      –Ինձ հետ չի խոսի® Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր® Բայց հիմա, չէ, չի խոսի®

      –Ինչպե՞ս թե՝ չի խոսի£ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ£

      Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին£ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արգինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին£ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության «'Նիվա» ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս£ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը£

      –Իսկ սովորելում ո՞նց ես£ Երևի լավ ես սովորում, չէ՞,– հարցնում է Մաքսիմը£

      Ասես իր շատ պետքն է իմ սովորելը£ Խոսելու բա՞ն չունի, ինչ է®

      –Այո,– ասում եմ ես£ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են£

      –Էդ էր պակաս, որ վատ սովորեիր,– բարեհոգի ժպտալով ասում է Մաքսիմը£– Երևի Արգինան պարապում է հետդ£

      –Ըհը£ Արի մեզ մոտ, քեզ հետ նույնպես կպարապի£

      Մաքսիմը ծիծաղում, թեթևակի խփում է ուսիս£

      –Լավ, Աբիկ ջան£ Պլաններս մնացին, հիմա բրիգադիրը կգա ու կսկսի գլուխ տանել£ Բարևներ հաղորդիր ինձանից®– ասում է նա ու անմիջապես ավելացնում է շփոթված£– Չէ, պետք չէ, մեկ էլ տեսար նեղացավ£

      Եվ ոչ միայն Մաքսիմը, բոլորը-բոլորը փոխվել են իմ նկատմամբ£ Կոշկակար Մերուժանը, որը քսանչորս ժամվա ընթացքում մի անգամ է ժպտում միայն, այժմ, ինձ տեսնելիս, անմիջապես մոտենում է և նրա մանր աչքերը աշխույժ վազվզում են ակնախոռոչներում£

      –Էդ որտե՞ղ ես, Աբիկ ջան, բոլորովին չես երևում,– ամեն անգամ ասում է նա£

      –Որտե՞ղ պիտի լինեմ, քեռի Մերուժան,– ասում եմ ես£– Մեր գյուղից ո՞ւր պետք է գնամ, միշտ այստեղ եմ£

      Մերուժանը ոտքի ծայրով քչփորում է հողը£ Ըստ երևույթին, նրան իմ բառերը վիրավորական են թվում£

      –Բա ինձ նման ջահել տղային քեռի՞ են ասում, Աբիկ,– ասում է նա£

      –Բա ի՞նչ են ասում, քեռի Մերուժան£

      Մերուժանն այնպիսի հայացքով է նայում ինձ, որ ես պարզ զգում եմ՝ ուրիշ ժամանակ լիներ, վզակոթիս կտար ու կասեր՝ հայդա£ Բայց հիմա զուսպ ասում է.

      –Սրանից հետո էլ չլսեմ, որ ինձ քեռի ես ասում, Աբիկ£ Դու դրանով, գիտե՞ս, ոնց որ սրած դանակը վերցնես ու խրես սիրտս£

      Ինձ համար դժվար է հասկանալ, թե այդ հասարակ ու սովորական «քեռի» բառը ինչու է Մերուժանին սրած դանակ թվում, ես ուզում եմ խոսք բացել այդ մասին, բայց Մերուժանը անսպասելի հարցնում է.

      –Արգինան երևի կոշիկներ չունի, հա՞£

      –Ինչպե՞ս չունի,– ասում եմ£– Նոր կոշիկներ ունի, վերջերս է գնել£

      Մերուժանը հիասթափված նայում է ինձ£

      –Ա-ասում էի գուցե չունի£

      –Ունի£ Եվ այն էլ մի քանի զույգ£

      –Այդ կոշիկները, ինչ է, չե՞ն մաշում£ Բերեիր, մի լավ նորոգեի® Ինքն էլ կտեսներ, որ ոսկի ձեռքեր ունեմ£

      Ճիշտն ասած, այդ Մերուժանը երբեք ինձ դուր չի եկել£

Скачать книгу