ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 28
Կովը մտել էր արտը, Մխիթարը վիրավոր ոտքը քարշ տալով, գնաց՝ թողնելով ինձ ձորափին կանգնած£
Ձորն ի վեր բարձրացող նեղլիկ արահետով շարունակեցի ճանապարհս£ Վերևից, սաղարթների արանքից, մերթ ընդ մերթ ցոլցոլում է արևը, մոշահավերը պնդուկի ծառերի վրայից շատ ցածր, համարյա գետնին քսվելով թռչում, կորչում են անտառի մեջ£ Այս արահետով, որ մի ժամանակ բանուկ ճանապարհ էր և հիմա ոտքի կարոտից է այսպես բարակել, մաշվել ու ծածկվել մասրենու ճյուղերով, Շահում Մեծ մորս հետ ինչքան ենք բարձրացել սարերը՝ խոտ բերելու, հասկ հավաքելու, կարտոֆիլ հանելու. «Անցած օրին օր չի հասնի», – մի անգամ ասաց Մեծ մայրս£ Այդ բառերի իմաստը ես լոկ հիմա եմ հասկանում, երբ այնքան ջրեր են հոսել այն օրերից ի վեր£ Անտառային լռություն է, ոչ մի ձայն, ծպտուն՝ բացի սերինոսների սրտացունց երգից® Հին ընկերներից գոնե մեկը լիներ® Այս օդը, այս չքնաղ վայրերը թողած նրանք բոլորն էլ քաղաքներում են, գյուղ են գալիս երկու-երեք տարին մի անգամ, կարևոր-կարևոր քայլում են գյուղի փողոցներով, ժամերով նստում են գյուղական ակումբի առջև՝ մինչև կլրանա աշխատանքային արձակուրդը, ու թողնում, գնում են®Էհ, իսկ մի՞թե նրանցից մեկն էլ ես չեմ£
Իսկ այստեղ շարունակում են բուրել ծաղիկները, արևը ծառերի արանքից ընկնում է բացատների վրա և, չնայած եղյամ է դնում արդեն սարերին, մյուս բոլոր ծաղիկները չնայած վաղուց են խամրել, բացատներում բացվում է վարդը՝ բարակ թերթերով, բարակ ոտքի վրա կանգնած կարմիր վարդը£
Ամառ է, տաք է, մեծ, դեղնակարմիր ճանճերը՝ կլոր աչքերով, անշարժ կանգնել են ոսկեփայլ օդում, նրանք իմ ոտնաձայներին ուշադրություն չեն դարձնում, բազմերանգ թիթեռները պարսերով իջնում են անասունների ոտնահետքերում հավաքված անձրևաջրերի վրա, պարսերով բարձրանում են ջրերի վրայից, մի տեսակ թեք ճախրելով գնում, պտտվում, կրկին վերադառնում են նույն փոսերի վրա£
Հիշում եմ, ամռան մի շոգ օր Սամվելիկին վերցրի ինձ հետ, եկանք այստեղ£ Աղբյուրի մոտ զով էր, նստեցինք՝ ջրի քչքչոցը մեր ականջում, իսկ շուրջը՝ հավքի դայլայլ, մեղվի գվվոց, կկվի կանչ, հեռվում, ծառերի արանքից երևում էր գյուղը՝ փռված ժայռեղեն ձորալանջերին, երերուն մղեղի մեջ՝ գառան մայուն, խրխնջոց,